Գլխավոր տեղեկություն
Համար
N 905
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.01.15/1(133) Հոդ.32
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.12.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.12.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.12.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 դեկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 դեկտեմբերի 2000 թվականի N 905
քաղ. Երևան

 

«ՀԻԴՐՈԷՆԵՐԳԱՇԻՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԴՈՒՍՏՐ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. «Հիդրոէներգաշին» փակ բաժնետիրական ընկերության «Մետաղական կոնստրուկցիաների գործարան» դուստր փակ բաժնետիրական ընկերության` հաշվեկշռային մեթոդով 198834 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող գույքի կազմից առանձնացնել արտադրահաշվարկային տեղամասի գույքը և ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «Կարզել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

1.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող` հաշվեկշռային մեթոդով 45646 հազ. դրամ գնահատված «Մետաղական կոնստրուկցիաների գործարան» դուստր փակ բաժնետիրական ընկերության արտադրահաշվարկային տեղամասի պետական գույքի վաճառքի գինը` 11412 հազ. դրամ, որը համապատասխանում է գնահատված արժեքի 25 տոկոսին:

1.3. Վճարումն իրականացնել մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.1. 153189 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հիդրոէներգաշին» փակ բաժնետիրական ընկերության «Մետաղական կոնստրուկցիաների գործարան» դուստր փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Մետաղական կոնստրուկցիաների գործարան» բաց բաժնետիրական ընկերության:

2.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 35172 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 35172 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 35172 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 35172 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.4. «Հիդրոէներգաշին» փակ բաժնետիրական ընկերության «Մետաղական կոնստրուկցիաների գործարան» դուստր փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են` 118017 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 7597 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 27794 հազ. դրամ,

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 53171 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 9086 հազ. դրամ,

կարճաժամկետ ֆինանսական այլ պարտավորությունների գծով` 20369 հազ. դրամ:

2.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Մետաղական կոնստրուկցիաների գործարան» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

2.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.7. «Մետաղական կոնստրուկցիաների գործարան» բաց բաժնետիրական ընկերության մասնավորեցումից հետո պահպանվում են քաղաքացիական պաշտպանության օբյեկտի նկատմամբ նրա պարտավորությունները:

Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` նշված պարտավորությունների մասին նշել «Մետաղական կոնստրուկցիաների գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ և սեփականաշնորհման պայմանագրում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 31-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան