Գլխավոր տեղեկություն
Համար
N 01
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.11.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.12.03/29(442)
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ
Ընդունման ամսաթիվ
16.11.2012
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

16 նոյեմբերի 2012 թ.

N 01 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 125 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳԻ 4-ՐԴ ԿԵՏԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը պաշտոնապես պարզաբանում է.

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի վարձակալության կարգը հաստատելու մասին» N 125 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի վարձակալության» կարգի 4-րդ կետի «Գույքի վարձակալը վարձակալության ժամկետը լրանալուց հետո ունի տվյալ գույքը վարձակալելու նախապատվության իրավունք:»։

Այսինքն, եթե տվյալ գույքի վարձակալը վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտից հետո դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն` վարձակալության պայմանագիրը վերակնքելու համար, ապա գույքը վարձակալության է տրամադրվում ուղղակի եղանակով /պայմանագիրը վերակնքվում է/ տվյալ պահին գործող օրենսդրությամբ հաշվարկված վարձավճարով` նախապես համաձայնեցնելով գույքը տնօրինող պետական կառավարչական հիմնարկի հետ:

 

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական գույքի կառավարման

վարչության պետ`

Ա. Սահակյան