Գլխավոր տեղեկություն
Համար
N 411
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.05.2001-23.07.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.05.31/28(552) Հոդ.394
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.05.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.05.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.05.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.07.2002

040.0411.08.05.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

8 մայիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 մայիսի 2001 թվականի N 411
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման հետագա աշխատանքները կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Երևանի էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության, «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության, «Հյուսիսային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության և «Հարավային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին» N 407 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 13-ի N 563 և 2000 թվականի նոյեմբերի 25-ի N 766 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված մրցութային հանձնաժողովի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Կ Ա Զ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Մարգարյան -

 ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

 

Կ. Գալուստյան -

ՀՀ էներգետիկայի նախարար

 

Վ. Խաչատրյան -

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

 

Դ. Հարությունյան -

ՀՀ արդարադատության նախարար

 

Դ. Վարդանյան -

ՀՀ պետական գույքի կառավարման նախարար

 

Մ. Հարությունյան -

ՀՀ արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի նախագահ (համաձայնությամբ)

 

Վ. Հարությունյան -

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (համաձայնությամբ)

 

Վ. Մովսեսյան -

ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

Վ. Այվազյան -

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Կայունություն» խմբի անդամ (համաձայնությամբ)

 

Ս. Ավագյան -

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ազգային ժողովրդավարական միություն» խմբակցության անդամ (համաձայնությամբ)

 

Կ. Բալայան -

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության անդամ (համաձայնությամբ)

 

Գ. Գասպարյան -

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ (համաձայնությամբ)

 

Ա. Կարապետյան -

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Իրավունք և միաբանություն» խմբակցության անդամ (համաձայնությամբ)

 

Ա. Կետիկյան -

 ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբի անդամ (համաձայնությամբ)

 

Գ. Մանուկյան -

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» խմբակցության անդամ (համաձայնությամբ)

 

Գ. Մինասյան -

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Միասնություն» խմբակցության անդամ (համաձայնությամբ)

 

Հ. Փամբուկյան -

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ժողովրդական պատգամավոր» խմբի անդամ (համաձայնությամբ)

 

Ա. Ալավերդյան -

ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ

 

Ա. Գրիգորյան -

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ

 

Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար)»:

 

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` յուրաքանչյուրն իր իրավասությունների մասով, երկշաբաթյա ժամկետում մշակել և հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել միջոցառումների ծրագիր Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման մրցութային փաստաթղթերի և կատարված աշխատանքների վերլուծության մասին, ինչպես նաև` նշված վերլուծության հարցերով զբաղվող խմբի կազմի վերաբերյալ առաջարկություն:

3. Մրցութային հանձնաժողովին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման աշխատանքների նոր ժամանակացույցը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 8-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.07.2002, N 1005-Ա 23.07.2002, N 411
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան