«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2001 թվականի N 592
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերություն:
2. «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր հանդիսացող պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին:
3. Սահմանել, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմսերի դիմաց վճարումն իրականացվում է «Ազգային հեռուստատեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո` «Հանրային հեռուստառադիոընկերություն» պետական հիմնարկի տնօրինությանը հանձնված գույքով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 4-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |