Գլխավոր տեղեկություն
Համար
N 343
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.05.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.05.18/28(400) Հոդ.351
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.04.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.04.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.04.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
25 ապրիլի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 ապրիլի 2001 թվականի N 343
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՌՄԲԱԿՈԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎՆԱՍՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ռմբակոծությունների հետևանքով վնասված բնակելի տների (բնակարանների) վերականգնման, ինչպես նաև այդ բնակավայրերի ամրապնդման խնդրի լուծման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ռմբակոծությունների հետևանքով վնասված բնակելի տների բնակիչների բնակարանային պայմանների բարելավման առաջին փուլի ծրագրին (կցվում է):

2. Սահմանել, որ`

ա) առաջին փուլում պետական ֆինանսական աջակցություն ստանալու առաջնահերթ իրավունքը տրվում է ռմբակոծությունների հետևանքով քանդված կամ քանդման ենթակա բնակելի տների բնակիչներին` անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու կամ շուկայից պատրաստի բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար, և բնակության համար ոչ պիտանի լինելու պատճառով չշահագործվող, վերականգնման ենթակա բնակելի տների բնակիչներին` վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար.

բ) պետական ֆինանսական աջակցությունը ցույց է տրվում`

անհատական բնակարանային շինարարություն և վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 9-ի «Երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակչությանը բնակարանային շինարարություն իրականացնելու համար վարկ տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 331 որոշմամբ հաստատված կարգի,

շուկայից պատրաստի բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար վճարումների ձևով` մարզպետի կողմից ընդունված որոշման հիման վրա, քաղաքացու հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված բնակարանային խնդիրների լուծման համար ֆինանսական աջակցություն (դրամաշնորհ և (կամ) վարկ) ցույց տալու մասին պայմանագրի համաձայն` գումարը վճարելով բնակելի տուն (բնակարան) վաճառողին:

Ֆինանսական աջակցությունից վարկ է ձևակերպվում` անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու կամ շուկայից պատրաստի բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու դեպքում ցույց տրվող ֆինանսական աջակցության չափի և տվյալ ընտանիքի անդամների թվին համապատասխանող բնակարանի (Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան) ձևավորված նվազագույն շուկայական արժեքի տարբերությունը.

վերականգնման աշխատանքների իրականացման դեպքում տրամադրվող ֆինանսական աջակցության չափի 75 տոկոսը:

3. Հայաստանի Հանրապետության Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի, Արարատի և Վայոց ձորի մարզպետներին`

ա) մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան ծրագրերում նախատեսել ռմբակոծության հետևանքով վնասված բնակելի տների բնակիչների բնակարանային պայմանների բարելավման առաջնահերթ ծրագրի իրականացումը.

բ) սահմանամերձ բնակավայրերի զարգացման նպատակային մարզային ծրագրերի շրջանակներում նախատեսել առաջնահերթ ծրագրում չընդգրկված` պետական միջամտություն պահանջող` ռմբակոծության հետևանքով վնասված, շահագործվող բնակելի տների բնակիչների բնակարանային պայմանների բարելավման խնդիրների իրականացումը:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` 15-օրյա ժամկետում մշակել և սահմանված կարգով համատեղ հաստատել բնակարանային խնդիրների լուծման համար ֆինանսական աջակցություն (դրամաշնորհ և (կամ) վարկ) ցույց տալու մասին օրինակելի պայմանագրի ձևը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի կազմման ժամանակ քննարկել Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ռմբակոծությունների հետևանքով վնասված բնակելի տների բնակիչների բնակարանային պայմանների բարելավման առաջնահերթ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ միջոցների հատկացման հնարավորության հարցը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀՀ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՌՄԲԱԿՈԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎՆԱՍՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ

 

Ծրագրի նպատակը`

 

Պետական աջակցության միջոցով ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ռմբակոծությունների հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակելի տների (բնակարանների) վերականգնման, ինչպես նաև բնակավայրերի ամրապնդման խնդրի լուծումն է:

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Ծրագիրը մշակված է ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 19-ի «Տարերային աղետների դեպքում պետական միջամտության քաղաքականության հայեցակարգի մասին» N 726 և 1999 թվականի ապրիլի 21-ի «ՀՀ սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի առաջնահերթ խնդիրների հայեցակարգային ծրագրի մասին» N 246 որոշումներով հավանության արժանացած հայեցակարգերի դրույթների համաձայն:

Ծրագրում ընդգրկված են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ռմբակոծությունների հետևանքով անօթևան մնացած այն ընտանիքները, որոնք մինչև 2000 թվականի հունվարի 1-ը չեն ստացել ռմբակոծությունների հետևանքների վերացման համար պետական ֆինանսական աջակցություն` վարկի կամ դրամաշնորհի տեսքով:

 

II. ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

1992-1994 թթ. ռմբակոծությունների հետևանքով ՀՀ Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերի սահմանամերձ շուրջ 170 բնակավայրում ավերվել և վնասվել են հազարավոր բնակելի տներ, որից` 69 բնակավայրում, ելնելով դրանցում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակից, բնակչությանը հասցված վնասների չափի որոշման նպատակով մարզերում ստեղծված հանձնաժողովների կողմից հաշվառվել են վնասվածության տարբեր աստիճանի բնակելի տներ և 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 6214 բնակելի տուն, այդ թվում` 191 բազմաբնակարան և 6023 առանձնատուն:

Նշված տները, ելնելով վնասվածության աստիճանից, դասվել են խմբերի, ըստ որի` 175 բնակելի տուն (174 առանձնատուն և Կապան քաղաքի Շինարարների փողոցի N 6 բազմաբնակարան շենքը) քանդված է կամ ենթակա է քանդման, 360 առանձնատուն բնակության համար ոչ պիտանի լինելու պատճառով ներկայումս չի շահագործվում, 5679 բնակելի տուն (190 բազմաբնակարան և 5489 առանձնատուն) վնասվել է և վերանորոգման կարիք ունի:

Կապան քաղաքի Շինարարների փողոցի N 6 բազմաբնակարան շենքի 40 բնակչի բնակարանային խնդիրը կլուծվի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով Սյունիքի մարզպետարանին բնակարանների գնման համար նախատեսված միջոցների սահմաններում:

Հաշվի առնելով ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը և հանրապետությունում տարվող բնակարանային քաղաքականության ռազմավարությունը` անհրաժեշտություն է առաջացել առաջին հերթին բնակելի տարածությամբ ապահովել քանդված կամ քանդման ենթակա, ինչպես նաև վերականգնման ենթակա բնակության համար ոչ պիտանի լինելու պատճառով չշահագործվող բնակելի տների բնակիչներին` ցուցաբերելով տարբերակված մոտեցումներ նշված ընտանիքներին ցույց տրվող պետական աջակցության չափի որոշման ժամանակ:

Արդյունքում, առաջնահերթ լուծում է պահանջում 534 վնասված բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրը (մանրամասն տվյալներն ըստ բնակավայրերի բերված են N 1 աղյուսակում):

Առաջնահերթ ծրագրում չընդգրկված` պետական միջամտություն պահանջող` ռմբակոծության հետևանքով վնասված շահագործվող բնակելի տների բնակիչների բնակարանային պայմանների բարելավման խնդիրները նախատեսվում է իրականացնել սահմանամերձ բնակավայրերի զարգացման նպատակային ծրագրերի շրջանակներում:

 

III. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

Ծրագրով նախատեսվում է պետական ֆինանսական աջակցությունն օգտագործել ռմբակոծությունների հետևանքով վնասված բնակելի տների վերականգնման համար` հետևյալ դրույթների կիրառմամբ`

 քաղաքացիների կամավոր մասնակցություն,

 պետական ֆինանսական աջակցության միջոցների նպատակային օգտագործում,

 միջոցների շրջանառության թափանցիկություն,

 երկարաժամկետ վարկավորման համակարգի զարգացման խթանում:

Պետական ֆինանսական աջակցություն ստանալու իրավունքը տրվում է ռմբակոծությունների հետևանքով վնասված բնակելի տների բնակիչներին, որոնց բնակելի տները`

քանդվել կամ ենթակա են քանդման,

 ենթակա են վերականգնման և բնակության համար ոչ պիտանի լինելու պատճառով չեն շահագործվում:

Պետական ֆինանսական աջակցությունը ներառում է անվերադարձ (դրամաշնորհ) և վերադարձման ենթակա (վարկ) գումարներ:

Վարկերը տրամադրվում են ՀՀ կառավարության 1997 թվականի օգոստոսի 9-ի «Երկրաշարժից տուժած` աղետի գոտու բնակչությանը բնակարանային շինարարություն իրականացնելու համար վարկ տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 331 որոշմամբ սահմանված կարգի համաձայն:

Քանդված կամ քանդման ենթակա բնակելի տների քաղաքացիներին պետական ֆինանսական աջակցությունը ցույց է տրվում`

 անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու համար,

 մարզում շուկայից պատրաստի բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար:

Ընդ որում, ցույց տրվող ֆինանսական աջակցության չափից ընտանիքի անդամների թվին ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշմամբ սահմանված նորմերին համապատասխանող բնակարանի տվյալ մարզում ձևավորված նվազագույն շուկայական արժեքը հատկացվում է անվերադարձ հիմունքներով (դրամաշնորհ): Տրամադրվող ֆինանսական աջակցության չափի և բնակարանի ձևավորված նվազագույն շուկայական արժեքի տարբերությունը ձևակերպվում է որպես վարկ:

Անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու դեպքում պետական ֆինանսական աջակցությունը տրամադրվում է ոչ ավելի, քան 5 մլն դրամ և հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

A1 = S1* C1= Q + V, որտեղ`

 

A1-ն անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու համար տրամադրվող ֆինանսական աջակցության չափն է (հազ. դրամ).

S1-ը քանդված կամ քանդման ենթակա բնակելի տան ընդհանուր մակերեսն է (քառ. մ).

C1-ն բնակելի տան շինարարության 1 քառ. մ ընդհանուր մակերեսի արժեքն է` ըստ ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության տվյալների.

Q-ն ընտանիքի անդամների թվին ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշմամբ սահմանված նորմերին համապատասխանող բնակարանի շուկայական արժեքն է (հազ. դրամ).

V-ն վերադարձման ենթակա ֆինանսական աջակցության գումարի չափն է (հազ. դրամ):

Բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու դեպքում ֆինանսական աջակցության սահմանային չափը որոշվում է ելնելով տվյալ մարզում ծրագրի իրականացման սկզբին նախորդող եռամսյակի դրությամբ ձևավորված բնակելի տան (բնակարանի) նվազագույն շուկայական արժեքից, բայց ոչ ավելի, քան 5 մլն դրամ:

Շուկայից պատրաստի բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու դեպքում քաղաքացիներին պետական ֆինանսական աջակցությունը ցույց է տրվում վճարումների ձևով` մարզպետի կողմից ընդունված որոշման հիման վրա, քաղաքացու հետ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրի համաձայն` գումարը վճարելով վաճառողին:

Ընդ որում, անհատույց ցույց տրվող ֆինանսական աջակցության չափից ցածր արժեք ունեցող բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու դեպքում արժեքների տարբերությունը մնում է բնակարան ձեռք բերող քաղաքացիների տրամադրության տակ, իսկ բարձր արժողությամբ բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու դեպքում տարբերությունը ձևակերպվում է որպես վարկ: Ձեռք բերվող բնակելի տան (բնակարանի) չափը չպետք է պակաս լինի ՀՀ բնակարանային օրենսդրությամբ սահմանված նորմերից:

Բնակելի տան (բնակարանի) ձևավորված նվազագույն շուկայական արժեքի վերաբերյալ տվյալները վերցվում են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից` ծրագրի իրականացման սկզբին նախորդող եռամսյակի դրությամբ:

Ընտանիքների թվին համապատասխանող բնակարանների տիպի և շուկայական արժեքների վերաբերյալ տվյալները բերված են 2-րդ և 3-րդ աղյուսակներում:

 

Վերականգնման ենթակա չշահագործվող բնակելի տների քաղաքացիներին պետական ֆինանսական աջակցությունը ցույց է տրվում իրենց սեփականությունը հանդիսացող բնակելի տան վերականգնման աշխատանքների իրականացման համար, բայց ոչ ավելի, քան 3,5 մլն դրամ:

Ընդ որում, ցույց տրվող ֆինանսական աջակցության չափի 75%-ը ձևակերպվում է որպես վարկ, իսկ 25%-ը հատկացվում է անվերադարձ հիմունքներով (դրամաշնորհ):

Ֆինանսական աջակցությունը քաղաքացիներին իրականացվում է տարածքային կառավարման մարմինների միջոցով`

- անհատական բնակարանային շինարարություն և վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար` ՀՀ կառավարության 1997 թ. օգոստոսի 9-ի «Երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակչությանը բնակարանային շինարարություն իրականացնելու համար վարկ տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 331 որոշմամբ հաստատված կարգի համաձայն.

- բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար` վճարումների ձևով` մարզպետի կողմից ընդունված որոշման հիման վրա:

 

Ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ միջոցները

Ծրագրի իրականացման նախնական արժեքը կազմում է 1596 մլն դրամ:

Ընդհանուր ծավալից նախատեսվում է պետական ֆինանսական աջակցություն ցույց տալ քանդված կամ քանդման ենթակա բնակելի տների բնակիչներին` 696 մլն դրամի չափով, և վերականգնման ենթակա, բնակության համար ոչ պիտանի լինելու պատճառով ներկայումս չշահագործվող բնակելի տների բնակիչներին` 900 մլն դրամի չափով: Ընդ որում, ցույց տրվող ֆինանսական աջակցությունից վերադարձման ենթակա չէ 422 մլն դրամը, այդ թվում` քանդված կամ քանդման ենթակա բնակելի տների բնակիչների կողմից` 197 մլն դրամը և վերականգնման ենթակա բնակելի տների բնակիչների կողմից` 225 մլն դրամը:

Անհրաժեշտ միջոցների ծավալները որոշված են հետևյալ հաշվարկային գնահատականներով`

- քանդված կամ քանդման ենթակա բնակելի տների յուրաքանչյուր ընտանիքի համար` 4 մլն դրամ,

- վերականգնման ենթակա բնակության համար ոչ պիտանի լինելու պատճառով ներկայումս չշահագործվող բնակելի տների յուրաքանչյուր ընտանիքի համար` 2,5 մլն դրամ:

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ միջոցների վերաբերյալ տվյալները բերված են 4-րդ, 5-րդ և 6-րդ աղյուսակներում:

 

Աղյուսակ 1

 

Տ Վ Յ Ա Լ Ն Ե Ր

 

ՀՀ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՌՄԲԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎՆԱՍՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

N

Բնակավայրի անվանումը

Բնակելի տներ ընդամենը

այդ թվում`

քանակը

ընդհանուր մակերեսը ք. մ.

գրանցված
անձանց
թիվը

քանդված, քանդման ենթակա

վերականգնման ենթակա չշահագործվող բնակելի տներ

քանակը

ընդհանուր մակերեսը
ք. մ.

գրանցված
անձանց
թիվը

քանակը

ընդհանուր մակերեսը
ք. մ.

գրանցված
անձանց
թիվը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

 

ԸՆԴԱՄԵՆԸ`

534

72961

1656

174

26134

508

360

46827

1148

 

այդ թվում`

                 
I Տավուշի մարզ-ընդամենը` 317 49843 977 110 18451 347 207 31392 630
 

որոնցից`

                 
1. գ. Ոսկեպար 19 3686 81 7 1354 25 12 2332 56
2. գ. Կոթի 16 2934 65 8 1806 30 8 1128 35
3. գ. Բաղանիս 4 1668 13 4 1668 13       
4. գ. Բերդավան 3 360 12 3 360 12      
5. գ. Վազաշեն 26 3876 78 12 1795 27 14 2081 51
6. գ. Այգեհովիտ 2 348 10 1 220 7 1 128 3
7. գ. Բերքաբեր 5 457 15 4 232 13 1 225 2
8. գ. Կիրանց 2 143 6 1 103 5 1 40 1
9. գ. Ներքին Կարմիր աղբյուր 125 23188 399 33 5298 79 92 17890 320
10. գ. Պառավաքար 22 2999 52 8 1353 30 14 1646 22
11. գ. Մոսեսգեղ 32 4657 95 17 3016 72 15 1641 23
12. գ. Չորաթան 2 392 12 2 392 12      
13. գ. Այգեպար 25 1568 79 2 272 6 23 1296 73
14. գ. Վարագավան 3 664 8 1 125 1 2 539 7
15. գ. Թովուզ 12 779 24 7 457 15 5 322 9
16. գ. Չինարի 11 1421 8       11 1421 8
17. գ. Այգեձոր 1 108 2       1 108 2
18. գ. Ծաղկավան 5 400 11       5 400 11
19. գ. Ոսկեվան 2 195 7       2 195 7
II Սյունիքի մարզ-ընդամենը` 172 16817 486 54 6283 129 118 10534 357
 

որոնցից`

                 
1 գ. Կապան (առանձնատներ) 31 3065 117 6 535 16 25 2530 101
2 գ. Ներքին Հանդ 6 218 8       6 218 8
3 գ. Ճակատեն 3 642 10 1 160 1 2 482 9
4 գ. Տեղ 5 620 15 5 620   15      
5 գ. Կոռնիձոր 1 100 1       1 100 1
6 գ. Շիկահող 5 378 9 1 60 4 4 318 5
7 գ. Սրաշեն 25 1682 64 9 614 18 16 1068 46
8 գ. Եղվարդ 35 3701 86 11 1390 21 24 2311 65
9 գ. Սյունիք 2 37 7       2 37 7
10 գ. Դավիթ Բեկ 35 4611 111 16 2620 47 19 1991 64
11 գ. Դիցմայրի 3 213 7       3 213 7
12 գ. Ուժանիս 12 648 31       12 648 31
13 գ. Ագարակ 6 312 7 4 184 6 2 128 1
14 գ. Ներքին Խնձորեսկ 3 590 13       3 590 13
                       
III Գեղարքունիքի մարզ-ընդամենը` 39 5724 174 9 1300 31 30 4424 143
 

որոնցից`

                 
1 ք. Ճամբարակ 25 3291 101 6 868 16 19 2423 85
2 ք. Վարդենիս 9 1732 39 1 120 2 8 1612 37
3 գ. Վահան 2 312 13 2 312 13      
4 գ. Մարտունի 3 389 21       3 389 21
                       
IV Վայոց ձորի մարզ-ընդամենը` 6 577 19 1 100 1 5 477 18
 

որոնցից`

                     
1 գ. Խաչիկ 4 507 18 1 100 1 3 407 17
2 գ. Արենի 2 70 1       2 70 1

 

Աղյուսակ 2

 

Տ Վ Յ Ա Լ Ն Ե Ր

 

ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ռմբակոծության հետեվանքով քանդված կամ քանդման ենթակա բնակելի տների սեփականատերերի ընտանիքների անդամների թվին համապատասխանող բնակարանների վերաբերյալ

 

 

 

Աջակցություն
ստացող
ընտանիք.
թիվը

Ընտանիք.
անդամների
թիվը

ընդհանուր ծավալից ըստ ընտանիքին հասանելիք բնակարանի չափի

I սենյականոց

II սենյականոց

III սենյականոց

IV սենյականոց

բնակարան.
թիվը

Ընտանիք
անդամների
թիվը

բնակարան.
թիվը

Ընտանիք
անդամների
թիվը

բնակարան.
թիվը

Ընտանիք
անդամների
թիվը

բնակարան.
թիվը

Ընտանիք
անդամների
թիվը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

                        
 

ԸՆԴԱՄԵՆԸ`

174

508

96

137

20

60

35

156

23

155

 

այդ թվում`

                   

I

Տավուշի մարզ-ընդամենը`

110

347

56

79

12

36

23

105

19

127

 

որոնցից`

                   

1.

գ. Ոսկեպար

7

25

25

6

 

 

4

19

 

 

2.

գ. Կոթի

8

30

3

5

1

3

1

4

3

18

3.

գ. Բաղանիս

4

13

1

2

2

6

1

5

   
4. գ. Բերդավան 3 12 1 2 3       1 7
5. գ. Վազաշեն 12 27 7 7 3 9 1 4 1 7
6. գ. Այգեհովիտ 1 7             1 7
7. գ. Բերքաբեր 4 13 2 3     1 4 1 6
8. գ. Կիրանց 1 5         1 5    
9. գ. Ներքին Կարմիր աղբյուր 33 79 24 32 1 3 4 17 4 27
10. գ. Պառավաքար 8 30 4 6 1 3     3 21
11. գ. Մոսեսգեղ 17 72 4 6 1 3 8 38 4 25
12. գ. Չորաթան 2 12     1 3     1 9
13. գ. Այգեպար 2 6 1 2     1 4    
14. գ. Վարագավան 1 1 1 1            
15. գ. Թովուզ 7 15 5 7 1 3 1 5    
16. գ. Չինարի 0 0                
17. գ. Այգեձոր 0 0                
18. գ. Ծաղկավան 0 0                
19. գ. Ոսկեվան 0 0                
                       
II Սյունիքի մարզ-ընդամենը` 54 129 35 51 8 24 8 34 3 20
   

որոնցից`

                   
1 գ. Կապան (առանձնատներ) 6 16 4 6 1 3      1
2 գ. Ներքին Հանդ 0 0                
3 գ. Ճակատեն 1 1 1 1            
4 գ. Տեղ 5 15 2 4 1 3 2 8    
5 գ. Կոռնիձոր 1 1 1 1            
6 գ. Շիկահող 1 4         4    
7 գ. Սրաշեն 9 18 7 11 1 3 1 4    
8 գ. Եղվարդ 11 21 8 10 1 3 2 8    
9 գ. Սյունիք 0 0                
10 գ. Դավիթ Բեկ 16 47 9 15 3 9 2 10 2 13
11 գ. Դիցմայրի 0 0                
12 գ. Ուժանիս 0 0                
13 գ. Ագարակ 4 6 3 3 1 3        
14 գ. Ներքին Խնձորեսկ 0 0                
                           
III Գեղարքունիքի մարզ-ընդամենը` 9 31 4 6 0 0 4 17 1 8
 

որոնցից`

                   
1 ք. Ճամբարակ 6 16 3 4     3 12    
2 ք. Վարդենիս 1 2 1 2            
3 գ. Վահան 2 13                
4 գ. Մարտունի 0 0                
                                  
  Վայոց ձորի մարզ-ընդամենը` 1 1 1 1 0 0 0 0 0 0
 

որոնցից`

                   
1 գ. Խաչիկ 1 1 1 1            
2 գ. Արենի 0 0                

 

բերված տվյալները ենթակա են ճշտման ծրագիրը իրականացնելիս

 

Աղյուսակ 3

 

Տ Վ Յ Ա Լ Ն Ե Ր

 

ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ռմբակոծության հետեվանքով քանդված կամ քանդման ենթակա բնակելի տների սեփականատերերի ընտանիքների անդամների թվին համապատասխանող բնակարանների արժեքների վերաբերյալ

 

 

 

Բնակարան.
թիվը

Բնակարան
արժեքը
(մլն. դրամ)

ընդհանուր ծավալից ըստ հասանելիք բնակարանի չափը

I սենյականոց

II սենյականոց

III սենյականոց

IV սենյականոց

բնակարան.
թիվը

Ընտանիք
անդամների
թիվը

բնակարան.
թիվը

Ընտանիք
անդամների
թիվը

բնակարան.
թիվը

Ընտանիք
անդամների
թիվը

բնակարան.
թիվը

Ընտանիք
անդամների
թիվը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

                        
 

ԸՆԴԱՄԵՆԸ`

174

197.0

96

60.2

20

20.8

35

57.7

23

58.3

 

այդ թվում`

                   

I

Տավուշի մարզ-ընդամենը`

110

148.6

56

39.2

12

14.4

23

43.7

19

51.3

 

որոնցից`

                   

1.

գ. Ոսկեպար

7

9.7

3

2.1

 

 

4

7.6

 

 

2.

գ. Կոթի

8

13.3

3

2.1

1

1.2

1

1.9

3

8.1

3.

գ. Բաղանիս

4

5.0

1

0.7

2

2.4

1

1.9

   
4. գ. Բերդավան 3 4.6 1 0.7 1  1.2     1 2.7
5. գ. Վազաշեն 12 13.1 7 4.9 3 3.6 1 1.9 1 2.7
6. գ. Այգեհովիտ 1 2.7             1 2.7
7. գ. Բերքաբեր 4 6.0 2 1.4     1 1.9 1 2.7
8. գ. Կիրանց 1 1.9         1      
9. գ. Ներքին Կարմիր աղբյուր 33 36.4 24 16.8 1 1.2 4 7.6 4 10.8
10. գ. Պառավաքար 8 12.1 4 2.8 1 1.2     3 8.1
11. գ. Մոսեսգեղ 17 30.0 4 2.8 1 1.2 8 15.2 4 10.8
12. գ. Չորաթան 2 3.9     1 1.2     1 2.7
13. գ. Այգեպար 2 2.6 1 0.7     1 1.9    
14. գ. Վարագավան 1 0.7 1 0.7            
15. գ. Թովուզ 7 6.6 5 3.5 1 1.2 1 1.9    
16. գ. Չինարի                    
17. գ. Այգեձոր                    
18. գ. Ծաղկավան                    
19. գ. Ոսկեվան                    
                       
II Սյունիքի մարզ-ընդամենը` 54 37.0 35 17.5 8 6.4 8 8.0 3 5.1
 

որոնցից`

                    
1 գ. Կապան (առանձնատներ) 6 4.5 4 2.0 1 0.8      1.7
2 գ. Ներքին Հանդ 0                  
3 գ. Ճակատեն 1 0.5 1 0.5            
4 գ. Տեղ 5 3.8 2 1.0 1 0.8 2

2.0

   
5 գ. Կոռնիձոր 1 0.5 1 0.5            
6 գ. Շիկահող 1 1.0         1.0    
7 գ. Սրաշեն 9 5.3 7 3.5 1 0.8 1 1.0    
8 գ. Եղվարդ 11 6.8 8 4.0 1 0.8 2 2.0    
9 գ. Սյունիք                            
10 գ. Դավիթ Բեկ 16 12.3 9 4.5 3 2.4 2 2.0 2 3.4
11 գ. Դիցմայրի                             
12 գ. Ուժանիս                    
13 գ. Ագարակ 4 2.3 3 1.5 1 0.8            
14 գ. Ներքին Խնձորեսկ                    
                           
III Գեղարքունիքի մարզ-ընդամենը` 9 10.7 4 2.8 0 0 4 6.0 1 1.9
 

որոնցից`

                   
1 ք. Ճամբարակ 6 6.6 3 2.1     3 4.5      
2 ք. Վարդենիս 1   1              
3 գ. Վահան 2 3.4          1  1.5  1.9
4 գ. Մարտունի 0                  
                      

   

       
  Վայոց ձորի մարզ-ընդամենը` 1   1 0.7 0 0 0 0 0 0
 

որոնցից`

                   
1 գ. Խաչիկ 1   1 0.7            
2 գ. Արենի                    

 

բերված տվյալները ենթակա են ճշտման ծրագիրը իրականացնելիս

 

Աղյուսակ 4

 

Տ Վ Յ Ա Լ Ն Ե Ր

 

ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ռմբակոծության հետեվանքով քանդված կամ քանդման ենթակա բնակելի տների սեփականատերերին տրամադրվող պետական ֆինանսական աջակցության չափի վերաբերյալ

 

 

 

Պետական
ֆինանսական
աջակցություն
ստացող
ընտանիք.
թիվը

Սեփական.
իրավունքով
պատկանող
բնակելի տան
ընդհ. մակեր.
(քառ. մ)

Անհատական
բնակարանային
շինարար. համար
անհրաժեշտ
միջոցներ
(մլն. դրամ)

որոնցից`

ենթակա չէ
վերադարձման

ենթակա է
վերադարձման

1

2

3

4

5

6

7

             
 

ԸՆԴԱՄԵՆԸ`

174 26134 696 197.0 499.0
 

այդ թվում`

         

I

Տավուշի մարզ-ընդամենը` 110 18451 440 148.6 291.4
 

որոնցից`

         
1 գ. Ոսկեպար 7 1354 28.0 9.7 18.3
2 գ. Կոթի 8 1806 32.0 13.3 18.7
3 գ. Բաղանիս 4 1668 16.0 5.0 11.0
4 գ. Բերդավան 3 360 12.0 4.6 7.4
5 գ. Վազաշեն 12 1795 48.0 13.1 34.9
6 գ. Այգեհովիտ 1 220 4.0 2.7 1.3
7 գ. Բերքաբեր 4 232 16.0 6.0 10.0
8 գ. Կիրանց 1 103 4.0 1.9 2.1
9 գ. Ներքին Կարմիր աղբյուր 33 5298 132.0 36.4 95.6
10 գ. Պառավաքար 8 1353 32.0 12.1 19.9
11 գ. Մոսեսգեղ 17 3016 68.0 30.0 38.0
12 գ. Չորաթան 2 392 8.0 3.9 4.1
13 գ. Այգեպար 2 272 8.0 2.6 5.4
14 գ. Վարագավան 1 125 4.0 0.7 3.3
15 գ. Թովուզ 7 457 28.0 6.6 21.4
16 գ. Չինարի          
17 գ. Այգեձոր          
18 գ. Ծաղկավան          
19 գ. Ոսկեվան          
                  
II Սյունիքի մարզ-ընդամենը` 54 6283 216.0 37.0 179.0
 

որոնցից`

         
1 գ. Կապան (առանձնատներ) 6 535 24.0 4.5 19.5
2 գ. Ներքին Հանդ          
3 գ. Ճակատեն 1 160 4.0 0.5 3.5
4 գ. Տեղ 5 620 20.0 3.8 16.2
5 գ. Կոռնիձոր 1 100 4.0 0.5 3.5
6 գ. Շիկահող 1 60 4.0 1.0 3.0
7 գ. Սրաշեն 9 614 36.0 5.3 30.7
8 գ. Եղվարդ 11 1390 44.0 6.8 37.2
9 գ. Սյունիք          
10 գ. Դավիթ Բեկ 16 26.20 64.0 12.3 51.7
11 գ. Դիցմայրի          
12 գ. Ուժանիս          
13 գ. Ագարակ 4 184 16.0 2.3 13.7
14 գ. Ներքին Խնձորեսկ          
                
III Գեղարքունիքի մարզ-ընդամենը` 9 1300 36.0 10.7 25.3
 

որոնցից`

         
1 ք. Ճամբարակ 6 868 24.0 6.6 17.4
2 ք. Վարդենիս 1 120 4.0 0.7 3.3
3 գ. Վահան 2 312 8.0 3.4 4.6
4 գ. Մարտունի          
             
  Վայոց ձորի մարզ-ընդամենը` 1 100 4.0 0.7 3.3
1 գ. Խաչիկ 1 100 4.0 0.7 3.3
2 գ. Արենի          

 

բերված տվյալները ենթակա են ճշտման ծրագիրը իրականացնելիս

 

Աղյուսակ 5

 

Տ Վ Յ Ա Լ Ն Ե Ր

 

ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ռմբակոծության հետեվանքով վնասված առաջնահերթ վերականգնման ենթակա չշահագործվող բնակելի տների սեփականատերերին տրամադրվող պետական ֆինանսական աջակցության չափի վերաբերյալ

 

 

 

Պետական
ֆինանսական
աջակցություն
ստացող
ընտանիք.
թիվը

Սեփական.
իրավունքով
պատկանող
բնակելի տան
ընդհ. մակեր.
(քառ. մ)

Բնակելի տան վերականգնման
համար
անհրաժեշտ
միջոցներ
(մլն. դրամ)

որոնցից`

ենթակա չէ
վերադարձման

ենթակա է
վերադարձման

1

2

3

4

5

6

7

 

ԸՆԴԱՄԵՆԸ`

360 46827 900.00 225.00 675.00
 

այդ թվում`

         

I

Տավուշի մարզ-ընդամենը` 207 31392 517.50 129.38 388.13
  

որոնցից`

         
1 գ. Ոսկեպար 12 23332 30.00 7.50 22.50
2 գ. Կոթի 8 1128 20.00 5.00 15.00
3 գ. Բաղանիս          
4 գ. Բերդավան          
5 գ. Վազաշեն 14 2081 35.00 8.75 26.25
6 գ. Այգեհովիտ 1 128 2.50 0.63 1.88
7 գ. Բերքաբեր 1 225 2.50 0.63 1.88
8 գ. Կիրանց 1 40 2.50 0.63 1.88
9 գ. Ներքին Կարմիր աղբյուր 92 17890 230.00 57.50 172.50
10 գ. Պառավաքար 14 1646 35.00 8.75 26.25
11 գ. Մոսեսգեղ 15 1641 37.50 9.38 28.13
12 գ. Չորաթան          
13 գ. Այգեպար 23 1296 57.50 14.38 43.13
14 գ. Վարագավան 2 539 5.00 1.25 3.75
15 գ. Թովուզ 5 322 12.50 3.13 9.38
16 գ. Չինարի 11 1421 27.50 6.88 20.63
17 գ. Այգեձոր 1 108 2.50 0.63 1.88
18 գ. Ծաղկավան 5 400 12.50 3.13 9.38
19 գ. Ոսկեվան 2 195 5.00 1.25 3.75
              
II Սյունիքի մարզ-ընդամենը` 118 10534 295.00 73.75 221.25
 

որոնցից`

         
1 գ. Կապան (առանձնատներ) 25 2530 62.50 15.63 46.88
2 գ. Ներքին Հանդ 6 218 15.00 3.75 11.25
3 գ. Ճակատեն 2 482 5.00 1.25 3.75
4 գ. Տեղ          
5 գ. Կոռնիձոր          
6 գ. Շիկահող 4 318 10.00 2.50 7.50
7 գ. Սրաշեն 16 1068 40.00 10.00 30.00
8 գ. Եղվարդ 24 2311 60.00 15.00 45.00
9 գ. Սյունիք 2 37 5.00 1.25 3.75
10 գ. Դավիթ Բեկ 19 1991 47.50 11.88 35.63
11 գ. Դիցմայրի 3 213 7.50 1.88 5.63
12 գ. Ուժանիս 12 648 30.00 7.50 22.50
13 գ. Ագարակ 2 128 5.00 1.25 3.75
14 գ. Ներքին Խնձորեսկ 3 590 7.50 1.88 5.63
              
III Գեղարքունիքի մարզ-ընդամենը` 30 4424 75.00 18.75  56.25
 

որոնցից`

         
1 ք. Ճամբարակ 19 2423 47.50 11.88 35.63
2 ք. Վարդենիս 8 1612  20.00 5.00 15.00 
3 գ. Վահան          
4 գ. Մարտունի 3 389 7.50 1.88 5.63
             
  Վայոց ձորի մարզ-ընդամենը` 5 477 12.50 3.13 9.38
 

որոնցից`

         
1 գ. Խաչիկ 3 407 7.50 1.88 5.63
2 գ. Արենի 2 70 5.00 1.25 3.75

 

բերված տվյալները ենթակա են ճշտման ծրագիրը իրականացնելիս

 

Աղյուսակ 6

 

Տ Վ Յ Ա Լ Ն Ե Ր

 

ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ռմբակոծության հետեվանքով վնասված բնակելի տների բնակիչների բնակարանային պայմանների բարելավման առաջնահերթ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ պետական ֆինանսական աջակցության չափի վերաբերյալ

 

 

 

Պետական
ֆինանսական
աջակցություն
ստացող
ընտանիք.
թիվը

Բնակելի տների
վերականգնման
համար
անհրաժեշտ
միջոցներ
(մլն. դրամ)

որոնցից`

ենթակա չէ
վերադարձման

ենթակա է
վերադարձման

1

2

3

4

5

6

 

ԸՆԴԱՄԵՆԸ`

534 1596 422 1174
 

որոնցից`

       
           
  ա) քանդված կամ քանդման ենթակա 174 696,0 197,0 499,0
  բ) չշահագործվող, վերականգնման ենթակա 360 900,0 225,0 675,0
           
           
I Տավուշի մարզ-ընդամենը` 317 957,5 278,0 679,5
 

որոնցից`

         
  ա) քանդված կամ քանդման ենթակա 110 440,0 148,6 291,4
  բ) չշահագործվող, վերականգնման ենթակա 207 517,5 129,4 388,1
           
II Սյունիքի մարզ-ընդամենը` 172 511,0 110,7 400,3
 

որոնցից`

       
  ա) քանդված կամ քանդման ենթակա 54 216.0 37.0 179.0
  բ) չշահագործվող, վերականգնման ենթակա 118 295.0 73.7 221.3
           
III Գեղարքունիքի մարզ-ընդամենը 39 111.0 29.5 81.5
 

որոնցից`

       
  ա) քանդված կամ քանդման ենթակա 9 36.0 10.7 25.3
  բ) չշահագործվող, վերականգնման ենթակա 30 75.0 18.8 56.2
                     
IV Վայոց ձորի մարզ-ընդամենը` 6 16.5 3.8 12.7
 

որոնցից`

         
  ա) քանդված կամ քանդման ենթակա 1 4.0 0.7 3.3
  բ) չշահագործվող, վերականգնման ենթակա 5 12.5 3.1 9.4