Գլխավոր տեղեկություն
Համար
N 593
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.2001-15.11.2001)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.07.23/23(155) Հոդ.533
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.07.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.07.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.07.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2001

040.0593.04.07.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

4 հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2001 թվականի N 593

քաղ. Երևան

 

ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված` բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 07 խմբի 11 ենթախմբի «13. Հրատարակումների գծով պետական պատվեր» ծրագրի ծախսերը` ընդամենը 69921 հազ. դրամ, այդ թվում`

ա) «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» և «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» հրատարակումներ` 25196 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի.

բ) ի կատարումն «Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների` «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» հատուկ և լրացուցիչ թողարկումների հրատարակում` 14000 հազ. դրամ.

գ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կենտրոնական ապարատում, քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններում, պետական նոտարական գրասենյակներում, պետական ռեգիստրի տարածքային բաժիններում օգտագործվող պոլիգրաֆիական արտադրանքի (պետական գրանցումների վկայականներ, գրանցամատյաններ, ձևեր) ձեռքբերում` 30725 հազ. դրամ` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ`

ա) «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» և «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» հրատարակման գծով գնումներն իրականացվում են «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության հետ` մինչև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրին համապատասխան.

բ) պոլիգրաֆիական արտադրանքի (պետական գրանցումների վկայականներ, գրանցամատյաններ, ձևեր) գնումներն իրականացվում են բաց մրցույթի ընթացակարգով:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` 4-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» հատուկ և լրացուցիչ թողարկումների հրապարակումն էլեկտրոնային կրիչով իրականացնելու հնարավորության վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 4-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2001 թվականի
հուլիսի 4-ի N 593 որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ

 

Հրատարակման անվանումը

Քանակը
(հատ)

Տարեկան
տպագրման ենթակա
համարների քանակը
(հատ)

Մեկ համարի
տարեկան
միջին ծավալը
(մամուլ)

Տարեկան
ընդհանուր
ծավալը
(մամուլ)

Մեկ
մամուլի
միջին գինը
(դրամ)

Գումարը
(դրամ)

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» (1000 տպաքանակի տպագրության դեպքում)

400

42

12

201600

78,881

15.902.400

Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր (800 տպաքանակի տպագրության դեպքում)

400

26

10

104000

89,362

9.293.600

Ընդամենը          

25.196.000

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2001 թվականի
հուլիսի 4-ի N 593 որոշման

 

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կենտրոնական ապարատում, քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններում, պետական նոտարական գրասենյակներում, պետական ռեգիստրի տարածքային բաժիններում օգտագործվող պոլիգրաֆիական արտադրանքի 2001 թվականի պետական պատվերի

 

NN
ը/կ

Արտադրանքի անվանումը

Տարեկան միջին
քանակը (հատ)

Միջին գինը
(դրամ)

Գումարը
(հազ. դրամ)

1

2

3 4 5
1. Ամուսնության վկայական 15000 80 1200.0
2. Ամուսնալուծության վկայական 3000 80 240.0
3. Ծննդյան վկայական 60000 80 4800.0
4. Մահվան վկայական 70000 80 5600.0
5. Հայրության ճանաչման վկայական 15000 80 1200.
6. Որդեգրման վկայական 1000 80 80.0
7. Անվան, ազգանվան, հայրանվան փոխման վկայական 2000 80 160.0
8. Ծննդյան գրանցման ակտ 1050 1250 1312.5
9. Ամուսնության գրանցման ակտ 850 1250 1062.5
10. Ամուսնալուծության գրանցման ակտ 400 1250 500.0
11. Ծննդյան վերականգնման գրանցման ակտ 200 1250 250.0
12. Մահվան գրանցման ակտ 1100 1250 1375.0
13. Հայրության ճանաչման ակտ 450 1250 562.5
14. Որդեգրման գրանցման ակտ 300 1250 375.0
15. Անվան, ազգանվան, հայրանվան փոխման գրանցման ակտ 300 1250 375.0
16. Մահվան տեղեկանք 70000 10 700.0
17. Ծննդյան տեղեկանք 60000 10 600.0
18. Մահվան վկայականի կրկնօրինակի դիմում 50000 10 500.0
19. Ծննդյան վկայականի կրկնօրինակի դիմում 30000 10 300.0
20. Ամուսնության վկայականի կրկնօրինակի դիմում 2500 10 25.0
21. Ամուսնալուծության վկայականի կրկնօրինակի դիմում 2250 10 22.5
22. Բացակայման տեղեկանք 13000 10 130.0
23. Հաղորդում ամուսնալուծության մասին 15000 10 150.
24. Հաղորդում որդեգրման մասին 4000 15 60.0
25. Հաղորդում անվան, ազգանվան, հայրանվան փոխման մասին 4000 15 60.0
26. Եզրակացություն անվան, ազգանվան, հայրանվան փոխման մասին 2000 15 30.0
27. Եզրակացություն գրանցման ուղղման և փոխման մասին 4000 15 60.0
28. Ամուսնության դիմում 15000 15 225.0
29. Ամուսնալուծության դիմում` դատարանի վճռի հիման վրա 3000 15 45.0
30. Ամուսնալուծության երկկողմանի դիմում 6000 15 90.0
31. Դիմում անվան, ազգանվան, հայրանվան փոխման մասին 6000 15 90.0
32. Դիմում հայրության ճանաչման մասին 15000 15 225.0
33. Դիմում ծննդյան գրանցման մասին 60000 15 900.0
34. Հարցման բլանկ 20000 10 200.0
35. Հաշվետվության բլանկ 3000 15 45.0
36. Պետական ռեգիստրի վկայական 15000 60 900.0
37. Պետական ռեգիստրի վկայականի ներդիր 75000 45 3375.0
38. Ապոստիլ 30000 30 900.0
39. Սեղանամատյան 1000 2000 2000.0
  Ընդամենը     30725.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան