Basic information
Number
N 421-Ա/Ք
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (26.05.2010-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2010.08.17/19(371) Հատուկ բաժին
Enactment organisation
Կրթության և գիտության նախարար
Enactment date
25.05.2010
Signing organisation
Կրթության և գիտության նախարար
Signing date
25.05.2010
Effective date
26.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

25 մայիսի 2010 թ.

 N 421-Ա/Ք

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՐԴԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշմամբ հաստատված «Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգ»-ի 8-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը`

 

Հրամայում եմ՝

 

1. «ՀՀ Կոտայքի մարզի Գեղարդի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ առկա ուսուցմամբ, 3 տարի տևողությամբ, համակազմի սահմանային 25 տեղով միջնակարգ ընդհանուր (3-րդ աստիճան) կրթական ծրագրով գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչության պետ Մ. Մովսիսյանին:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

 Ա. Աշոտյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation