«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
28 հունիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունիսի 2001 թվականի N 575
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուղղակի վաճառքի ձեւով «Շիրակ» հյուրանոցի շենքը (քաղ. Երևան, Մովսես Խորենացու 13ա) և գույքը մասնավորեցնել դրանց վարձակալ «Շիրակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
2. Սահմանել`
ա) «Շիրակ» հյուրանոցի շենքի և գույքի գինը` 500 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
բ) որ «Շիրակ» հյուրանոցի շենքի և գույքի դիմաց վճարումներն իրականացվում են 10 տարվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
գ) որ «Շիրակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է`
ապահովել 100 աշխատատեղ, ընդ որում, առաջին 5 տարվա ընթացքում` 70 աշխատատեղ` միջինը 50 հազ. դրամ աշխատավարձով,
ներդնել 1.2 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, ընդ որում, 3 տարում` շուրջ 500 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:
3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Շիրակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 28-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |