Գլխավոր տեղեկություն
Համար
N 456
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.05.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.05.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.05.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

24 մայիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մայիսի 2001 թվականի N 456

 

ՍԱՐԳԻՍ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով Իտալիայի Գորիցիա քաղաքի Միջազգային հարաբերությունների համալսարանի դիվանագիտության ֆակուլտետում Սարգիս Ղազարյանի ուսանելու հանգամանքը` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սարգիս Վահագնի Ղազարյանին (ծնվ.` 1978 թ., քաղ. Վանաձոր, Ներսիսյան նրբ. 5/20) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ մինչև 2002 թվականի աշնանային զորակոչը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 24-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան