Basic information
Number
N 978-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (19.08.2010-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2010.08.18/40(774) Հոդ.924
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
05.08.2010
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
06.08.2010
Effective date
19.08.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 օգոստոսի 2010 թվականի N 978-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 697-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև զարգացման քաղաքականության վարկի երկրորդ և երրորդ գործողությունների ժամանակացույցը հաստատելու մասին» N 697-Ն որոշման հավելվածի 3-րդ` «Ժամկետները և պատասխանատուները» սյունակում «1-ը հուլիսի, 2010 թ.» բառերը փոխարինել «26-ը օգոստոսի, 2010 թ.» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2010 թ. օգոստոսի 6
Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation