«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
4 սեպտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 սեպտեմբերի 2001 թվականի N 806
քաղ. Երևան
ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ԱԿՈՍԱՓՈՂ ՀՐԱԶԵՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՎԵՐԱՊԱՀՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառությունը կարգավորելու մասին» N 673 որոշման 13-րդ կետի «ա» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել որսորդական ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք վերապահող մասնագիտությունների ցանկը (կցվում է):
2. Սահմանել, որ որսորդական ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունքը պահպանվում է մասնագիտությամբ աշխատելու ամբողջ ժամանակահատվածում, իսկ աշխատանքից ազատվելու դեպքում այդ անձինք որսորդական ակոսափող հրազեն ձեռք են բերում «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 4-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ԱԿՈՍԱՓՈՂ ՀՐԱԶԵՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՎԵՐԱՊԱՀՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Անտառապահ
Որսագետ
Անտառապահպանության ինժեներ