«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 հոկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 2001 թվականի N 921
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՎԱՆԱՁՈՐԻ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վանաձոր քաղաքում գտնվող «Առվակներ» պանսիոնատի շենքում տեղակայված «Հույս» ծերանոցի հետագա գործունեությունը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լոռու մարզպետարանի տնօրինության` «Առվակներ» պանսիոնատի շենքը, կահույքը և սպասարկման համար անհրաժեշտ գույքը (գույքային համալիր) հանձնել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության տնօրինությանը` «Հույս» ծերանոցի հետագա աշխատանքները կազմակերպելու համար:
2. Վանաձոր քաղաքում «Հույս» ծերանոցի բազայի հիման վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Վանաձորի տարեցների տուն» պետական հիմնարկ` դրան ամրագրելով սույն որոշման 1-ին կետով Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության տնօրինությանը հանձնված «Առվակներ» պանսիոնատի շենքը, կահույքը և սպասարկման համար անհրաժեշտ գույքը (գույքային համալիր):
3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը և Լոռու մարզպետին` մեկամսյա ժամկետում ապահովել նշված շենքի և գույքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել «Վանաձորի տարեցների տուն» պետական հիմնարկի կանոնադրությունը:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեում նախատեսել «Վանաձորի տարեցների տուն» պետական հիմնարկի պահպանման ծախսերը:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 24-ի «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 196 որոշման 3-րդ կետի «բ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 24-ի N 195 և N 196 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 129 որոշման 2-րդ կետի վերջին պարբերությունը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |