Գլխավոր տեղեկություն
Համար
N 1240
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.12.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.01.15/4(179) Հոդ.18
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.12.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.12.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 դեկտեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2001 թվականի N 1240
քաղ. Երևան

«ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 8 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վերանվանել «Զբոսաշրջիկության զարգացման ազգային գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությունը «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 9-ի «Զբոսաշրջիկության զարգացման ազգային գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և խորհրդի կազմը հաստատելու մասին» N 8 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշմամբ հաստատված կանոնադրության՝ ընդհանուր դրույթներ բաժնի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ընկերության ֆիրմային անվանումն է՝

հայերեն լրիվ՝ «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերություն,

կրճատ՝ «ԶԶՀԳ» ՓԲԸ,

ռուսերեն լրիվ՝ Закрытое акционерное общество «Армянское агенство развития туризма»,

կրճատ՝ ЗАО «ААРТ»,

անգլերեն լրիվ՝ «Armenian tourism development agency» Close Joint Stock Company,

կրճատ՝ «ATDA» CJSC»։

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը հատկացնել 600,0 հազ. դրամ՝ «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 31-րդ կետով սահմանված պետական տուրքը վճարելու համար։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 24-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան