«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
18 հունվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունվարի 2001 թվականի N 37
քաղ. Երևան
ՄԻ ՇԱՐՔ ԼՈՒԾԱՐՎԱԾ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Լուծարված «Հրազդանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության` հաշվեկշռային մեթոդով 66084 հազ. դրամ գնահատված գույքը մասնավորեցնել մրցույթով:
1.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
1.3. Սահմանել գույքի վաճառքի նվազագույն գինը` 9913 հազ. դրամ:
1.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
ա) մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը,
բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով,
գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի ստեղծման և միջին աշխատավարձի վերաբերյալ:
1.5. Մրցույթի մասնակցության կանխավճարի չափը սահմանել գույքի գնահատված մեծության 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
1.6. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող գույքի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից 15 օրվա ընթացքում:
1.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. Լուծարված «Դիլիջանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության` հաշվեկշռային մեթոդով 55241 հազ. դրամ գնահատված գույքը մասնավորեցնել մրցույթով:
2.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
2.3. Սահմանել գույքի վաճառքի նվազագույն գինը` 8286 հազ. դրամ:
2.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
ա) մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը,
բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով,
գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի ստեղծման և միջին աշխատավարձի վերաբերյալ:
2.5. Մրցույթի մասնակցության կանխավճարի չափը սահմանել գույքի գնահատված մեծության 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
2.6. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող գույքի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից 15 օրվա ընթացքում:
2.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. Լուծարված «Ալավերդու հացաընդունում» պետական փակ բաժնետիրական ընկերության` հաշվեկշռային մեթոդով 39868 հազ. դրամ գնահատված գույքը մասնավորեցնել մրցույթով:
3.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
3.3. Սահմանել գույքի վաճառքի նվազագույն գինը` 5980 հազ. դրամ:
3.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
ա) մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը,
բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով,
գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի ստեղծման և միջին աշխատավարձի վերաբերյալ:
3.5. Մրցույթի մասնակցության կանխավճարի չափը սահմանել գույքի գնահատված մեծության 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
3.6. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող գույքի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից 15 օրվա ընթացքում:
3.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. Լուծարված «Կապանի հացաընդունման» պետական փակ բաժնետիրական ընկերության` հաշվեկշռային մեթոդով 17029 հազ. դրամ գնահատված գույքը մասնավորեցնել մրցույթով:
4.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
4.3. Սահմանել գույքի վաճառքի նվազագույն գինը` 2555 հազ. դրամ:
4.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
ա) մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը,
բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով,
գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի ստեղծման և միջին աշխատավարձի վերաբերյալ:
4.5. Մրցույթի մասնակցության կանխավճարի չափը սահմանել գույքի գնահատված մեծության 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
4.6. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող գույքի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից 15 օրվա ընթացքում:
4.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 18-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |