Գլխավոր տեղեկություն
Համար
N 26
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.09.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.11.01/27(440)
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
19.09.2012
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.09.2012

Համաձայնեցված է

 ՀՀ ֆինանսների նախարարության հետ

 

__________________ Վ. Գաբրիելյան
 26 սեպտեմբերի
2012 թ.

ՀՀ կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահ

_____________________ Գ. Խաչատրյան

19 սեպտեմբերի 2012 թ. 

N 26

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 30-ի ՀՕ-107 օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` հարկային պարտավորությունը ներառում է հարկերի (այդ թվում` թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված), ինչպես նաև հարկային օրենսդրությունը և Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարների վճարումը:

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 30-ի ՀՕ-107 օրենքի 26-րդ հոդվածի երրորդ պարբերության համաձայն` նույն հոդվածի առաջին (եթե իրականացվող գործունեությունն օրենքով ենթակա է լիցենզավորման) և երկրորդ պարբերություններում նշված խախտումներ հայտնաբերելու դեպքերում խախտումներ կատարած անձանցից գանձվում է նաև լիցենզավորման համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Առկա իրավիճակում տարաբնույթ են ընկալվում սնանկ ճանաչված իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից պետությանը պատճառած վնասի հաշվարկում հարկային օրենսդրությունը և Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարների ներառելու հարցը:

Հաշվի առնելով վերը նշվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պաշտոնապես պարզաբանում եմ.

Սնանկ ճանաչված իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից պետությանը պատճառված վնասը ներառում է հարկերի (այդ թվում` թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված), ինչպես նաև հարկային օրենսդրությունը և Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարները, ինչպես նաև առանց լիցենզիայի օրենքով լիցենզավորման ենթակա համարվող գործունեության իրականացման դեպքում` լիցենզավորման համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարը: