«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
2 հունիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2001 թվականի N 485
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 239 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 27-ի «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության սահմանման կարգը և «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության սահմանման կարգը հաստատելու մասին» N 239 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սահմանել, որ վերամշակման նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից ժամանակավոր արտահանվող` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստի (ապրանքային ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի` 7102) և թանկարժեք (բացի ալմաստից) ու կիսաթանկարժեք` մշակված կամ չմշակված, տեսակավորված կամ չտեսակավորված, բայց չշարված, չշրջանակված և չամրացված, չտեսակավորված թանկարժեք (բացի ալմաստից) ու կիսաթանկարժեք` փոխադրման հարմարավետության նպատակով ժամանակավոր շարված քարերի համար (ապրանքային ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի` 7103) մաքսային ձևակերպումները թույլատրվում է կատարել «Ներմուծում` ազատ շրջանառության համար» և «Արտահանում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմներով»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|