Գլխավոր տեղեկություն
Համար
N 411
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.04.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.04.26/13(188) Հոդ.315
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.04.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.04.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.04.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 ապրիլի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 ապրիլի 2002 թվականի N 411
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 901 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 28235 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մարալիկի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ վերակազմակերպելով Մարալիկի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության:

1.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը՝ 26422 հազ. դրամ, որը համապատասխանում է 26422 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 26422 հազ. դրամ է, որը համապատասխանում է 26422 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 13211 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:

1.5. «Մարալիկի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 1813 հազ. դրամ, այդ թվում՝

մատակարարների և կապալառուների նկատմամբ՝ 211 հազ. դրամ.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ 650 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 611 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով՝ 341 հազ. դրամ:

1.6. «Մարալիկի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության 2000 թվականի տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժնի գծով պարտավորությունը կազմում է 1,2 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

1.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

1.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

1.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

1.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 6871 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վեդու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ վերակազմակերպելով «Վեդու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» բաց բաժնետիրական ընկերության:

2.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը՝ 4472 հազ. դրամ, որը համապատասխանում է 4472 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 4472 հազ. դրամ է, որը համապատասխանում է 4472 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 1118 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

2.5. «Վեդու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 2398,9 հազ. դրամ, այդ թվում՝

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 10,6 հազ. դրամ.

ստացված ընթացիկ կանխավճարներ՝ 12,6 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 843,4 հազ. դրամ.

նպատակային ֆինանսավորում և մուտքեր՝ 258,3 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով՝ 472,2 հազ. դրամ.

այլ ընթացիկ պարտավորություններ՝ 801,8 հազ. դրամ:

2.6. «Վեդու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

2.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը՝ մասնավորեցման պայմանագրում նշել «Վեդու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության գործունեության պրոֆիլի առնվազն 5 տարի ժամկետով պահպանման մասին:

2.8. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

2.9. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

2.10. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.11. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

2.12. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 126412 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սևանի սառցակոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ վերակազմակերպելով «Սևանի սառցակոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության:

(Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 4-ի N 552 որոշման՝ 1400 մետր երկարությամբ երկաթգիծը պետք է առանձնացվեր ընկերության գույքի կազմից ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնվեր Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության տնօրինությանը, սակայն նշված երկաթգիծը 863,77 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով (գնահատված արժեքը՝ 353,714 հազ. դրամ) դեռևս արտացոլված է ընկերության հաշվեկշռում):

3.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը՝ 109222 հազ. դրամ, որը համապատասխանում է 109222 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 109222 հազ. դրամ է, որը համապատասխանում է 109222 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 27305 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

3.5. «Սևանի սառցակոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 17190 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ 1193 հազ. դրամ.

անձնակազմին եկամուտների վճարման գծով՝ 1152 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ՝ 2469 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստներ՝ 93 հազ. դրամ.

կարճաժամկետ այլ պարտավորություններ՝ 49 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով՝ 12234 հազ. դրամ:

3.6. «Սևանի սառցակոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

3.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

3.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

3.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

3.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով 74579 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ասֆալտագործ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ վերակազմակերպելով «Ասֆալտագործ» բաց բաժնետիրական ընկերության:

4.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը՝ 41653 հազ. դրամ, որը համապատասխանում է 41653 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 33322 հազ. դրամ է, որը համապատասխանում է 33322 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 8331 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

4.5. «Ասֆալտագործ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 32926 հազ. դրամ, այդ թվում՝

կարճաժամկետ այլ կրեդիտորական պարտքեր՝ 455 հազ. դրամ.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ 7137 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ՝ 15338 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 7284 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ՝ 714 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով՝ 1998 հազ. դրամ:

4.6. «Ասֆալտագործ» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

4.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

4.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

4.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

4.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

4.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 4157 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերությանը:

5.2. Սահմանել «Ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը՝ 3607 հազ. դրամ, որը համապատասխանում է 3607 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.3. Մասնավորեցման ենթակա «Ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը 3607 հազ. դրամ է, որը համապատասխանում է 3607 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 1804 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:

5.5. «Ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 550 հազ. դրամ, այդ թվում՝

կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին՝ 550 հազ. դրամ:

5.6. «Ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

5.7. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. «Վարչատնտեսական» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել ջերմոցային տնտեսության գույքը՝ համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

6.2. Հաշվեկշռային մեթոդով 6745 հազ. դրամ գնահատված «Վարչատնտեսական» պետական փակ բաժնետիրական ընկերության ջերմոցային տնտեսության գույքն ամբողջությամբ մասնավորեցնել հոլանդական աճուրդով:

6.3. Սահմանել «Վարչատնտեսական» պետական փակ բաժնետիրական ընկերության ջերմոցային տնտեսության գույքի վաճառքի մեկնարկային գինը՝ 6745 հազ. դրամ:

6.4. Սահմանել աճուրդի կայացման նվազագույն սահմանը՝ մեկնարկային գնի 15 տոկոսը:

6.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը՝ աճուրդն իրականացնել երկամսյա ժամկետում:

6.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. «Վարչատնտեսական» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել թռչնաբուծական տնտեսության գույքը՝ համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

7.2. Հաշվեկշռային մեթոդով 245 հազ. դրամ գնահատված «Վարչատնտեսական» պետական փակ բաժնետիրական ընկերության թռչնաբուծական տնտեսության գույքն ամբողջությամբ մասնավորեցնել հոլանդական աճուրդով:

7.3. Սահմանել «Վարչատնտեսական» պետական փակ բաժնետիրական ընկերության թռչնաբուծական տնտեսության գույքի վաճառքի մեկնարկային գինը՝ 245 հազ. դրամ:

7.4. Սահմանել աճուրդի կայացման նվազագույն սահմանը՝ մեկնարկային գնի 15 տոկոսը:

7.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը՝ աճուրդն իրականացնել երկամսյա ժամկետում:

7.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի Ջերմուկի «Առևտրի կենտրոն» անավարտ շինարարության օբյեկտը (Վայոց ձորի մարզ, քաղ. Ջերմուկ, Գործարանային փող.)՝ 7000 հազ. դրամ արժեքով, ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Ջերմուկ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերությանը: Մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի գինը համապատասխանում է դրա 26685 հազ. դրամ գնահատված արժեքի 26,2 տոկոսին:

8.2. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.3. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9.1. Հաշվեկշռային մեթոդով 173231 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Այգ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել հավանական գնորդ Վարուժան Կուզիկյանին:

9.2. Սահմանել «Այգ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը՝ 169189 հազ. դրամ, որը համապատասխանում է 169189 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

9.3. Մասնավորեցման ենթակա «Այգ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը 135351 հազ. դրամ է, որը համապատասխանում է 135351 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

9.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 20000 հազ. դրամ:

9.5. «Այգ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 4042 հազ. դրամ, այդ թվում՝

առևտրական կրեդիտորական պարտքեր՝ 784 հազ. դրամ.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ՝ 452 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 1970 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով՝ 766 հազ. դրամ.

այլ ընթացիկ պարտավորություններ՝ 70 հազ. դրամ:

9.6. «Այգ» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

9.7. Գնորդը պարտավորվում է մասնավորեցման պայմանագիրը կնքելուց հետո 3 տարվա ընթացքում կատարել 250000 հազ. դրամ ներդրում և ստեղծել 40 նոր աշխատատեղ:

9.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

10.1. «Մասիսի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել ստորաբաժանումների՝ N 20 ավտոլցավորման կայանի և N 20 յուղման կետի գույքը՝ համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար:

10.2. Հաշվեկշռային մեթոդով գնահատված «Մասիսի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված ստորաբաժանումներից յուրաքանչյուրի՝ N 20 ավտոլցավորման կայանի և N 20 յուղման կետի գույքը մասնավորեցնել ամբողջությամբ դասական աճուրդով:

10.3. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին՝ երկամսյա ժամկետում գույքի նոր սեփականատիրոջ հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողի օգտագործման համապատասխան պայմանագիր:

10.4. Գույքի մեկնարկային գինը սահմանել 7961 հազ. դրամ գնահատված արժեքի՝ 31842 հազ. դրամի 25 տոկոսը:

10.5. Աճուրդի հաղթողը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

10.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 27-ի «Արագած» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 896 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 901 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝

որոշման ամբողջ տեքստը «Արագած» բառից առաջ լրացնել «Ապարանի» բառով:

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 15-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան