Basic information
Number
N 499-Ա/Ք
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (01.06.2010-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2010.08.31/19(371).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Կրթության և գիտության նախարար
Enactment date
31.05.2010
Signing organisation
Կրթության և գիտության նախարար
Signing date
31.05.2010
Effective date
01.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

31 մայիսի 2010 թ.

 N 499-Ա/Ք

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշմամբ հաստատված «Տարրական ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգ»-ի 8-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը`

 

Հրամայում եմ՝

 

1. «ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ առկա ուսուցմամբ, 4 տարի տևողությամբ, համակազմի սահմանային 350 տեղով, տարրական ընդհանուր կրթական ծրագրով (1-ին աստիճան) գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչության պետ Մ. Մովսիսյանին:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

 Ա. Աշոտյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation