Գլխավոր տեղեկություն
Համար
N 5
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2013.09.13/8(55)
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
14.08.2013
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.08.2013

Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների նախարարության հետ
__________________ Դ. Սարգսյան
______________________ 2013 թ.

ՀՀ կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի նախագահ
_____________________ Գ. Խաչատրյան
14 օգոստոսի 2013 թ.
N 5

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 16-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի համաձայն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության լուծարումից կամ անհատ ձեռներեցի գործունեության դադարումից կամ պետական հաշվառումից հանելուց հետո հարկային պարտավորությունների հայտնաբերման դեպքում, հարկային մարմնի ներկայացրած հայցի հիման վրա, դրանք դատարանի որոշմամբ կարող են դրվել այդ ձեռնարկության հիմնադիրների (մասնակիցների) կամ գործունեությունը դադարեցրած կամ հաշվառումից հանված անհատ ձեռներեց չհանդիսացող ֆիզիկական անձի վրա` լուծարմանը կամ հաշվառումից հանմանը նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային մարմնից թաքցրած հարկման օբյեկտներից վճարման ենթակա հարկային պարտավորությունների չափով:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնապես պարզաբանում եմ.

Օրենքի 16-րդ հոդվածի համաձայն անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցումից կամ պետական հաշվառումից հանելուց հետո, հաշվառումից հանմանը նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային մարմնից թաքցրած հարկային պարտավորություններ կարող են հայտնաբերվել օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան