Գլխավոր տեղեկություն
Համար
N 729
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.11.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.11.30/28(126)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.11.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.11.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.11.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
9 նոյեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 նոյեմբերի 2000 թվականի N 729
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 94 ԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 358 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. 15210 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 24669 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող Նոյեմբերյանի «Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել աճուրդով:

1.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը կազմում է 5170 հազ. դրամ, որը համապատասխանում է 517 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

1.3. Սահմանել մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը` 2400 դրամ:

1.4. Նոյեմբերյանի «Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 4687 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 40 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 306 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 263 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 3901 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 177 հազ. դրամ:

1.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Նոյեմբերյանի «Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

1.6. Աճուրդն իրականացնել Նոյեմբերյանի «Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի «Կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը կանոնակարգելու մասին» N 499 որոշմամբ հաստատված կարգի:

1.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. 2780 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 6573 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Բերրիություն» ԱՄ-ի Սպիտակի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել աճուրդով:

2.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը կազմում է 944 հազ. դրամ, որը համապատասխանում է 472 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

2.3. Սահմանել մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը` 700 դրամ:

2.4. «Բերրիություն» ԱՄ-ի Սպիտակի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 33 հազ. դրամ, այդ թվում`

գալիք ժամանակաշրջանի ծախսերի վճարումների պահուստների գծով` 26 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 7 հազ. դրամ:

2.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Բերրիություն» ԱՄ-ի Սպիտակի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

2.6. Աճուրդն իրականացնել «Բերրիություն» ԱՄ-ի Սպիտակի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի «Կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը կանոնակարգելու մասին» N 499 որոշմամբ հաստատված կարգի:

2.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. 11345 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 21054 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Բերրիություն» ԱՄ-ի Նաիրիի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել աճուրդով:

3.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը կազմում է 3855 հազ. դրամ, որը համապատասխանում է 771 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

3.3. Սահմանել մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը` 1400 դրամ:

3.4. «Բերրիություն» ԱՄ-ի Նաիրիի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 3289 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 31 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 450 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 577 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 124 հազ. դրամ.

երկարաժամկետ այլ պարտավորություններ` 781 հազ. դրամ.

կարճաժամկետ այլ ֆինանսական պարտավորություններ` 1135 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 191 հազ. դրամ:

3.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Բերրիություն» ԱՄ-ի Նաիրիի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

3.6. Աճուրդն իրականացնել «Բերրիություն» ԱՄ-ի Նաիրիի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի «Կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը կանոնակարգելու մասին» N 499 որոշմամբ հաստատված կարգի:

3.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. 5642 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 7891 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Բերրիություն» ԱՄ-ի Ստեփանավանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել աճուրդով:

4.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը կազմում է 1980 հազ. դրամ, որը համապատասխանում է 959 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

4.3. Սահմանել մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը` 400 դրամ:

4.4. «Բերրիություն» ԱՄ-ի Ստեփանավանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 817 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 36 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 10 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 257 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 423 հազ. դրամ.

կարճաժամկետ այլ կրեդիտորական պարտքեր` 1 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 90 հազ. դրամ:

4.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Բերրիություն» ԱՄ-ի Ստեփանավանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

4.6. Աճուրդն իրականացնել «Բերրիություն» ԱՄ-ի Ստեփանավանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի «Կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը կանոնակարգելու մասին» N 499 որոշմամբ հաստատված կարգի:

4.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. 9680 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 20202,8 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Բաղրամյանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել աճուրդով:

5.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը կազմում է 3290 հազ. դրամ, որը համապատասխանում է 658 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

5.3. Սահմանել մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը` 1600 դրամ:

5.4. «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Բաղրամյանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 2533,6 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 398,7 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 60 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1041 հազ. դրամ.

շահաբաժինների գծով` 212 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 70 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 216 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով` 19 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 516,9 հազ. դրամ:

5.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Բաղրամյանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

5.6. Աճուրդն իրականացնել «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Բաղրամյանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի «Կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը կանոնակարգելու մասին» N 499 որոշմամբ հաստատված կարգի:

5.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. 34950 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 127951 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Վարդենիսի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել աճուրդով:

6.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը կազմում է 11880 հազ. դրամ, որը համապատասխանում է 1188 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

6.3. Սահմանել մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը` 5500 դրամ:

6.4. «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Վարդենիսի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 614 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 22 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 424 հազ. դրամ.

շահաբաժինների գծով` 4 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի վճարումների պահուստների գծով` 96 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 68 հազ. դրամ:

6.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Վարդենիսի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

6.6. Աճուրդն իրականացնել «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Վարդենիսի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի «Կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը կանոնակարգելու մասին» N 499 որոշմամբ հաստատված կարգի:

6.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. 16370 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 43426 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Մարտունու շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել աճուրդով:

7.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը կազմում է 5560 հազ. դրամ, որը համապատասխանում է 2780 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

7.3. Սահմանել մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը` 800 դրամ:

7.4. «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Մարտունու շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 5320 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2762 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 190 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1343 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 507 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 518 հազ. դրամ:

7.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Մարտունու շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

7.6. Աճուրդն իրականացնել «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Մարտունու շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի «Կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը կանոնակարգելու մասին» N 499 որոշմամբ հաստատված կարգի:

7.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. 14085 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 22404 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Նոյեմբերյանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել աճուրդով:

8.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը կազմում է 4785 հազ. դրամ, որը համապատասխանում է 957 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

8.3. Սահմանել մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը` 1200 դրամ:

8.4. «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Նոյեմբերյանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 4497 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 780 հազ. դրամ.

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 2363 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 259 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 1095 հազ. դրամ:

8.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Նոյեմբերյանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

8.6. Աճուրդն իրականացնել «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Նոյեմբերյանի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի «Կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը կանոնակարգելու մասին» N 499 որոշմամբ հաստատված կարգի:

8.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.1. Հաշվեկշռային մեթոդով 596 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության «Մթերային խանութ» (Աբովյանի ԱՊՁ-ի օժանդակ տնտեսություն, Կոտայքի մարզ, գ. Ջրաբեր) անավարտ շինարարության օբյեկտը մասնավորեցնել մրցույթով:

9.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի նվազագույն գինը` 596 հազ. դրամ, որը համապատասխանում է գնահատված արժեքի 100 տոկոսին:

9.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

9.4. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է օբյեկտի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

9.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.

շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետները:

9.6. Մրցույթի հաղթողն օբյեկտի նկատմամբ ձեռք է բերում «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կառուցապատողի իրավունքներ ու պարտականություններ և կարող է փոփոխել նախագիծը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9.7. Մրցույթի հաղթողը պարտավոր է`

ա) մեկամսյա ժամկետում հողի սեփականատիրոջ հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողի օգտագործման պայմանագիր.

բ) շինարարությունն ավարտելուց հետո բարեկարգել իրեն հատկացված հողատարածքը:

9.8. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի մասին արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

9.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

10.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման մասին» N 158 որոշման 6.3-րդ կետի համաձայն «Գորիսի տրիկոտաժ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված, հաշվեկշռային մեթոդով 523 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Պահեստային շինություն» (քաղ. Գորիս, Շորինձոր) անավարտ շինարարության օբյեկտը մասնավորեցնել մրցույթով:

10.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի նվազագույն գինը` 523 հազ. դրամ, որը համապատասխանում է գնահատված արժեքի 100 տոկոսին:

10.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

10.4. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է անավարտ շինարարության օբյեկտի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

10.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.

շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետները:

10.6. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի նկատմամբ ձեռք է բերում «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կառուցապատողի իրավունքներ ու պարտականություններ և կարող է փոփոխել նախագիծը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10.7. Մրցույթի հաղթողը պարտավոր է`

ա) մեկամսյա ժամկետում հողի սեփականատիրոջ հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողի օգտագործման պայմանագիր.

բ) շինարարությունն ավարտելուց հետո բարեկարգել իրեն հատկացված հողատարածքը:

10.8. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի մասին արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

10.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

11.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման մասին» N 158 որոշման 6.3-րդ կետի համաձայն «Գորիսի տրիկոտաժ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված, հաշվեկշռային մեթոդով 2054 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Տեղ գյուղի մասնաճյուղ» անավարտ շինարարության օբյեկտը մասնավորեցնել մրցույթով:

11.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի նվազագույն գինը` 515 հազ. դրամ, որը համապատասխանում է գնահատված արժեքի 25 տոկոսին:

11.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

11.4. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է անավարտ շինարարության օբյեկտի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

11.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.

շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետները:

11.6. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի նկատմամբ ձեռք է բերում «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կառուցապատողի իրավունքներ ու պարտականություններ և կարող է փոփոխել նախագիծը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11.7. Մրցույթի հաղթողը պարտավոր է`

ա) մեկամսյա ժամկետում հողի սեփականատիրոջ հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողի օգտագործման պայմանագիր.

բ) շինարարությունն ավարտելուց հետո բարեկարգել իրեն հատկացված հողատարածքը:

11.8. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի մասին արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

11.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

12.1. Հաշվեկշռային մեթոդով 1294 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Բաղնիք» (քաղ. Սիսիան) անավարտ շինարարության օբյեկտը մասնավորեցնել մրցույթով:

12.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի նվազագույն գինը` 650 հազ. դրամ, որը համապատասխանում է գնահատված արժեքի 50 տոկոսին:

12.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

12.4. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է անավարտ շինարարության օբյեկտի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

12.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.

շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետները:

12.6. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի նկատմամբ ձեռք է բերում «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կառուցապատողի իրավունքներ ու պարտականություններ և կարող է փոփոխել նախագիծը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12.7. Մրցույթի հաղթողը պարտավոր է`

ա) մեկամսյա ժամկետում հողի սեփականատիրոջ հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողի օգտագործման պայմանագիր.

բ) շինարարությունն ավարտելուց հետո բարեկարգել իրեն հատկացված հողատարածքը:

12.8. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի մասին արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

12.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

13.1. Հաշվեկշռային մեթոդով 79 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հյուրանոց» (քաղ. Վարդենիս) անավարտ շինարարության օբյեկտը մասնավորեցնել մրցույթով:

13.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի նվազագույն գինը` 79 հազ. դրամ, որը համապատասխանում է գնահատված արժեքի 100 տոկոսին:

13.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

13.4. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է անավարտ շինարարության օբյեկտի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

13.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը.

շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետները:

13.6. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի նկատմամբ ձեռք է բերում «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կառուցապատողի իրավունքներ ու պարտականություններ և կարող է փոփոխել նախագիծը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

13.7. Մրցույթի հաղթողը պարտավոր է`

ա) մեկամսյա ժամկետում հողի սեփականատիրոջ հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողի օգտագործման պայմանագիր.

բ) շինարարությունն ավարտելուց հետո բարեկարգել իրեն հատկացված հողատարածքը:

13.8. Մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի մասին արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

13.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

14.1. «Քիմմաքրում» անավարտ շինարարության օբյեկտը (Սյունիքի մարզ, քաղ. Սիսիան, Շիրվանզադեի 1) մասնավորեցնել դասական աճուրդով:

14.2. Սահմանել աճուրդով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի մեկնարկային գինը` 8,0 հազ. դրամ, որը համապատասխանում է գնահատված արժեքի 100 տոկոսին:

14.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) աճուրդի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, աճուրդի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը:

14.4. Աճուրդի մասնակցության կանխավճարը սահմանվում է անավարտ շինարարության օբյեկտի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Աճուրդի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

14.5. Աճուրդի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի նկատմամբ ձեռք է է բերում «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կառուցապատողի իրավունքներ ու պարտականություններ և կարող է փոփոխել նախագիծը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

14.6. Աճուրդի հաղթողը պարտավոր է`

ա) մեկամսյա ժամկետում հողի սեփականատիրոջ հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել հողի օգտագործման պայմանագիր.

բ) շինարարությունն ավարտելուց հետո բարեկարգել իրեն հատկացված հողատարածքը:

14.7. Աճուրդի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի աճուրդի մասին արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

14.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

15. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման մասին» N 94 որոշման «ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարություն» բաժնի 1-ին, 17-րդ և «ՀՀ քաղաքաշինության նախարարություն» բաժնի 19-րդ կետերը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների, անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 13-ի N 40 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 358 որոշմանը կից մրցույթով սեփականաշնորհվող անավարտ շինարարության օբյեկտների ցանկի 22-րդ կետը:

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 9-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.09.2001, N 821 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան