Գլխավոր տեղեկություն
Համար
N 313
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2002-01.06.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.04.12/12(187) Հոդ.261
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.04.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.04.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.04.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2002

040.0313.01.04.02

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 ապրիլի 2002 թվականի N 313
քաղ. Երևան

 

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՎՆԱՍԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 27-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց բնակվելու հետևանքով ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասի փոխհատուցման կարգի մասին» N 776 որոշման 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել փախստականների, ինչպես նաև 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց բնակվելու հետևանքով ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասի փոխհատուցման կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը` մեկամսյա ժամկետում մշակել փախստականներին սպասարկող անձնակազմի թվի, աշխատավարձի չափի, անհրաժեշտ գույքի, գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման ծախսերի, փախստականների կողմից ընդհանուր օգտագործման էլեկտրաէներգիայի ու ջրմուղ-կոյուղու վճարի նորմաներ և նորմատիվներ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով` ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

3. Սույն որոշման 1-ին կետով ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասի փոխհատուցման կարգը հաստատելու կապակցությամբ`

ա) ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետությունում կացարաններում ժամանակավոր ապաստանած փախստականներից կոմունալ ծառայությունների համար վարձ գանձելու մասին» N 618 որոշումը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի N 251 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 175 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

3-րդ կետից հանել «իսկ 3-րդ կետում` «հատուկ միջոցների շարժից» բառերից հետո լրացնել «բացի փախստականների կողմից օգտագործված էլեկտրաէներգիայի և նրանց մատուցված կոմունալ ծառայությունների դիմաց վճարման գումարներից» բառերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
ապրիլի 1-ի N 313 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է փախստականների, ինչպես նաև 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց (այսուհետև` փախստականներ) բնակվելու հետևանքով ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասի փոխհատուցման կարգը:

2. Փախստականների բնակվելու հետևանքով իրավաբանական անձանց պատկանող ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումներ» ծրագրով նախատեսված միջոցների հատկացումներից:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված փախստականներին սպասարկող անձնակազմի թվի, աշխատավարձի չափի, անհրաժեշտ գույքի, գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման ծախսերի, փախստականների կողմից ընդհանուր օգտագործման էլեկտրաէներգիայի ու ջրմուղ-կոյուղու վճարի նորմաներով և նորմատիվներով հաշվարկված ծախսերից ելնելով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունը փոխհատուցում է իրավաբանական անձանց պատկանող ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասը:

4. Պետական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաշվեկշիռներում գտնվող ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասը չի փոխհատուցվում:

5. Ժամանակավոր կացարանների կարգավիճակ ունեցող իրավաբանական անձինք, ելնելով փախստականների բնակվելու հետևանքով առաջացած հաշվեկշռային վնասի փոխհատուցման համար անհրաժեշտ գումարի չափից, մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն են ներկայացնում նրա կողմից մշակված ու հաստատված ձևերով և ձևաթղթերով հիմնավորված հայտ-պահանջագիր` երկու օրինակից:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունը, ստուգելով ներկայացված հայտ-պահանջագրերով նախատեսված փոխհատուցման գումարները, կազմում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության կողմից մշակված ձևի ամբողջական հայտ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն: Հայտի մեկ օրինակը մնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունում:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը սույն կարգի 6-րդ կետում նշված հայտի հիման վրա համապատասխան գումարի չափով փոխանցում է կատարում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումներ» ծրագրով նախատեսված հատկացումներից ստացված ֆինանսական միջոցների սահմաններում փոխհատուցում է իրավաբանական անձանց պատկանող ժամանակավոր կացարանների կրած հաշվեկշռային վնասը` նրանց համապատասխան բանկային հաշիվներին փոխանցելով գումարներ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.10.2014, N 1137-Ն 30.10.2014, N 313
17.12.2009, N 1472-Ն 31.12.2009, N 313
03.05.2007, N 573-Ն 01.06.2007, N 313
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան