Գլխավոր տեղեկություն
Համար
N 723
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.11.2000-30.01.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.11.18/27(125)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.11.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.11.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.11.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.01.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 նոյեմբերի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 նոյեմբերի 2000 թվականի N 723
քաղ. Երևան

 

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ 2000 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՈՒԴԻՏ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 5 հավելվածով նախատեսված պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից առաջացած միջոցների հաշվին 2000 թվականին ֆինանսավորման ենթակա ծախսերում ներառված սեփականաշնորհման միջոցների արդյունավետ օգտագործման ուղղությամբ նախատեսված աշխատանքները կազմակերպելու և հատկացված միջոցների բաշխումը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 5 հավելվածով նախատեսված ծրագրերի ֆինանսական և տեխնիկական աուդիտ անցկացնելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

2. Մրցութային հանձնաժողովին`

ա) համապատասխան կազմակերպության ընտրության նպատակով 10-օրյա ժամկետում հայտարարել մրցույթ` ֆինանսավորումն իրականացնելով «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 5 հավելվածով հաստատված «Սեփականաշնորհման միջոցների արդյունավետ օգտագործման ուղղությամբ միջոցառումներ» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին.

բ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին տրամադրելու նպատակով մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ աուդիտորական կազմակերպության կողմից պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքի մասին:

3. Սահմանել, որ մրցույթում հաղթող ճանաչված աուդիտորական կազմակերպության կողմից ուսումնասիրման և գնահատման ենթակա հարցերը պետք է ներառեն առնվազն հետևյալ սկզբունքային դրույթները`

ա) սեփականաշնորհումից առաջացած միջոցների հաշվին կատարված ծախսերի նախահաշիվների կազմման և իրականացված աշխատանքների, մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների տեխնիկական բնութագրերի սահմանման համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.

բ) սեփականաշնորհումից առաջացած միջոցների հաշվին ձեռք բերված ապրանքների և ծառայությունների պետական պատվերի բաշխման (գնումների) համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.

գ) ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների համապատասխանությունը պայմանագրերով նախատեսված պայմաններին, այդ թվում` նաև տեխնիկական բնութագրերին ու ապրանքների ձեռքբերման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամանակացույցին.

դ) սեփականաշնորհումից առաջացած միջոցների հատուկ հաշվից վճարումների իրականացման համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.

ե) սեփականաշնորհումից առաջացած միջոցների հաշվին նախանշված նպատակների իրականացման համար կատարված ծախսերի արդյունավետությունը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
նոյեմբերի 8-ի N 723 որոշմամբ

Կ Ա Զ Մ

 

մրցութային հանձնաժողովի

 

Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
 
Ա. Մարկոսյան - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի առաջին տեղակալ
 
Ա. Անդրեասյան - ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ
 
Ս. Ղոնախչյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետի տեղակալ
 
Ս. Ադամյան - ՀՀ պետական եկամուտների նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ
 
Ա. Նորեկյան - ՀՀ կենտրոնական բանկի ներքին աուդիտի վարչության պետ (համաձայնությամբ)
 
Ռ. Աբգարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական բյուջեի ծախսերի վերահսկողության վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար)