Գլխավոր տեղեկություն
Համար
N 845
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.09.2001-17.04.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.09.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.09.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.04.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան

«12» սեեպտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 2001 թվականի N 845

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԴՐԱ ՄԱՐԶԱՅԻՆ ՈՒ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(որոշումն ուժը կորցրել է 20.03.03 թիվ 292-Ն)

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության հանրապետական ծառայությանը և դրա մարզային ու տարածքային կենտրոններին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքներում բացել արտաբյուջետային հաշիվներ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 12-ից: