Գլխավոր տեղեկություն
Համար
N 603
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.07.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.02.02/9(381) Հոդ.550
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.07.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.07.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.07.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.07.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
6 հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 2001 թվականի N 603
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մաքսային աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին` 10-օրյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել կոմիտեի կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը, ինչպես նաև աշխատողների, կոմիտեի կոլեգիայի անդամների թիվը:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` 10-օրյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել առաջարկություններ նախարարության կանոնադրությունում և կառուցվածքում, ինչպես նաև կենտրոնական ապարատի աշխատողների և նախարարի տեղակալների թվում` սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին` 10-օրյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրական և այլ իրավական ակտերում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` 10-օրյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի 2001 թվականի պահպանման ծախսերի վերաբերյալ` ըստ տնտեսագիտական դասակարգման:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 6-ից:

 

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան