«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«2» հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2001 թվականի N 589
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 245 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 21-ի «Երևանի ներքաղաքային ուղևորատար երկաթուղային տրանսպորտի մասին» N 245 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման 1-ին կետը «Այգ» փակ բաժնետիրական ընկերության» բառերից հետո լրացնել «և Երևանի ճոպանուղի» բաց բաժնետիրական ընկերության» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 2-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|