«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 հունվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հունվարի 2002 թվականի N 2
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 142 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 26-ի «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» 142 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով և հիմք ընդունելով «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895 որոշման 4-րդ կետն ու 6-րդ կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է».
բ) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գրավատան կազմակերպման լիցենզավորման կարգը (կցվում է)»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՎԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գրավատան կազմակերպման լիցենզավորման կարգը, գրավատան կազմակերպման լիցենզիայի ձևը (կցվում է):
2. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիազոր մարմին է ներկայացնում հայտ, որի միասնական ձևը սահմանում է լիազոր մարմինը:
Հայտում նշվում են`
ա) հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը,
բ) հայտատուի գտնվելու վայրը,
գ) գրավատան կազմակերպման վայրը,
դ) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
3. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
ա) հայտատուի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները.
բ) հայտատուի կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված` լիցենզիան ստանալու դեպքում գրավատան կողմից իրականացվելիք վարկավորման ընդհանուր պայմանները.
գ) թանկարժեք մետաղներից և քարերից պատրաստված ոսկերչական, այլ կենցաղային իրեր (ինչպես նաև բարձր արժողությամբ փոքրածավալ այլ իրեր) հանդիսացող, գրավադրված (ի պահ հանձնված) գույքը պահպանելու համար գրավատան տարածքում գտնվող երկաթբետոնե պատերով (ծածկով) առանձնացված սենյակ ու չհրկիզվող պահարան (պահարաններ) ունենալու մասին հայտատուի հայտարարագիրը կամ սույն կետում նշված արժեքները Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ բանկում պահպանելու մասին նշված բանկի և հայտատուի միջև կնքված պայմանագրի պատճենը.
դ) գրավատան տարածքում անվտանգությունը սեփական ուժերով ապահովելու մասին հայտարարագիրը կամ գրավատան տարածքում անվտանգությունն ապահովելու մասին հայտատուի և համապատասխան կազմակերպության միջև կնքված պայմանագրի պատճենը.
ե) պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգը տեղադրելու համար պատասխանատու անձի տեղեկանքը` գրավատան տարածքում համակարգը դրա տեխնիկական պահանջներին համապատասխան տեղադրելու մասին.
զ) գրավատան տարածքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենը.
է) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերության հետ կնքված` գրավ և ի պահ ընդունված գույքը կորստի և վնասվածքի ռիսկերից ապահովագրության պայմանագրի պատճենը կամ հետագայում գույքը գրավ և ի պահ ընդունելիս նշված ռիսկերից առանձին-առանձին ապահովագրելու մասին հայտատուի պարտավորության հայտարարագիրը.
ը) համապատասխան տարածքային հարկային մարմնի կողմից տրված` հայտատուի հարկային պարտավորությունների մասին տեղեկանք` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ.
թ) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի համապատասխան տարածքային մարմնի կողմից տրված` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով հայտատուի պարտավորությունների մասին տեղեկանք` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ:
4. Լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում քննարկում է այն` հայտատուին 7 օր առաջ գրավոր կամ բանավոր տեղեկացնելով քննարկման վայրի (հասցեի), օրվա ու ժամի մասին: Լիազոր մարմինը քննարկումն իրականացնում է անկախ հայտատուի ներկայացուցչի ներկայությունից:
5. Լիազոր մարմինը բավարարում և մերժում է լիցենզիա ստանալու հայտը` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
6. Հայտի մերժման կամ բավարարման դեպքում լիազոր մարմին ներկայացված փաստաթղթերը չեն վերադարձվում:
Տրված է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Տրված է ________________________________________ |
____________________________________________հասցեով գրանցված |
__________________________________________________հասցեում |
գտնվող տարածքում գրավատան կազմակերպման համար |
Լիցենզիան տրվում է անժամկետ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
_______________ |
_______________ |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|