Գլխավոր տեղեկություն
Համար
N 165
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.03.22/10(142) Հոդ.214
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.03.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.03.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
10 մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մարտի 2001 թվականի N 165
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածով սահմանված կարգով 2001 թվականի մարտի 13-ին ժամը 10.00-ին հրավիրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ հետևյալ օրակարգով`

ա) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ.

բ) «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ.

գ) «Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ.

դ) «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ.

ե) «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ.

զ) «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում).

է) «Հայաստանի Հանրապետության 2001-2003 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամսյա ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում).

ը) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ.

թ) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում).

ժ) «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ (երկրորդ ընթերցում).

ժա) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի վավերացում`

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև ուղևորների և բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին» համաձայնագիր (7 օգոստոսի 1999 թ., քաղ. Երևան),

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև բեռների միջազգային համակցված և փոխադրումների մասին» համաձայնագիր (1 դեկտեմբերի 1999 թ., քաղ. Երևան),

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի նախարարների կաբինետի միջև երկաթուղային տրանսպորտի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր (25 դեկտեմբերի 1999 թ., քաղ. Կիև):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 10-ից:

 

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան