«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
28 հունիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունիսի 2001 թվականի N 581
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 01 խմբի 01 ենթախմբի «3. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում» ծրագրով Երևանի քաղաքապետարանին նախատեսված գումարն ավելացնել 994,2 հազ. դրամով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեում վերաբաշխումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի N 68 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 333 որոշման (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 21-ի N 495 որոշման խմբագրությամբ) հավելվածում նշված չբաշխված մնացորդի հաշվին:
2. Սույն որոշման 1-ին կետի համաձայն կատարված վերաբաշխումներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 28-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հավելված |
«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 խմբի 01 ենթախմբի ծրագրերի գծով հաստատված հատկացումների վերաբաշխումն ըստ տնտեսագիտական դասակարգման
(հազ. դրամ)
Հոդվածի անվանումը |
Ավելացում | |||
01 խումբ 01 ենթախումբ | ||||
Երևանի քաղաքապետարան | ||||
Ընդամենը |
Հայաստանի Հանրապետության | |||
|
2-րդ |
3-րդ |
4-րդ | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
994,2 | 123,3 | 435,4 | 435,5 |
այդ թվում` |
||||
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |
994,2 | 123,3 | 435,4 | 435,5 |
այդ թվում` |
||||
Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ | 700,7 | 100,1 | 300,3 | 300,3 |
Ընթացիկ տրանսֆերտներ | 162, 7 | 23,2 | 69,7 | 69,8 |
այդ թվում` | ||||
Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ այդ թվում` |
162,7 | 23,2 | 69,7 | 69,8 |
պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | 162,7 | 23,2 | 69,7 | 69,8 |
Ապրանքների գնման և ծառայությունների վճարման ծախսեր | 130,8 | 65,4 | 65,4 | |
այդ թվում` | ||||
Ապրանքների ձեռքբերում | 15,2 | 7,6 | 7,6 | |
այդ թվում` | ||||
Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր | 15,2 | 7,6 | 7,6 | |
այդ թվում` | ||||
- գրասենյակային ապրանքներ և նյութեր | 15,2 | 7,6 | 7,6 | |
Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ | 0,0 | |||
Տրանսպորտային ծառայությունների վճարներ | 0,0 | |||
Կապի ծառայությունների վճարներ | 56,0 | 28,0 | 28,0 | |
Կոմունալ ծառայությունների վճարներ | 59,6 | 29,8 | 29,8 | |
այդ թվում` | ||||
Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր | 56,0 | 28,0 | 28,0 | |
Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր | 0,2 | 0,1 | 0,1 | |
Այլ կոմունալ ծախսեր | 3,4 | 1,7 | 1,7 | |
Այլ ծախսեր | 0,0 | 0,0 | 0,0 | |
այդ թվում` | ||||
Ներկայացուցչական ծախսեր | 0,0 | 0,0 | 0,0 | |
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր | 0,0 | 0,0 | 0,0 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |