Գլխավոր տեղեկություն
Համար
N 898
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.01.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.01.15/1(133) Հոդ.26
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.12.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.12.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.12.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 դեկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 դեկտեմբերի 2000 թվականի N 898
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «N AM 3153 ՎԱՐԿԻ ԳԾՈՎ ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ» ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի 4-րդ կետի «բ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել 2000 թվականի դեկտեմբերի 11-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «N AM 3153 վարկի գծով հոլանդական դրամաշնորհ» միջգերատեսչական համաձայնագիրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

TF024811

 

ԹԻՎ 3153 ԼՄ ՎԱՐԿԻ ԳԾՈՎ ՀՈԼԱՆԴԱԿԱՆ

ԴՐԱՄԱՇՆՈՐՀ

 

ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

(Կառուցվածքային բարեփոխումների երրորդ վարկ)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՎ

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ (IDA)

միջԵՎ

 

Վերջինս գործում է որպես հոլանդական կողմի տրամադրած

միջոցների իրականացնող

 

ՀՈԼԱՆԴԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Տարեթիվ. 11 դեկտեմբերի 2000

 

ԹԻՎ 3153 AM ՎԱՐԿԻ ԳԾՈՎ ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ

 

ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ, որը կնքվել է 2000 թվ. դեկտեմբերի 11-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (Ստացող) և ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ (IDA) միջև, վերջինս գործում է որպես Հոլանդիայի Զարգացման համագործակցության նախարարի (Նախարար) կողմից տրամադրված Հոլանդական դրամաշնորհի (ստորև սահմանված է) Իրականացնող (Իրականացնող):

 

ՍՈՒՅՆՈՎ (Ա) Ստացողը օգնություն է պահանջել Միջազգային զարգացման ընկերակցությունից (Ընկերակցությունից) և Նախարարից` որպես աջակցություն միջոցառումների ծրագրի, նպատակների և քաղաքականությունների, որոնք նախատեսված են Ստացողի տնտեսության կառուցվածքային բարեփոխումների իրագործման համար, շարադրված են 1998 թվ. նոյեմբերի 21-ին Ըկերակցությանն ուղղված նամակում (այսուհետ` Ծրագիր) և հռչակում են Ստացողի պատրաստակամությունը` իրականացնելու Ծրագիրը.

 

(Բ) Իրականացնողն այս նպատակի համար տրամադրել է վարկի 1998 թ. դեկտեմբերի 23-ին Ստացողի և իրականացնողի միջև կնքված Զարգացման վարկային համաձայնագրում (Վարկի թիվ 3153 AM) նշված պայմաններին ու դրույթներին համապատասխան.

 

(Գ) Նախարարը ցանկություն ունի Ստացողին տրամադրել տաս միլիոն հոլանդական գուլդեն (NLD 10.000.000) գումարով դրամաշնորհ` որպես աջակցություն Ծրագրին.

 

(Դ) Նախարարի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (IBRD). Միջազգային զարգացման ընկերակցության (IDA) (վերջին երկուսը միասին կանվանվեն` Բանկ) միջև 1995 թ. մայիսի 24-ին կնքված Ընդհանուր համաձայնագրի համաձայն, ինչպես նաև Նախարարի և Բանկի միջև 2000 թ. նոյեմբերի 29-ին ձեռք բերված պայմանավորվածության. Նախարարը նշանակել է Բանկին, իսկ Բանկը` համաձայնվել տնօրինել դրամաշնորհի միջոցները, որոնք Նախարարը տրամադրելու է նույն դրույթներով և պայմաններով, որը թիվ 3513 AM Վարկն է, և ըստ դեպքի` համաձայն Պայմանավորվածության դրույթների, ինչպես նաև լիազորել Բանկին` ձեռնարկել բոլոր այն միջոցառումներն ու գործողությունները, որոնք կարող են անհրաժեշտ կամ հարիր լինել վարչարարության իրագործման համար, այդ թվում` սույն Դրամաշնորհի համաձայնագրի կնքումը Նախարարի անունից. և

 

(Ե) Ստացողը գիտակցում է, որ սույն Համաձայնագրի (Հոլանդական դրամաշնորհի համաձայնագրի) շրջանակներում իրեն տրամադրվող ֆինանսական օժանդակությունը համարվելու է Հոլանդիայի կառավարության կողմից Ստացողին տրամադրվող երկկողմանի զարգացման օգնության մի մասը.

 

ԵՎ ԸՍՏ ԱՅԴՄ. Կողմերը համաձայնության են գալիս ներքոհիշյալի վերաբերյալ.

 

ՀՈԴՎԱԾ 1

 Ընդհանուր դրույթները, սահմանումը

 

Կետ 1.01. Սույն Համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում Ընկերակցության կողմից 1985 թվ. հունվարի 1-ին հաստատված և 1999 թվ. հոկտեմբերի 6-ին փոփոխված «Զարգացման վարկային համաձայնագրերի նկատմամբ կիրառվող ընդհանուր պայմանները» (Ընդհանուր պայմանները), սակայն` հետևյալ փոփոխություններով.

 

(ա) Ընդհանուր պայմաններում օգտագործված «Ընկերակցություն» բառը նշանակում է Միջազգային զարգացման ընկերակցությունը, որը գործում է որպես Հոլանդական դրամաշնորհի Իրականացնող ըստ Պայմանավորվածությունների, բացառությամբ 2.01(5), 4.02(բ) և 6.02(ե) կետերում օգտագործված «Ընկերակցության անդամ» արտահայտության.

 

(բ) Ընդհանուր պայմաններում օգտագործված «Վարկառու» բառը նշանակում է Ստացողը.

 

(գ) Ընդհանուր պայմաններում օգտագործված «Զարգացման վարկային համաձայնագիր» արտահայտությունը նշանակում է սույն Համաձայնագիրը.

 

(դ) Ընդհանուր պայմաններում օգտագործված «Վարկ» բառը նշանակում է սույն Համաձայնագրի շրջանակներում Ստացողին տրամադրված հոլանդական դրամաշնորհը.

 

(ե) Ընդհանուր պայմաններում օգտագործված «Վարկային հաշիվ» բառը նշանակում է հոլանդական դրամաշնորհի հաշիվը բացված Իրականացնողի մոտ այն դրամաշնորհառուի անունով, որին հատկացվում է հոլանդական դրամաշնորհը.

 

(զ) 2.01 կետի 12-րդ պարբերությունը պետք է վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ծրագիր` բառը նշանակում է այն ապրանքները, որոնց դիմաց վճարումը կարող է կատարվել հոլանդական դրամաշնորհի միջոցներով` համաձայն Հոլանդական դրամաշնորհի համաձայնագրի Ցանկի»:

 

(է) 4.01 կետն անհրաժեշտ է վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Բացառությամբ Ընկերակցության և Վարկառուի կողմից համաձայնեցված այլ դեպքերի, Վարկային գումարը պետք է ստացվի Զարգացման վարկային համաձայնագրի 2.02 կետում նշված ավանդային հաշվի արժույթով»:

 

(բ) 5.03 կետի վերջին նախադասությունը հանվում է.

 

(թ) 6.02 կետում «Ընկերակցություն» բառի իմաստի մեջ ընդգրկված է նաև Միջազգային զարգացման ընկերակցությունը` որպես սեփական իրավասությունների շրջանակում գործող մարմին.

 

(ժ) 9.04 կետը հանվում է, իսկ 9.05. 9.06 (վերոհիշյալ փոփոխությամբ). 9.07 և 9.08 կետերը վերահամարակալվում են` համապատասխանաբար դառնալով կետեր 9.04. 9.05. 9.06 և 9.07.

 

(ի) 9.06 (գ) կետը պետք է վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«(գ) Փակման տարեթվից կամ սույն նպատակով Դրամաշնորհառուի և Իրականացնողի միջև համաձայնեցված որևէ այլ տարեթվից հաշված ամենաուշը վեց ամիս հետո դրամաշնորհառուն պետք է նախապատրաստի և Իրականացնողին ներկայացնի վերջինիս կողմից խելամիտ բնույթի և մանրամասնություններով հաշվետվություն Ծրագրի իրականացման, Հոլանդական դրամաշնորհի համաձայնագրով նախատեսված Դրամաշնորհառուի և Իրականացնողի պարտականությունների կատարման և հոլանդական դրամաշնորհի նպատակների իրագործման վերաբերյալ». և

 

(լ) 3.02. 3.03. 3.04. 3.05. 4.01. 4.02. 4.03. 4.06. 6.05.7.01. 8.01 (ա). 12.02 և 12.05 կետերը հանվում են:

 

Կետ 1.02. Բացառությամբ բովանդակությամբ պահանջվող այդ բացատրություններ, սույն Համաձայնագրում օգտագործված այն մի քանի բառերը, որոնց սահմանումները տրված են Ընդհանուր պայմաններում և սույն Համաձայնագրի սկզբնամասում, ունի այնտեղ իրենց համար նախանշված համապատասխան իմաստները, իսկ հետևյալ լրացուցիչ արտահայտությունների իմաստը ներկայացված է ստորև.

 

(ա) «Հոլանդական գուլդեն» կամ «NLD» Հոլանդիայի արժույթը, և

 

(բ) «Ավանդային հաշիվ» սույն Համաձայնագրի 2.02 (բ) կետում նշված հաշիվը:

 

ՀՈԴՎԱԾ 2

Դրամաշնորհը

 

Կետ 2.01. Իրականացնողը համաձայնվում է սույն Համաձայնագրում սահմանված պայմանների համաձայն Ստացողին տրամադրել տաս միլիոն հոլանդական գուլդեն (NLD 10.000.000) գումարով դրամաշնորհ:

 

Կետ 2.02. (ա) Կախված սույն կետի (բ), (գ) և (դ) պարբերություններից և Վարկային համաձայնագրի 2.02 (դ) (ii) կետում թվարկված երրորդ տրանշի տրամադրման նախապայմանների կատարումից` Ստացողն իրավունք կունենա վերցնել հոլանդական դրամաշնորհի միջոցները Հոլանդական դրամաշնորհի հաշվից` որպես օժանդակություն Ծրագրին:

 

(բ) Նախքան Հոլանդական դրամաշնորհի հաշվից գումարի դադարեցման առաջին պահանջը Իրականացնողին ներկայացնելը Ստացողը պարտավոր է իր կենտրոնական բանկում բացել և այնուհետ վարել դոլարով ավանդային հաշիվ Իրականացնողը պարտավորել է Հոլանդական դրամաշնորհի հաշվից դուրս գրվող բոլոր գումարները ավանդի տեսքով տեղաբաշխի Ավանդային հաշվին:

 

(գ) Ստացողը պարտավորվում է, որ Հոլանդական դրամաշնորհի գումարները չեն օգտագործվի սույն Համաձայնագրի Ցանկով բացառված ծախսերի դիմաց վճարելու նպատակով: Եթե Իրականացնողին որևէ պահի հայտնի դառնա, որ Հոլանդական դրամաշնորհի հաշվից որևէ գումար օգտագործվել է նշված կարգով բացառված ծախսերի դիմաց վճարելու նպատակով, ապա Ստացողը պարտավորվել է Իրականացնողի ծանուցումը ստանալուց հետո անհապաղ կարգով (i) Ավանդային հաշվին մուտքագրել տվյալ վճարմանը համարժեք գումար. կամ (ii) Իրականացնողի պահանջով` տվյալ վճարման գումարը վերադարձնել Իրականացնողին: Նման պահանջի հիման վրա Իրականացնողին վերադարձված գումարները չեղյալ համարելու նպատակով կմուտքագրվեն Հոլանդական դրամաշնորհի հաշվին:

Կետ 2.03. Փակման տարեթիվն 1.2000 թվ. դեկտեմբերի 31-ը կամ ավելի ուշ տարեթիվ` սահմանված Իրականացնողի կողմից: Իրականացնողը պետք է անհապաղ կերպով Ստացողին ծանուցի տվյալ տարեթվի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 3

Առանձնահատուկ դրույթները

 

Կետ 3.01. Բացառությամբ սույնով հստակորեն նախատեսված այդ դեպքերի, Զարգացման վարկային համաձայնագրի III և IV հոդվածները, այդ թվում` տվյալ հոդվածներում նշված Ցանկերը, սույնով դառնում են տվյալ Համաձայնագրի մասը` այնքան ուժով և ազդեցությամբ, ինչ դրանք կունենային այս Համաձայնագրում շարադրվելու դեպքում. հասկանալի է, որ նշված երկու հոդվածներում «Ընկերակցություն» բառը նշելիս խոսքը վերաբերվում է Ընկերակցությանը` որպես սույն Համաձայնագրի շրջանակներում Հոլանդական դրամաշնորհների Իրականացնողի, իսկ «Վարկառու» ասելիս խոսքը վերաբերվում է Ստացողին, «Վարկ» և «Վարկային հաշիվ» ասելիս խոսքը վերաբերվում է համապատասխանաբար Հոլանդական դրամաշնորհին և Հոլանդական դրամաշնորհի հաշվին:

 

ՀՈԴՎԱԾ 4

Իրավունքների և պարտականությունների փոխանցումը

 

Կետ 4.01. Համաձայն Պայմանավորվածությունների, սույն Համաձայնագրով նախատեսված Իրականացնողի իրավունքները և պարտականությունները կարող են փոխանցվել Նախարարին: Ստացողը ընդունում և համաձայնվում է, որ երբ Իրականացնողն այդ մասին ծանուցի Ստացողին, ծանուցման մեջ նշված տարեթվից սկսած ինքնաբերաբար Նախարարներին են փոխանցվում սույն Համաձայնագրով Իրականացնողի համար նախատեսված բոլոր իրավունքներն ու պարտականություններն այնպես, ինչպես կլիներ, եթե Նախարարը սկզբից ևեթ հանդիսանար սույն Համաձայնագրի կողմերից մեկը` առանց որևէ կողմի լրացուցիչ գործողությունների կամ ձևականությունների անհրաժեշտության, տվյալ տարեթվից սկսած Իրականացնողը դադարում է ունենալ սույն Համաձայնագրի կողմ լինելու առումով իր ունեցած բոլոր իրավունքները և պարտականությունները:

 

ՀՈԴՎԱԾ 5

Ուժի մեջ մտնելը

 

Կետ 5.01. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում առաջին էջի վերին մասում նշված տարեթվից և շարունակում է ուժի մեջ մնալ, քանի դեռ Հոլանդական դրամաշնորհն ամբողջությամբ չի տրամադրվել, և քանի դեռ սույն Համաձայնագրի կողմերն ամբողջությամբ չեն կատարել սույնով նախատեսված իրենց բոլոր պարտավորությունները:

 

ՀՈԴՎԱԾ 6

Ներկայացուցիչները

 

Կետ 6.01. Ստացող կողմի ֆինանսների նախարարը հանդես է գալիս որպես Ստացողի ներկայացուցիչ Ընդհանուր պայմանների 11.03. կետով նախատեսված նպատակների առումով:

 

Կետ 6.02 Ընդհանուր պայմանների 11.01. կետի նկատառումով նշվում են հետևյալ հասցեները.

 

ֆինանսների նախարարություն

Կառավարության տուն 1.

Հանրապետության Հրապարակ

Երևան 375010

Հայաստանի Հանրապետություն

Տելեքս. 24333LADASU

 

Իրականացնողի համար.

 

Միջազգային զարգացման ընկերակցություն (IDA)

r818 H Street, N. W.

Վաշինգտոն, Կոլումբիայի օկրուգ, 20433

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

 

Կաբելային հասցե.

Տելեքս.

INDEVAS

248423 (MCI)

Վաշինգտոն, Կոլումբիայի օկրուգ

64145 (MCI)

   

Ի ՎԿԱՅԱԿՈՉՈՒՄՆ ՎԵՐՈԳՐՅԱԼԻ, սույն կողմերին իրենց պատշաճ կերպով լիազորված ներկայացուցիչների միջոցով ապահովում են սույն Համաձայնագրի ստորագրումն իրենց անուններից` Համաձայնագրի առաջին էջի վերին մասում նշված տարեթվի դրությամբ.

 

ԼՐԱՑՈՒՄ Ստացողը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն է: Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող ներպետական վավերացման ընթացակարգերի կատարման մասին Ծանուցումը Ընկերակցության կողմից ստանալու օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Լիազոր ներկայացուցիչ

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ

որպես ՀՈԼԱՆԴԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ կողմից

տրամադրված Հոլանդական գումարների Իրականացնող

 

Լիազոր ներկայացուցիչ

 

Ց Ա Ն Կ

 

Հոլանդական դրամաշնորհի դուրսբերումը

 

Սույն Համաձայնագրի 2.02(գ) կետի նկատառումներով, Հոլանդական դրամաշնորհի գումարները չեն կարող օգտագործվել հետևյալ ծախսերի դիմաց վճարում կատարելու համար.

1. Ստացողի արժույթով կատարվող ծախսումներ կամ Ստացողի տարածքից մատակարարվող ապրանքներ կամ ծառայություններ.

2. ծախսումներ այնպիսի պայմանագրերի շրջանակներում մատակարարված ապրանքների և ծառայությունների գծով, որոնց ֆինանսավորումը կատարվել է կամ, ըստ համաձայնության, պետք է կատարվի տեղական կամ միջազգային որևէ ֆինանսական կազմակերպության կամ գործակալության կողմից, որը Բանկը չէ, կամ այնպիսի պայմանագրերի դեպքում, որոնց ֆինանսավորումը տրամադրվել է կամ, ըստ համաձայնության, տրամադրվելու է Բանկի կամ Իրականացնողի կողմից այլ վարկի շրջանակներում.

3. ծախսումներ Միջազգային առևտրի չափանիշների դասակարգման (ՄԱՉԴ)` ՄԱԿ-ի կողմից Վիճակագրական նյութերի «M» շարքում (թիվ 34/հրատ.3 (1986թ.)) տպագրված 3-րդ հրատարակության հետևյալ խմբերում կամ ենթախմբերում ընդգրկված ապրանքների գծով, կամ ՄԱՉԴ հետագա հրատարակություններում համապատասխան խմբերում կամ ենթախմբերում ընդգրկված ապրանքների գծով, որոնք նշված են Իրականացնողի կողմից Ստացողին ուղարկված ծանուցման մեջ.

 

Խումբ Ենթախումբ

Նկարագրություն

---------

---------

-------------

112 -

Ոգելից խմիչքներ

121 -

Ծխախոտ, անմշակ, ծխախոտի թափոն

122 -

Ծխախոտ, մշակված (անկախ ծխախոտի
փոխարինանյութերի պարունակությունից)

525 -

Ռադիոակտիվ և կապակցված նյութեր

667 -

Մարգարիտներ, թանկարժեք և
կիսաթանկարժեք քարեր,
մշակված կամ անմշակ վիճակում

Խումբ Եանթախումբ

Նկարագրություն

------- ----------

--------------

718 718,7

Ատոմային ռեակտորների և դրանց
մասեր, վառելիքի բաղադրատարրեր
(փամփուշտներ), չճառագայթող
ատոմային ռեակտորների համար

971 -

Ոսկի, ոչ դրամի տեսքով
(բացառությամբ ոսկու
հանքանյութի և խտանյութի)

 

4. ծախսումներ զինվորական կամ զինվորական ուղղվածության նպատակների, կամ պերճանքի առարկաների սպառման համար նախատեսված ապրանքների գծով.

 

5. ծախսումներ շրջակա միջավայրի համար վնասակար ապրանքների գծով (սույն պարբերության իմաստով «շրջակա միջավայրի համար վնասակար ապրանք» արտահայտությունը նշանակում է այնպիսի ապրանքներ, որոնց արտադրումը, օգտագործումը կամ ներմուծումն արգելված է Ստացողի օրենքներով կամ միջազգային այնպիսի համաձայնագրերով, որոնց միացել է Ստացողը), և

 

6. ի հիմնավորումն Ընդհանուր պայմանների 5.01 կետի, ծախսումներ. (ա) իրականացնողի անդամ չհանդիսացող որևէ երկրի տարածքում, կամ այդ տարածքից գնված ապրանքների կամ մատակարարված ծառայությունների գծով, կամ (բ) ի հաշիվ որևէ անձի կամ մարմնի կատարվող վճարման, կամ ապրանքների ներմուծման, եթե տվյալ վճարումը կամ ներմուծումն արգելված է ըստ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից ՄԱԿ-ի Խարտիայի VII Գլխի համաձայն կայացված որոշման:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Թիվ 3153 AM վարկի գծով հոլանդական դրամաշնորհի (կառուցվածքային բարեփոխումների 3-րդ վարկ)» համաձայնագրի վերաբերյալ

 

Համաձայնագիրը ստորագրվել է 2000 թվ. դեկտեմբերի 11-ին Երևանում` Հայաստանի Հանրապետությանը կառուցվածքային բարեփոխումների աջակցությանն ուղղված ֆինանսական օգնություն ցուցաբերելու նպատակով:

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը:

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ նպատակահարմար է գտնում համաձայնագրի հաստատումը:

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ համաձայնագրի դրույթները չեն հակասում ՀՀ օրենսդրության պահանջներին:

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ համաձայնագրով ՀՀ-ն չի ստանձնում անմիջական ֆինանսական պարտավորություններ:

Ըստ համաձայնագրի այն ուժի մեջ է մտնում հայկական կողմից համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Ընկերակցությանը ծանուցելու օրվանից:

Ելնելով վերը ասվածից և առաջնորդվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կետի բ) ենթարկետով` ՀՀ արտաքին գործերի նախարարությունն առաջարկում է վերոհիշյալ համաձայնագիրը ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը: