Գլխավոր տեղեկություն
Համար
N 559
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.06.2001-03.08.2002)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.06.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.06.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան

«21» հունիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունիսի 2001 թվականի N 559

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՍՓՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների ծրագիրը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` ապահովել Հայաստանի Հանրապետության համապատասխան բնակավայրերում հեռուստակայանների տեխնիկական նորմերին համապատասխանող տարածքների սահմանված կարգով հատկացման, ճանապարհների շինարարության և էլեկտրահաղորդման գծերի կառուցման համար անհրաժեշտ աշխատանքների կատարումը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների իրականացման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագիծը կազմելիս:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության դեպքում ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումը` ծրագրով սահմանված ժամկետներում և ծավալներով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 21-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թ.

հունիսի 21-ի N 559 որոշմամբ

 

ԾՐԱԳԻՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ (ՀՀՀ) ԾՐԱԳՐԻ ՍՓՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

1. ՀՀՀ-Ի ԾՐԱԳՐԻ ՍՓՌՄԱՆ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ

 

Ներկայումս Հայաստանի Հանրապետության բնակչության ընդգրկվածությունը ՀՀՀ-ի ծրագրով կազմում է մոտավորապես 98 տոկոս: Նշված ցուցանիշը ձեռք է բերվել ավելի քան 20 տարվա ընթացքում` աստիճանաբար ընդլայնելով ընդունման գոտին: ՀՀՀ-ի ծրագիրը տարածվում է 1420 կմ ընդհանուր երկարությամբ ռադիոռելեային գծերով և հեռարձակվում է 0.001./.5 կՎտ հզորությամբ 117 հեռուստատեսային հաղորդակով և վերահաղորդակով:

Շահագործվելով 10-20 տարի, նշված տեխնոլոգիական սարքավորումները ֆիզիկապես և բարոյապես մաշվել են, մեծ մասի հաշվեկշռային արժեքը զրոյական է:

1999 թվականին Երևանի արբանյակային հաղորդիչ կայանի գործարկմամբ հնարավորություն ստեղծվեց ՀՀՀ-ի ծրագիրն ընդունելու Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և դրա սահմաններից դուրս: Դրանով իսկ հնարավորություն ստեղծվեց Հայաստանի Հանրապետության դժվարամատչելի բնակավայրերում կառուցելու արբանյակային ընդունմամբ 16 հեռուստակայան:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության 57 բնակավայր զրկված է ՀՀՀ-ի ծրագրի ընդունումից (առանձին բնակավայրեր` մասամբ): Բնակավայրերը, ըստ մարզերի և բնակչության թվի, ներկայացված են N 1 աղյուսակում:

 

Աղյուսակ 1

 

Մարզի անվանումը

Բնակավայրերի թիվը

Բնակչության թիվը

Արագածոտն

3

3678

Շիրակ

2

3220

Լոռի

16

6094

Գեղարքունիք

8

984

Վայոց ձոր

1

240

Սյունիք

27

5266

 

Նշված բնակավայրերում ՀՀՀ-ի ծրագրի բացակայության հիմնական պատճառներն են`

. 1991-1993 թվականների հայտնի իրադարձությունները, ոչնչացվեցին և թալանվեցին Կատարիի բազմածրագրային հզոր հեռուստահաղորդիչ կայանը, որը ապահովում էր հեռուստահաղորդումներով Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայրերի մեծ մասը, Սերսի, Խնձորուտի ռադիոռելեային և Նյուվադիի և Մուսալամի միկրովերահաղորդիչ կայանները.

. 1988 թվականի երկրաշարժը. կործանվեցին շատ կայաններ, այդ թվում` Մեծ Պարնիի ռադիոռելեային և Բագրավանի միկրովերահաղորդիչ կայանները, որի հետևանքով հեռուստահաղորդումներից զրկվեցին Լոռու և Շիրակի մարզերի մի շարք բնակավայրեր.

. աշխարհագրական բարդ ռելիեֆը. Հայաստանի Հանրապետության շատ բնակավայրեր հեռուստահաղորդումների ընդունման առումով ունեն ոչ նպաստավոր աշխարհագրական դիրք: ՀՀՀ-ի ծրագրի հեռարձակումը եթերային ընդունմամբ (ռադիոռելեային գծերով) պահանջում էր մեծ ներդրումներ, իսկ արբանյակային ընդունմամբ հնարավորությունն ստեղծվել է 1999 թվականին:

 

2. ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

Հեռուստահաղորդումներով չապահովված 57 բնակավայրում ՀՀՀ-ի ծրագրի հեռարձակումը կազմակերպելու համար անհրաժեշտ է կառուցել 50 հեռուստակայան` արբանյակային ընդունմամբ, և Եղվարդի կայանի ՀՀՀ-ի ծրագրի 100 Վտ հզորությամբ հաղորդակը փոխարինել 500 Վտ հզորությամբ հաղորդակով:

Հաշվի առնելով 50 կայանի կառուցման աշխատանքների մեծ ծավալը` նախատեսվում է սույն ծրագիրն իրականացնել 3 փուլով: Բնակավայրերն ըստ փուլերի բաշխելիս նախապատվությունը տրվել է մեծաթիվ բնակչությամբ, սահմանամերձ ու բնակլիմայական անբարենպաստ պայմաններ ունեցող բնակավայրերին:

Առաջին փուլ, 2002 թ.` նախատեսվում է կազմակերպել ՀՀՀ-ի ծրագրի հեռարձակումը 24 բնակավայրում, որոնց անվանումները և իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները ներկայացված են N 2 աղյուսակում:

 

Աղյուսակ 2

 

Մարզի անվանումը

Բնակավայրի անվանումը

Բնակչության մոտավոր թիվը

Միջոցառումները

Սյունիք

Դավիթ Բեկ

686

 

 

 

 

 

 

 

 

 

Կառուցել հեռուստակայան՝ արբանյակային ընդունմամբ

. հաղորդակ՝ 10 Վտ

. արբանյակային անտենա՝ 1,8 մ

. թվային ընդունիչ

. հեռարձակումը՝ PAL ստանդարտով

ճակատեն

180

Գեղանուշ

198

Գոմարան

 

Շրվենանց

91

Ներքին Խոտանան

89

Գեղի

294

Չայքենդ

80

Մուսալլամ

78

Անդոկավան

112

Կաթնառատ

40

Վահրավար

79

Կաղնուտ

96

Գեղարքունիք

Ջիվիխլու

220

Կալավան

196

Բարեպատ

202

Գեղամասար

216

Սոյուկբուլակ

150

Լոռի

Պետրովկա

312

Գոգավան

117

Նորաշեն

2150

Ձորամուտ

536

Ապավեն

206

Արծնի

569

 

Երկրորդ փուլ, 2003 թ.` նախատեսվում է կազմակերպել ՀՀՀ-ի ծրագրի հեռարձակումը 23 բնակավայրում, որոնց անվանումները և իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները ներկայացված են N 3 աղյուսակում:

 

Աղյուսակ 3

 

Մարզի անվանումը

Բնակավայրի անվանումը

Բնակչության մոտավոր թիվը

Միջոցառումները

Սյունիք

Առաջաձոր

166

 

Եղվարդում ՀՀՀ-ի ծրագրի
հեռարձակում՝ 
500 Վտ հզորությամբ

Եղեգ

121

Չափնի

86

Սևքար

107

Ձորաստան

139

Գյոդակլու

52

Սյունիք

Տեղ

2221

 

 

 

 

 

 

Կառուցել հեռուստակայան՝ արբանյակային ընդունմամբ

. հաղորդակ՝ 10 Վտ

. արբանյակային անտենա՝ 1,8 մ

. թվային ընդունիչ

. հեռարձակումը՝ PAL ստանդարտով

Արավուս

143

Արևիս

50

Սոֆլու

98

Մուցք

60

Լոռի

Ծաղկաշատ

227

Թեղուտ

554

Ահնիձոր

297

Փամբակ

337

Քարաբերդ

189

Քարաձոր

400

Վայոց ձոր

Սերս

240

Արագածոտն

Եղիպատրուշ

659

Վարդենիս

619

Փարպի

2400

Շիրակ

Սարապատ

149

Սառնաղբյուր

3071

 

Երրորդ փուլ 2004 թ,` նախատեսվում է կազմակերպել ՀՀՀ-ի ծրագրի ապահովումը Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի մարզերի առանձին բնակավայրերում, որտեղ բնակչությունը փոքրաթիվ է կամ ամբողջովին բացակայում է`

 

. Սյունիքի մարզ` 

. Լոռու մարզ`

. Գեղարքունիքի մարզ`

Գեղավանք, Աղբուլաղ, Փիրումլու

Հալավար, Քիլիսա, Գյուլլադարա, Հայդարլի

Սոթք, Գեղաքար, Ջաղացաձոր

 

N 1 հավելվածում ներկայացված է շինմոնտաժային աշխատանքների կատարման ժամանակացույցը: Ֆինանսավորման պահից 5 ամսվա ընթացքում կատարվելու են հետևյալ նախապատրաստական աշխատանքները`

. նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում,

. հաճախության տիրույթի հատկացում և ձևակերպում,

. պահանջվող սարքավորումների և նյութերի ձեռքբերում:

 

3. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ

 

«Հայաստանի հեռուստատեսային ցանց» ՊՓԲԸ-ի կողմից շահագործվող արբանյակային ընդունմամբ 16 հեռուստակայանի կառուցման փորձը ցույց է տվել, որ դրանք կարելի է իրագործել հետևյալ տարբերակով`

. աշխատանքները կատարվում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ, վերջիններիս ապահովում են տվյալ բնակավայրում առկա շահագործվող շենքերից կամ շինություններից կայանի տեխնիկական նորմերին համապատասխանող տարածքներ, իսկ կապալառուն կատարում է տեխնոլոգիական սարքավորումների ձեռքբերում և տեղակայում:

Արբանյակային 50 կայանի և Եղվարդում տեղադրվող նոր 500 Վտ հզորությամբ հաղորդակի համար պահանջվող ներդրումներն ըստ տարբերակների ներկայացված են N 4 աղյուսակում:

 

Աղյուսակ 4 (մլն դրամ)

 

Մարզի անվանումը

I փուլ

II փուլ

III փուլ

Ընդամենը

Սյունիք *

73,0

46,0

17,0

136,0

Լոռի

34,0

34,0

23,0

91,0

Գեղարքունիք

28,0

-

17, 0

45,0

Արագածոտն

-

17,0

-

17,0

Շիրակ

-

12,0

-

12,0

Վայոց ձոր

-

6, 0

-

6,0

Ընդամենը

140,0

119, 0

60,0

319,0

այդ թվում՝ չափիչ սարքեր

5, 0

4,0

3,0

12,0

 

* Այդ թվում` Եղվարդում նոր տեղադրվող 500 Վտ հզորությամբ հաղորդակի արժեքը` 18,0 մլն դրամ:

Արբանյակային մեկ կայանի կառուցման համար անհրաժեշտ ծախսերը ներկայացված են N 2 հավելվածում: Հարկ է նշել, որ ներդրումների առավել արդյունավետ օգտագործման համար նախընտրելի է միանվագ ֆինանսավորումը, ինչը հնարավորություն կտա անհրաժեշտ սարքավորումները ձեռք բերել մեծածախ ձևով` օգտվելով առևտրական զեղչերից:

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության տարածքում

Հայաստանի հանրային հեռուստատեսության

ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների

ծրագրի

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՍՓՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

 

I ՓՈՒԼ (26 ՀԵՌՈՒՍՏԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ)

 

NN 
ը/կ

Աշխատանքի անվանումը

Աշխատանքների կատարման ժամկետները՝ ըստ ամիսների

II  III  IV  VI  VII  VIII  IX  XI 

XII

1.

Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում

                     

 

2.

Նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննություն և հաստատում

                     

 

3.

Հաճախային տիրույթի հատկացում

                       

4.

Նյութեր և սարքավորումներ մատակարարողների ճշտում և ընտրություն

                       

5.

Պահանջվող սարքավորումների և նյութերի ձեռքբերում

                       
                       

6.

Տարածքի նորոգում, հարդարում (կատարում է տվյալ համայնքը)

                       
                       

7.

Ռադիոտեխնիկական և էլեկտրատեխնիկական սարքերի մոնտաժում և կարգավորում

                       
                       

8.

Չափողական ստուգումներ, ակտերի և 
արձանագրությունների ձևակերպում

                       
                       

. Աշխատանքների սկիզբը` միանվագ լրիվ ծավալով ֆինանսավորման օրվանից

. II փուլը` (16 հեռուստակայան) իրագործվում է նույն ժամանակացույցով` դրա ֆինանսավորման օրվանից

. III փուլ` (10 հեռուստակայան) իրագործվում է նույն ժամանակացույցով` դրա ֆինանսավորման օրվանից

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության տարածքում

Հայաստանի հանրային հեռուստատեսության

ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների

ծրագրի

 

Մեկ արբանյակային հեռուստակայանի կառուցման ծախսերը (հազ. դրամ)

 

. արբանյակային անտենա՝ 1.8 մ

192.5

. Արբանյակային ընդունիչ (թվային)

357.5

. ձևափոխիչ

33,0

. տեսահսկիչ

137.5

. մալուխ

16.5

. հաղորդակ՝ 10 Վտ

1650.0

. անտենա

165.0

. մալուխ

55.0

. մետաղական հենարան

165.0

. շինարարական և մոնտաժային աշխատանքներ

100.0

. նախագծային-հետազոտական աշխատանքներ

. կապուղու հատկացում

. չափիչ սարքավորումներ

ընդամենը

150.0

1650.0

990.0

5662.0

Ընդամենը՝ ԱԱՀ-ով

6794.0

 

Ծանոթագրություն:
  1. Գները վերցված են 2000 թվականի օգոստոս ամսվա դրությամբ: Հաշվի են առնված առկա պայմանագրային և գործող շուկայական գները:
  2. Ծախսերը նախատեսված են «Հայաստանի հեռուստատեսային ցանց» ՊՓԲԸ-ի կողմից աշխատանքներն իրականացվելու դեպքում:
  3. Նախատեսված չեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հատկացվելիք տարածքների հարդարման, նորոգման, ճանապարհների շինարարության աշխատանքների և էլեկտրահաղորդման գծերի կառուցման համար անհրաժեշտ ծախսերը:
  4. Յուրաքանչյուր 5 կայանի համար նախատեսվում է չափիչ սարքավորումների մեկ լրակազմ: