«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 նոյեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2001 թվականի N 1093
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 895 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
ա) որոշման 1-ին կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը` աղյուսակի 10-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 16-րդ բաժնի 3-րդ կետերով».
բ) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժդ» ենթակետով.
«ժդ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը` աղյուսակի 16-րդ բաժնի 1-ին և 2-րդ կետերով»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության
կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման և տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմնի իրավասությունները Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը վերապահելու մասին» N 401 որոշման մեջ համապատասխան փոփոխություն կատարելու վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 12-ից:
|
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|