040.0557.21.06.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
21 հունիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունիսի 2001 թվականի N 557
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին`
ա) եռամսյա ժամկետում ավարտել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրից բխող` առողջապահական կազմակերպությունների վերակազմակերպման և լուծարման աշխատանքները.
բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ազատված շենքերի հետագա օգտագործման և (կամ) տնօրինման վերաբերյալ.
գ) մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ օրը Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություն Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացի մասին:
3. Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններին` համակողմանիորեն օժանդակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ
Ներածություն
Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի ներկայիս վիճակը համահունչ է երկրի ընդհանուր ծանր տնտեսական վիճակին: Խորհրդային ժամանակներից ժառանգած ուռճացված մահճակալային ֆոնդ` գերհագեցած կադրային ռեսուրսներով, զբաղվածության չափազանց ցածր ցուցանիշներով: Արդյունքում` ծախսատարության տեսանկյունից ծայրահեղ չարդարացված հիվանդանոցային հզորություններ, թերծանրաբեռնված ամբուլատոր-պոլիկլինիկական օղակ:
Ներկայիս առողջապահության համակարգի հիվանդանոցային ծառայության արդյունավետ օգտագործմանը խոչընդոտում է պետական բյուջեի կողմից անբավարար ֆինանսավորումը, բնակչության վճարունակության խիստ անկումը, պարտադիր բժշկական ապահովագրական համակարգի բացակայությունը: Հիվանդանոցային ծառայությունում առկա են չօգտագործված կարողությունները, առանձին մասնագիտությունների գծով մահճակալների անհամաչափ բաշխումը, հիվանդանոցների թվի, չափերի, զբաղվածության և իրականացվող ծառայությունների անհամարժեքությունը, ցածրորակ և անհամաչափ բաշխված բժշկական տեխնոլոգիաները և հիվանդանոցների անհամաչափ աշխարհագրական տեղաբաշխումը: Այս գործոններն ստեղծում են լուրջ խոչընդոտներ` համակարգի զարգացման, առկա սուղ ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման և որակյալ բուժական ծառայությունների ծավալման համար, որոնք իրենց հերթին նպաստում են հիվանդանոցային ծառայությունների գների բարձրացմանը, մատչելիության և որակի անկմանը:
Ինչ վերաբերում է ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություն իրականացնող ուռճացված օղակին, ապա այն լիարժեք չի ապահովում բնակչության որակյալ մասնագիտական բուժօգնությունը, մոտ չի կանգնած համայնքին, ընտանիքին, նկատելի անհավասարություն կա գյուղական և քաղաքային առողջապահության մակարդակների միջև:
Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է համակարգի հզորությունների օպտիմալացումն այն հաշվով, որ պետությունը հնարավորություն ունենա իրականացնելու հանրապետության քաղաքացիների առողջությունը պահպանելու իր սահմանադրական պարտավորությունները:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ՀՀ առողջապահության նախարարության օպտիմալացման հայեցակարգը` ստորև ներկայացվում է Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի նախագիծը:
Ներկա իրավիճակը
Տավուշի մարզն զբաղեցնում է 2710 ք. կմ տարածք, բնակչության թիվը` 155750 մարդ: Բնակչությունը հիմնականում տեղաբաշխված է քաղաքներում`
Իջևանի վարչատարածք` 51.150 մարդ, որից`
ք. Իջևան` 18.970 մարդ
Դիլիջանի վարչատարածք` 31060 մարդ, որից`
ք. Դիլիջան` 23.825 մարդ
Նոյեմբերյանի վարչատարածք` 36.520 մարդ, որից`
ք. Նոյեմբերյան` 7.838 մարդ
Բերդի վարչատարածք` 37.020 մարդ, որից`
ք. Բերդ` 19.969 մարդ:
Սահմանի երկարությունը` 400 կմ, որից`
Ադրբեջանի Հանրապետության հետ` 352 կմ,
Տավուշի մարզային ենթակայության առողջապահության համակարգն ընդգրկում է 28 ՓԲԸ` որից`
● 4 հիվանդանոց (Իջևան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան)
● 4 պոլիկլինիկա (Իջևան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան)
● 1 մոր և մանկան առողջության կենտրոն (Իջևան)
● 1 ստոմատոլոգիական պոլիկլինիկա (Իջևան)
● 3 առողջության կենտրոն (Աչաջուր, Արծվաբերդ, Այգեձոր)
● 14 գյուղական բժշկական ամբուլատորիա
● 1 շտապ օգնության կայան (Բերդ)
Մարզի տարածքում գործում են նաև հանրապետական ենթակայության
● Դիլիջանի մանկական հակատուբերկուլյոզային առողջարանը
● Դիլիջանի մեծահասակների հակատուբերկուլյոզային առողջարանը
Ներկայումս մարզի առողջապահության համակարգում գործող բուժհաստատություններն իրենց թվաքանակով, հզորություններով, կադրային ներուժով էականորեն գերազանցում են բուժօգնության պահանջարկը: Արդյունքում, ՀՀ պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները նպատակաուղղվում են ոչ թե որակյալ բժշկական օգնության ապահովմանը, այլ ամբողջ համակարգի պահպանմանը:
Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջացել հստակեցնելու ներկա պայմաններում բուժօգնություն և սպասարկում իրականացնողների առկա և փաստացի օգտագործվող հզորությունները:
Ինքնուրույն տնտեսավարող սուբյեկտների կարգավիճակ ստացած բուժհաստատությունները, որոնք պետական պատվերի շրջանակներում ֆինանսավորվում են ըստ բնակչության թվաքանակի, ի վիճակի չեն ծածկելու տնտեսական ծախսերը, նաև վճարելու աշխատավարձ:
Կից ներկայացվող տեղեկատվական աղյուսակները բնորոշում են բուժհիմնարկների փաստացի իրավիճակը:
Ամբուլատոր-պոլիկլինիկական (առաջնային) ծառայություն
Բուժհաստատության անվանումը |
Նախատեսված հաճախումների թիվը/1 հերթ |
Փաստացի հզորությունը (հաճախում) |
Բժիշկ | Բուժքույր | Այլ աշխատող |
Սպասարկվող բնակչությունը |
Իջևանի պոլիկլինիկա | 500 | 122.7 | 20 | 57 | 21 | 18970 |
Իջևանի մոր և մանկան առողջության կենտրոն | 11 | 25 | 8 | 6652 | ||
Իջևանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա | 2 | 10 | 4 | 51150 | ||
Այգեհովիտի ԳԲԱ (Վազաշեն, Կայան) | 4 | 20 | 4 | 4874 | ||
Աչաջրի ԱԿ/ Ակնաղբյուր | 3 | 14 | 9 | 4957 | ||
Սևքարի ԳԲԱ (Բերքաբեր, Սարիգյուղ, Ն. Ծաղկավան, Կիրանց, Աճարկոտ) | 2 | 12 | 5 | 5426 | ||
Խաշթառակի ԳԲԱ (Ազատամուտ, Դիտավան, Լուսահովիտ) | 2 | 14 | 6 | 6466 | ||
Գանձաքարի ԳԲԱ | 2 | 8 | 3 | 3803 | ||
Ընդամենը` Իջևանի տարածաշրջանում | 46 | 160 | 60 | 51150 | ||
Նոյեմբերյանի պոլիկլինիկա (Դովեղ, Ջուջևան) | 100 | 64.8 | 19 | 34 | 15 | 7830 |
Բագրատաշենի ԳԲԱ (Դեղձավան, Պտղավան, Դեբեդավան) | 3 | 9 | 3 | 5208 | ||
Այրումի ԳԲԱ (Լճկաձոր, Արճիս) | 3 | 8 | 2 | 5018 | ||
Զորականի ԳԲԱ/ Հաղթանակ | 1 | 4 | 2 | 2659 | ||
Բերդավանի ԳԲԱ | 2 | 7 | 3 | 3623 | ||
Կողբի ԳԲԱ | 3 | 11 | 4 | 5223 | ||
Ոսկևանի ԳԲԱ (Բաղանիս, Ոսկեպար) | 1 | 11 | 2 | 3335 | ||
Կոթիի ԳԲԱ/ Բարեկամավան | 1 | 8 | 2 | 3624 | ||
Ընդամենը` Նոյեմբերյանի տարածաշրջանում | 33 | 92 | 33 | 36520 | ||
Բերդի պոլիկլինիկա (Այգեպար, Ն. Կ. Աղբյուր, Վ. Կ. Աղբյուր, Թովուզ, Չինչին, Նավուր, Իծաքար) | 400 | 151.2 | 24 | 50 | 16 | 19969 |
Մոսեսգեղի ԳԲԱ | 1 | 6 | 3 | 2883 | ||
Այգեձորի ԱԿ (Չինարի) | 3 | 9 | 8 | 4434 | ||
Արծվաբերդի ԱԿ (Նորաշեն, Չորաթան) | 5 | 40 | 20 | 6407 | ||
Պառավաքարի ԳԲԱ (Վ. Ծաղկավան, Վարագավան) | 2 | 10 | 5 | 3560 | ||
Ընդամենը` Բերդի տարածաշրջանում | 35 | 115 | 52 | 37020 | ||
Դիլիջանի պոլիկլինիկա | 150 | 124.4 | 29 | 68 | 13 | 23825 |
Հաղարծնի ԳԲԱ (Թեղուտ, Գոշ) | 5 | 21 | 10 | 7239 | ||
Ընդամենը` Դիլիջանի տարածաշրջանում | 34 | 89 | 23 | 31060 |
Հիվանդանոցային (մասնագիտացված) ծառայություն
Բուժհաստատության անվանումը |
Մահճակալների թիվը (2000 թ.) |
1 հիվանդի բուժման միջին տևողությունը (օր) |
Ծանրաբեռնը- վածությունը (%) |
Բժիշկ | Բուժքույր | Ընդհանուր աշխատող. թիվը |
Տարածք (քմ) |
Իջևանի հիվանդանոց (բաժանմունքներ) | 235 | 8.1 | 15.3 | 32 | 99 | 222 | 1700 |
թերապևտիկ | 55 | 8.50 | 9.8 | ||||
վիրաբուժական | 35 | 13.4 | 31.5 | ||||
մանկական | 30 | 8.8 | 11.4 | ||||
ինֆեկցիոն | 20 | 9.2 | 15.3 | ||||
տրավմատոլոգիական | 15 | 13.0 | 22 | ||||
քիթ-կոկորդ-ականջ | 10 | 1.9 | 3.6 | ||||
նյարդաբանական | 10 | 7.2 | 9.9 | ||||
ծննդաբերական | 30 | 4.4 | 17.7 | ||||
գինեկոլոգիական | 10 | 10.1 | 15.8 | ||||
հղիների պաթոլոգիա | 10 | 7.3 | 14.8 | ||||
աբորտների | 10 | 1.0 | 1.3 | ||||
Դիլիջանի հիվանդանոց (բաժանմունքներ) | 200 | 9.0 | 11.2 | 33 | 85 | 165 | 1710 |
թերապևտիկ | 60 | 14.4 | 8.6 | ||||
վիրաբուժական | 40 | 15.6 | 17.3 | ||||
մանկական | 30 | 9.3 | 4.7 | ||||
ինֆեկցիոն | 15 | 14.8 | 12.7 | ||||
քիթ-կոկորդ-ականջ | 10 | - | - | ||||
ակնաբուժական | 5 | - | - | ||||
ծննդաբերական | 18 | 6.0 | 23.3 | ||||
գինեկոլոգիական | 12 | 9.5 | 11.7 | ||||
հղիների պաթոլոգիա | 7 | 11.4 | 20.6 | ||||
աբորտների | 3 | 0.9 | 1.8 | ||||
Նոյեմբերյանի հիվանդանոց (բաժանմունքներ) | 90 | 9.0 | 28.3 | 16 | 58 | 126 | 1500 |
թերապևտիկ | 25 | 12.0 | 20.4 | ||||
վիրաբուժական | 20 | 11.6 | 38.7 | ||||
մանկական | 13 | 8.4 | 18.1 | ||||
ինֆեկցիոն | 15 | 9.2 | 10.5 | ||||
ծննդաբերական | 4 | 7.2 | 80.9 | ||||
գինեկոլոգիական | 4 | 5.8 | 25 | ||||
հղիների պաթոլոգիա | 2 | 7.5 | 99.4 | ||||
աբորտների | 4 | 1.0 | 1.7 | ||||
Բերդի հիվանդանոց (բաժանմունքներ) | 101 | 9.1 | 35.2 | 14 | 52 | 117 | 1500 |
թերապևտիկ | 20 | 11.8 | 27.9 | ||||
վիրաբուժական | 25 | 10.0 | 37.9 | ||||
մանկական | 10 | 11.9 | 49 | ||||
ինֆեկցիոն | 15 | 14.2 | 38.4 | ||||
քիթ-կոկորդ-ականջ | 5 | 7.2 | 14.6 | ||||
ծննդաբերական | 10 | 5.2 | 4538 | ||||
գինեկոլոգիա | 5 | 12.8 | 40.1 | ||||
հղիների պաթոլոգիա | 5 | 13.8 | 32.6 | ||||
աբորտների | 6 | 2.2 | 14.6 | ||||
Այգեձորի ԱԿ | 25 | 7.3 | 135 | 3 | 9 | 20 | |
Արծվաբերդի | 50 | 7.7 | 21.1 | 5 | 40 | 65 | |
Աչաջրի ԱԿ | 20 | 5.1 | 4.9 | 3 | 14 | 26 | |
Ընդամենը` մարզում | 721 | 8.8 | 18.7 | 106 | 357 | 741 |
Սպասվելիք իրավիճակ
Օպտիմալացման գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ է`
● հստակեցնել մարզի բուժհաստատությունների ռեալ հզորությունները և ծավալված մահճակալային ֆոնդը,
● կրճատել բուժհաստատությունների չծանրաբեռնված կարողությունները,
● վերակազմակերպել, հարկ եղած դեպքում լուծարել այն բուժհաստատությունները, որոնք գործում են ոչ արդյունավետ և առողջապահական նորմերին անհամապատասխան,
● տարածքների արդյունավետ օգտագործման նպատակով միավորել բուժհաստատությունների շենքային տարածքները,
● արդյունավետ օգտագործել կադրային ներուժը,
● իրականացնել բուժհաստատությունների մասնավորեցումը,
● վերականգնել բուժհաստատությունների ֆունկցիոնալ և կառուցվածքային կապերը:
Օպտիմալացման հիմնախնդիրներն են`
● առաջնային և երկրորդային բուժօգնության հստակ սահմանազատումը,
● առավելագույն հնարավորությունների ստեղծումը ստացիոնար բուժօգնությունը ամբուլատոր-պոլիկլինիկականով փոխարինելու համար` ընդլայնելով ստացիոնար և ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների շփման եզրերը,
● առաջնային օղակի զարգացում և գործող ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի աստիճանական փոխարինում ընտանեկան բժշկության ինստիտուտով (2001- 2005 թ.),
● ստացիոնար ծառայությունների վերակազմակերպումը բուժօգնության ինտենսիվության մակարդակին համապատասխան,
● մանկական և մեծահասակների պոլիկլինիկաների միացումը,
● առկա հնարավորությունների ուսումնասիրումը և ներհիվանդանոցային բաժանմունքների ու բուժհաստատությունների միացումը,
● բժշկական կադրերի վերամասնագիտացումը, վերադասավորումը:
Ծրագիրն իրականացնելու համար հարկավոր է ուսումնասիրել առկա առողջապահական համակարգի հնարավորությունները և իրականացնել բուժհաստատությունների կամ ներհիվանդանոցային բաժանմունքների միաձուլում, մահճակալների թիվ/բնակչություն ցուցանիշի ստանդարտների ճշտում, մշակել նեղ մասնագետ/բնակչություն ցուցանիշը և, ելնելով դրանից, իրականացնել մարդկային ռեսուրսների պլանավորում:
Ելնելով Տավուշի մարզի ներկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակից, աշխատատեղերի բացակայությունից, այն հանգամանքից, որ մարզը գտնվում է սահմանամերձ գոտում, առաջարկվում է առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագիրն իրականացնելիս ցուցաբերել առանձնահատուկ մոտեցում, որն արտահայտված է նաև ՀՀ կառավարության Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի զարգացման հիմնախնդիրների մասին որոշման մեջ:
Մարզում ուսումնասիրվել է ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությանը վերաբերող բազային տվյալները և հստակեցվել են մարզում գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունների առկա և փաստացի օգտագործվող հզորությունները: Ծրագրի նպատակն է ապահովել`
● կադրային ներուժի նպատակային և արդյունավետ տեղաբաշխումը,
● ֆինանսական ծախսերի կրճատում և ռացիոնալ օգտագործումը,
● բժշկական օգնության և սպասարկման որակ և մատչելիությունը,
● վարչական կառավարման մեխանիզմների պարզեցումը:
Համաձայն առողջապահության ոլորտում իրականացվող քաղաքականության` բուժօգնության առաջնային մակարդակի հիմքը պետք է կազմի ընտանեկան բժիշկը (կամ ընդհանուր պրակտիկայի բժիշկը): Առաջնային օղակի ամրապնդումը և ներկա ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության աստիճանական փոխարինումն ընտանեկան բժշկության համակարգով (մինչև 2005 թ.), կնպաստի հիվանդությունների կանխարգելմանը և վաղ հայտնաբերմանը: Մինչև ընտանեկան բժշկի ինստիտուտի լիովին ձևավորումը, մարզում գործող պոլիկլինիկաները կաշխատեն նույն կարգավիճակով: Հետագայում յուրաքանչյուր պոլիկլինիկայի բազայի վրա կծավալվեն ընտանեկան բժշկի գրասենյակներ: Բուժօգնության կազմակերպումը կիրականացվի թիմային սկզբունքով` մեկ ընդհանուր պրակտիկայի թերապևտ, մեկ մանկաբույժ, երեք թիմին` մեկ մանկաբարձ-գինեկոլոգ: Անցումային շրջանում ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի նեղ մասնագիտական ծառայությունը դեռևս կպահպանվի: Ընտանեկան բժշկի գրասենյակի լիարժեք ձևավորումից և անհրաժեշտ թվով ընտանեկան բժիշկներով համալրվելուց հետո նեղ մասնագիտական ծառայությունները կտեղափոխվեն հիվանդանոցային օղակ:
Մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է`
● Մանկական և մեծահասակների պոլիկլինիկաների միացում: Միացման դեպքում պետք է դիտարկվեն հնարավոր տարբերակները, երբ մանկական պոլիկլինիկան է տեղափոխվում մեծահասակների պոլիկլինիկա, կամ մեծահասակների պոլիկլինիկան` մանկական, կախված այն հանգամանքից, թե ում շենքային հարմարություններն են ավելի բարվոք, և որ պոլիկլինիկայի գործունեության ցուցանիշներն ավելի բարձր են:
● Այն գյուղական բժշկական ամբուլատորիաները, որոնք Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում վերակառուցվել կամ վերանորոգվել են, որտեղ արդեն աշխատում են վերապատրաստված ընտանեկան բժիշկներ` թողնել նախկին կարգավիճակով:
● Մարզի մյուս գյուղական բժշկական ամբուլատորիաները միացնել տարածքային պոլիկլինիկաներին: Ամբուլատոր ծառայությունն իր հագեցվածությամբ և հնարավորություններով ի վիճակի չէ լիարժեք հետազոտել, ախտորոշել և կազմակերպել իր տարածքի հիվանդների բուժումը: Լաբորատոր, գործիքային, նեղ մասնագիտական հետազոտությունները, շատ դեպքերում, կատարվում են պոլիկլինիկաներում, սակայն ֆինանսավորումն ստանում է գյուղական ամբուլատոր ծառայությունը:
● Մարզի ստոմատոլոգիական պոլիկլինիկաները ներկայացնել մասնավորեցման:
Ըստ վարչատարածքների` ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունում առաջարկվում է`
Իջևանի վարչատարածք`
1. Իջևան քաղաքի մոր և մանկան առողջության կենտրոնը ժամանակավորապես թողնել նախկին կարգավիճակով:
2. Այգեհովիտի, Խաշթառակի բժշկական ամբուլատորիաները միացնել «Իջևանի պոլիկլինիկա» ՓԲԸ-ին:
3. Իջևանի ստոմատոլոգիական պոլիկլինիկան ներկայացնել մասնավորեցման:
Դիլիջանի վարչատարածք`
● Առանձին շենքում գործող մանկական կոնսուլտացիայի բաժանմունքը տեղափոխել և միացնել «Դիլիջանի պոլիկլինիկա» ՓԲԸ-ին: Պոլիկլինիկային միացնել Հաղարծնի գյուղական բժշկական ամբուլատորիան:
Արդյունքում կազատվի մանկական կոնսուլտացիայի շենքը` 300 քմ տարածքով:
Բերդի վարչատարածք`
1. Միացնել մանկական և մեծահասակների պոլիկլինիկաները:
2. Բերդի պոլիկլինիկային միացնել Մոսեսգեղի գյուղական բժշկական ամբուլատորիաները:
3. Արծվաբերդի առողջության կենտրոնը թողնել նախկին կարգավիճակով:
Նոյեմբերյանի վարչատարածք`
1. Միացնել մեծահասակների և մանկական պոլիկլինիկաները:
2. Այրումի, Կողբի, Կոթիի ամբուլատորիաները (Համաշխարհային բանկի վարկային ծրագրերի շրջանակներում կառուցված) թողնել նախկին կարգավիճակով: Արդյունքում կազատվի մանկական պոլիկլինիկայի շենքը` 300 քմ տարածքով:
Բուժհաստատության անվանումը |
Օպտիմալացման արդյունքում կատարվող փոփոխությունները |
Անհրաժեշտ ընտանեկան բժշկի գրասենյակ |
Սպասարկվող բնակչության թիվը |
Իջևանի պոլիկլինիկա | թողնել նույն կարգավիճակով | 9 ընտանեկան բժշկի | 18970 |
Իջևանի մոր և մանկան առողջության կենտրոն | թողնել նույն կարգավիճակով | - | 6652 |
Իջևանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա | ներկայացնել մասնավորեցման | - | 51148 |
Այգեհովիտի ԳԲԱ (Վազաշեն, Կայան) | միացնել պոլիկլինիկային | 2 ընտանեկան բժշկի գրասենյակ | 4874 |
Աչաջրի ԱԿ/Ակնաղբյուր | թողնել նույն կարգավիճակով | 2 ընտանեկան բժշկի գրասենյակ | 4957 |
Սևքարի ԳԲԱ (Բերքաբեր, Սարիգյուղ, Ն. Ծաղկավան, Կիրանց, Աճարկոտ) | թողնել նույն կարգավիճակով | 2 ընտանեկան բժշկի գրասենյակ | 5426 |
Խաշթառակի ԳԲԱ (Ազատամուտ, Դիտավան, Լուսահովիտ) | միացնել պոլիկլինիկային | 3 ընտանեկան բժշկի գրասենյակ | 6466 |
Գանձաքարի ԳԲԱ | թողնել նույն կարգավիճակով | 2 ընտանեկան բժշկի գրասենյակ | 3805 |
Ընդամենը Իջևանի տարածաշրջանում | 20 ընտանեկան բժշկի գրասենյակ | 51150 | |
Նոյեմբերյանի պոլիկլինիկա (Դովեղ, Ջուջևան) | թողնել նույն կարգավիճակով | 4 ընտանեկան բժշկի գրասենյակ | 7830 |
Բագրատաշենի ԳԲԱ (Դեղձավան, Պտղավան, Դեբեդավան) | միացնել պոլիկլինիկային | 2 ընտանեկան բժշկի գրասենյակ | 5202 |
Այրումի ԳԲԱ (Լճկաձոր, Արճիս) գրասենյակ | թողնել նույն կարգավիճակով | 2 ընտանեկան բժշկի գրասենյակ | 5018 |
Զորականի ԳԲԱ/Հաղթանակ | միացնել պոլիկլինիկային | 1 ընտանեկան բժշկի գրասենյակ | 2659 |
Բերդավանի ԳԲԱ | միացնել պոլիկլինիկային | 2 ընտանեկան բժշկի գրասենյակ | 3623 |
Կողբի ԳԲԱ | թողնել նույն կարգավիճակով | 2 ընտանեկան բժշկի գրասենյակ | 5223 |
Ոսկևանի ԳԲԱ (Բաղանիս, Ոսկեպար) |
միացնել պոլիկլինիկային | 2 ընտանեկան բժշկի գրասենյակ | 3335 |
Կոթիի ԳԲԱ/Բարեկամավան | թողնել նույն կարգավիճակով | 1 ընտանեկան բժշկի գրասենյակ | 3634 |
Ընդամենը` Նոյեմբերյանի տարածաշրջանում | 16 ընտանեկան բժշկի գրասենյակ | 36520 | |
Բերդի պոլիկլինիկա (Այգեպար, Ն. Կ. Աղբյուր, Վ. Կ. Աղբյուր, Թովուզ, Չինչին, Նավուր, Իծաքար) | թողնել նույն կարգավիճակով | 9 ընտանեկան բժշկի գրասենյակ | 19969 |
Մոսեսգեղի ԳԲԱ | միացնել պոլիկլինիկային | 1 ընտանեկան բժշկի գրասենյակ | 2873 |
Այգեձորի ԱԿ (Չինարի) | թողնել նույն կարգավիճակով | 2 ընտանեկան բժշկի գրասենյակ | 4424 |
Արծվաբերդի ԱԿ (Նորաշեն, Չորաթան) | թողնել նույն կարգավիճակով | 3 ընտանեկան բժշկի գրասենյակ | 6407 |
Պառավաքարի ԳԲԱ (Վ. Ծաղկավան, Վարագավան) | թողնել նույն կարգավիճակով | 1 ընտանեկան բժշկի գրասենյակ | 3350 |
Ընդամենը` Բերդի տարածաշրջանում | 16 ընտանեկան բժշկի գրասենյակ | 37020 | |
Դիլիջանի պոլիկլինիկա | թողնել նույն կարգավիճակով | 10 ընտանեկան բժշկի գրասենյակ | 23825 |
Հաղարծնի ԳԲԱ (Թեղուտ, Գոշ) | միացնել պոլիկլինիկային | 3 ընտանեկան բժշկի գրասենյակ | 7239 |
Ընդամենը` Դիլիջանի | 13 ընտանեկան բժշկի գրասենյակ | 31064 | |
Ընդամենը` մարզում | 65 ընտանեկան բժշկի գրասենյակ |
Հիվանդանոցային ծառայություն
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության «ՀՀ առողջապահության համակարգի օպտիմալացման աշխատանքներն իրականացնելու մասին» 05.02.2001 թ. N 80 որոշումը Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման նպատակով առաջարկվում է`
նկատի առնելով աշխարհագրական նշանակությունը` պահպանել մարզի հիվանդանոցների թիվը, կատարելով ներհիվանդանոցային կառուցվածքային փոփոխություններ` մահճակալների թվի կրճատում, ներհիվանդանոցային պայմանների բարելավում:
Իջևանի վարչատարածք`
1. Իջևան քաղաքում նախատեսվում է առանձին շենքում գործող շտապ օգնության կայանը տեղափոխել հիվանդանոցի հիմնական շենք: Արդյունքում ունենալ մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 120 մահճակալ հզորությամբ (ներկայիս 235-ի փոխարեն), որը իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`
● թերապևտիկ,
● վիրաբուժական,
● մանկական,
● ինֆեկցիոն,
● մանկաբարձագինեկոլոգիական,
● շտապ օգնության ծառայություն,
● արյան փոխներարկման կետ:
Հիվանդանոցում ստեղծել ախտորոշիչ-կոնսուլտատիվ կենտրոն:
2. Աչաջրի առողջության կենտրոն` 10 մահճակալ հզորությամբ:
Ծրագրի իրականացման արդյունքում Իջևան քաղաքում կազատվի շտապ օգնության շենքը` 200 քմ տարածքով:
Դիլիջանի վարչատարածք`
Հաշվի առնելով, որ Դիլիջան քաղաքի հիվանդանոցի հիմնական մասնաշենքի մի թևը հրդեհվել է, և ներկայումս վիրաբուժական ու ծննդաբերական բաժանմունքները գործում են առանձին, ոչ բարվոք վիճակում գտնվող շենքում, առաջարկվում է`
1. վերակառուցել (վերանորոգել) հիվանդանոցի հրդեհված շենքը, որից հետո առանձին մասնաշենքում գործող վիրաբուժական և ծննդաբերական բաժանմունքները տեղափոխել հիվանդանոցի հիմնական շենք,
2. հիվանդանոցի ազատված մասնաշենքը օտարել:
Արդյունքում Դիլիջան քաղաքում կունենանք`
1. մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 90 մահճակալ հզորությամբ (ներկայիս 200-ի փոխարեն), որը իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`
● թերապևտիկ,
● վիրաբուժական,
● մանկական,
● ինֆեկցիոն,
● մանկաբարձագինեկոլոգիական,
● շտապ օգնության ծառայություն,
● արյան փոխներարկման կետ:
Հիվանդանոցում ստեղծել ախտորոշիչ-կոնսուլտատիվ կենտրոն:
Արդյունքում կազատվի հիվանդանոցի վիրաբուժական և ծննդաբերական, գինեկոլոգիական բաժանմունքների մասնաշենքը` մոտ 1700 քմ տարածքով:
Նոյեմբերյանի վարչատարածք`
ք. Նոյեմբերյանում նախատեսվում է`
● հիվանդանոցում կատարել ներհիվանդանոցային բաժանմունքների միաձուլում, որի արդյունքում կազատվի շենքի առաջին հարկը: Այստեղ հետագայում կտեղադրվի ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը:
Արդյունքում կունենանք մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 60 մահճակալ հզորությամբ (ներկայիս 90-ի փոխարեն), որն իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`
● թերապևտիկ,
● վիրաբուժական,
● մանկական,
● ինֆեկցիոն,
● մանկաբարձագինեկոլոգիական,
● շտապ օգնության ծառայություն,
● արյան փոխներարկման կետ:
Հիվանդանոցում ստեղծել ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոն:
Բերդի վարչատարածք`
Ներկայումս Բերդ քաղաքի շտապ օգնության կայանի շենքը ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի կողմից վերանորոգվում է, իսկ «ԱՄԿՈՐ» կազմակերպությունը պարտավորվել է ծառայությունը ապահովել ժամանակակից բուժսարքավորումներով:
Առաջարկվում է Բերդի շտապ օգնության կայանը միավորել հիվանդանոցին, մեկ իրավաբանական անձի կարգավիճակով:
Արդյունքում կունենանք մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 60 մահճակալ հզորությամբ (ներկայիս 101-ի փոխարեն), որն իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքներ`
● թերապևտիկ,
● վիրաբուժական,
● մանկական,
● ինֆեկցիոն,
● մանկաբարձագինեկոլոգիական,
● շտապ օգնության ծառայություն,
● արյան փոխներարկման կետ:
Հիվանդանոցում ստեղծել ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոն:
Ծրագրի իրականացման արդյունքում Տավուշի մարզի առողջապահության համակարգի հիվանդանոցային (մասնագիտացված) ծառայությունը կունենա հետևյալ պատկերը`
Բուժհաստատության անվանումը |
Առ 01.01.2001 թ. բաժանմունքների մահճ. ֆոնդը |
Ծանրաբեռնը- վածությունը (%) |
Մեկ մահճակալի կատարողականը (մահճ./օր) |
Առաջարկվող օպտիմալ կառուցվածքը (բաժանմունք/ մահճակալ) |
Իջևանի հիվանդանոց (բաժանմունքներ) | 235 | 15.3 | 56.1 | 120 |
թերապևտիկ | 55 | |||
վիրաբուժական | 35 | |||
մանկական | 30 | |||
ինֆեկցիոն | 20 | |||
տրավմատոլոգիական | 15 | |||
քիթ-կոկորդ-ականջ | 10 | |||
նյարդաբանական | 10 | |||
ծննդաբերական | 30 | |||
գինեկոլոգիական | 10 | |||
հղիների պաթոլոգիա | 10 | |||
աբորտ | 10 | |||
Դիլիջանի հիվանդանոց (բաժանմունքներ) | 200 | 11.2 | 41.2 | 90 |
թերապևտիկ | 60 | |||
վիրաբուժական | 40 | |||
մանկական | 30 | |||
ինֆեկցիոն | 15 | |||
քիթ-կոկորդ-ականջի
|
10 | |||
ակնաբուժական | 5 | |||
ծննդաբերական | 18 | |||
գինեկոլոգիական | 12 | |||
հղիների պաթոլոգիա | 7 | |||
աբորտների | 3 | |||
Նոյեմբերյանի հիվանդանոց (բաժանմունքներ) |
90 | 28.3 | 103.5 | 60 |
թերապևտիկ | 25 | |||
վիրաբուժական | 20 | |||
մանկական | 13 | |||
ինֆեկցիոն | 15 | |||
ծննդաբերական | 4 | |||
գինեկոլոգիական | 4 | |||
հղիների պաթոլոգիա | 2 | |||
աբորտների | 4 | |||
Բերդի հիվանդանոց (բաժանմունքներ) |
101 | 35.2 | 128.7 | 60 |
թերապևտիկ | 20 | |||
վիրաբուժական | 25 | |||
մանկական | 10 | |||
ինֆեկցիոն | 15 | |||
քիթ-կոկորդ-ականջի | 5 | |||
ծննդաբերական | 10 | |||
գինեկոլոգիական | 5 | |||
հղիների պաթոլոգիա | 5 | |||
աբորտների | 6 | |||
Այգեձորի առողջության կենտրոն | 25 | 135 | 49.4 | 10 |
Արծվաբերդի առողջության կենտրոն | 50 | 21.1 | 77.1 | 20 |
Աչաջրի առողջության կենտրոն | 20 | 4.9 | 18.1 | 10 |
Ընդամենը` մարզում | 721 | 18.7 | 68.2 | 370 |
Ծրագրի իրականացման արդյունքում Տավուշի մարզի առողջապահության համակարգի մահճակալների թիվը կկրճատվի 721-ից մինչև 370 և կազատվի 2500 քմ տարածք:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.06.2010, N 687-Ն | 17.06.2010, N 557 | |
25.12.2008, N 1572-Ն | 22.01.2009, N 557 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|