Գլխավոր տեղեկություն
Համար
N 775
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.12.2000-04.09.2001)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.12.08/29(127)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.11.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.11.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.11.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.2000

040.0775.25.11.00

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 նոյեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 նոյեմբերի 2000 թվականի N 775
քաղ. Երևան

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ԿԱՍԿԱԴ» ՀԱՄԱԼԻՐԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված «Կասկադ» համալիրին հարող տարածքի կառուցապատման ծրագրին (կցվում է):

2. Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել`

ա) տարածքի գոտևորման նախագծի մշակումը, համաձայնեցումը և հաստատումը.

բ) կառուցապատման տեխնիկատնտեսական հիմնավորման կազմումը.

գ) ծրագրի իրականացման հնարավոր տարբերակների մշակումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«Կասկադ» համալիրի հարակից լանջերի կառուցապատման

 

Կասկադից աջ և ձախ ընկած տարածքում, որի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 18 հա, կառուցապատման մակերեսը` 4.5 հա, կանաչապատման մակերեսը` 13.5 հա, էսքիզային սխեմաներով նախատեսվում է իրականացնել բնակելի թաղամաս: Տարածքի բնակլիմայական պայմանները, դիրքը խիստ արժեքավոր են և բնակելի թաղամասի համար անհամեմատ նպաստավոր: Հաշվի առնելով տարածքի թեքությունը (մոտ 40%-ի) կառուցապատումը նախատեսվում է հորիզոնականներին զուգահեռ, չխաթարելով բնական լանդշաֆտի ընդհանրականությունը: Նման մոտեցմամբ փոքրանում են հողային աշխատանքները, և մեծանում է տարածքի նպատակային օգտագործումը: Թաղամասում նախատեսվել է աջ կողմում 70, ձախում` 100 բնակելի երկհարկանի անհատական տներ` առևտրակենցաղային սպասարկման օբյեկտներով: Թաղամասային ներքին ճանապարհները ընդհանուր ճանապարհով կապվում են Սարալանջի փողոցին:

Սխեմայում բերված են բոլոր անհրաժեշտ ինժեներական կոմունիկացիաների առաջարկվող ծրագծային լուծումները` խոշորացված ծավալներով մոտավոր գնային արտահայտությամբ:

Ըստ սխեմայի ճանապարհային ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է`

- Գլխավոր ճանապարհ` 800 մետր, 8 մետր լայնությամբ (մայթի հետ միասին):

- Ներքին ճանապարհներ` 3600 մետր, 6 մետր լայնությամբ:

Ճանապարհների իրականացման աշխատանքների համար, սխեմատիկ մշակմամբ, մոտավոր հաշվարկներով կպահանջվի`

 

Աջակողմյան թաղամաս

 

Աշխատանքների անվանումը

Նախատեսված
պարամետրերը

Ծավալը

Միավորի գինը
 (դոլար)

Ընդհանուր
արժեքը

Գլխավոր ճանապարհ 1=350մ, b=8մ

2800մ2

20

56000

Ներքին ճանապարհներ 1=1600մ, b=6մ

9600.0մ2

20

192000

Բորդյուր 1=3600մ  

10

36000

Հենապատ 1=1800մ, h2.3մ

6300մ 3

40

252000

ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԸ      

536000 դոլ.

ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿՈՄՈՒՆ. ՀԵՏ.      

818269 դոլ.

 

Ձախակողմյան թաղամաս

 

Աշխատանքների անվանումը

Նախատեսված
պարամետրերը

Ծավալը

Միավորի
գինը
(դոլար)

Ընդհանուր
արժեքը

Գլխավոր ճանապարհ 1=450մ; b=8մ

3600մ2

20

72000

Ներքին ճանապարհներ 1=2100մ; b=6 մ

12600մ2

20

252000

Բորդյուր 1=4700մ  

10

47000

Հենապատ 1=2400մ; h2.3մ

8800մ3

40

352000

ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԳՈՒՄԱՐԸ
     

723000 դոլ.

ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿՈՄՈՒՆ.      

395000 դոլ.

ԸՆԴՀԱՆՈՒՐԸ      

1120000 դոլ.

 

Աջակողմյան թաղամասերի համար կպահանջվի ընդամենը 1938269 դոլ.:

 

Ծրագրի արժեքը 40.0 մլն դոլ.:

 

Ներմուծեք նկարագրությունը_18712