«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2001 թվականի N 677
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 167 ԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 473 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի աշխատանքային ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 167 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված ցանկում`
ա) 222-րդ կետում «2001 թ. մայիս» բառերը փոխարինել «2001 թ. հուլիս» բառերով.
բ) 228-րդ կետում «2001 թ. մայիս» բառերը փոխարինել «2001 թ. դեկտեմբեր» բառերով.
գ) 231-րդ կետում «2001 թ. մայիս» բառերը փոխարինել «2001 թ. սեպտեմբեր» բառերով.
դ) 278-րդ կետի «Միջոցառումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հանրային հատվածի (ներառյալ կրթական և առողջապահական հաստատությունները, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը) հաշվապահական հաշվառման բարեփոխումների ուղղությամբ միջոցների ձեռնարկում և անհրաժեշտության դեպքում համապատասխան առաջարկություններ ՀՀ կառավարություն ներկայացնելը».
նույն կետում «2001 թ. հունիս» բառերը փոխարինել «2001 թ.» բառերով.
ե) 299-րդ կետում «2001 թ. հուլիս» բառերը փոխարինել «2001 թ. սեպտեմբեր» բառերով.
զ) 300-րդ կետում «2001 թ. հուլիս» բառերը փոխարինել «2001 թ. սեպտեմբեր» բառերով.
է) 332-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Միջոցառումը |
Նպատակը |
Կատարողը |
Ժամկետը |
Ֆինանսական |
332. Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջերմամատակարարման ռազմավարությունը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
համակարգի իրավական, կարգավորիչ, շուկայական կառուցվածքին վերաբերող և ֆինանսական հարցերի լուծում, բնակչության անապահով խավերի ջեռուցման ապահովման ՀՀ պետական բյուջեից օգնության տրամադրման մեխանիզմների սահմանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվության սահմանազատում, ջեռուցման ծառայությունների պահանջարկի ու մատչելիության գնահատման արդյունքների նկարագրում ու վերլուծություն, առնվազն Երևան և Գյումրի քաղաքներում ջեռուցման կարիքները բավարարելու համար տնտեսապես հնարավոր ջերմամատակարարման տարբերակների նախանշում, կենտրոնացված ջերմամատակարարման վերականգնում |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն Ջերմամատակարարման ռազմավարության մշակման ծրագրի կառավարման խորհուրդ ՀՀ էներգետիկայի նախարարություն |
2001 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ նպատակով |
ը) 374-րդ կետում «2001 թ. դեկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2002 թ.» բառերով.
թ) հանել 301-րդ կետը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 473 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը` որոշմամբ հաստատված ցանկի 200-րդ կետում «2001 թ. հոկտեմբեր» բառերը փոխարինել «2002 թ.» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 25-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|