Գլխավոր տեղեկություն
Համար
N 693
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.10.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.11.15/26(124)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.10.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.10.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.10.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հոկտեմբերի 2000 թվականի N 693
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 525 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 25-ի «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» N 525 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 2-րդ կետի`

«բ» ենթակետում «այլ հարկ վճարողի» բառերը փոխարինել «գործարքի մյուս կողմի» բառերով.

«գ» ենթակետում «հարկային տեսչություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն» բառերով.

բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ և 4-րդ կետերը.

գ) որոշմամբ հաստատված կարգում`

«ակտիվներ առաքող (վաճառող, տրամադրող)» բառերը փոխարինել «ակտիվներ վաճառող (տրամադրող)», իսկ «ակտիվներ ստացող (գնող)» բառերը` «ակտիվներ ձեռք բերող (ստացող)» բառերով.

2-րդ կետի «բ» և «գ» ենթակետերի երկրորդ պարբերություններում «կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության» բառերը փոխարինել «իրավաբանական անձանց հիմնարկների, իրավաբանական անձի մասնաճյուղի կամ ներկայացուցչության», «լրիվ ֆիրմային անվանումը» բառերը` «լրիվ անվանումը» բառերով, իսկ նշված պարբերություններն «անունը» բառից հետո լրացնել «(անվան սկզբնատառը)» բառերով.

2-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում, ինչպես նաև տեքստում «անհատ ձեռներեց» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատեր» բառերով.

3-րդ, 5-րդ և 6-րդ կետերը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

«3. Սույն կարգի 2-րդ կետի «բ», «գ», «դ» և «ե» ենթակետերի որոշ վավերապայմաններ հաշվարկային փաստաթղթում արտացոլված չլինելու դեպքում այդ ենթակետերի պահանջները համարվում են բավարարված, եթե`

առկա է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կողմերի միջև կնքված գրավոր պայմանագիր, որում արտացոլված են այդ վավերապայմանները, իսկ հաշվարկային փաստաթղթում առկա է հատուցման ենթակա ընդհանուր գումարը, գործարքն իրականացրած հարկ վճարողների լիազորված անձանց պաշտոնը, անունը (անվան սկզբնատառը), ազգանունն ու ստորագրությունը և կատարված է հղում պայմանագրի ամսաթվին.

գործարքն իրականացվում է լիազորագրի (տեղեկանքի) հիման վրա (առանց կողմերի միջև գրավոր պայմանագրի կնքման), որում արտացոլված են`

ակտիվներ վաճառող (տրամադրող) իրավաբանական անձի (իրավաբանական անձանց հիմնարկների, իրավաբանական անձի մասնաճյուղի կամ ներկայացուցչության) կողմից տրված լիազորագրի (տեղեկանքի) դեպքում`

իրավաբանական անձի, իրավաբանական անձանց հիմնարկների, իրավաբանական անձի մասնաճյուղի կամ ներկայացուցչության լրիվ անվանումը, կնիք կամ դրոշմակնիք ունենալը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր լինելու դեպքում` հարկ վճարողի կնիքը և (կամ) դրոշմակնիքը, գտնվելու վայրը (հասցեն), ղեկավարի (սահմանված դեպքերում` այլ պաշտոնատար անձի կամ անձանց) պաշտոնը, անունը (անվան սկզբնատառը), ազգանունը և ստորագրությունը.

ակտիվներ վաճառող (տրամադրող) ֆիզիկական անձի կողմից տրված լիազորագրի (տեղեկանքի) դեպքում`

ֆիզիկական անձի անունը (անվան սկզբնատառը), ազգանունը, անձնագրի, իսկ չափահաս և (կամ) Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսանալու դեպքում` անձը հաստատող այլ փաստաթղթի սերիան և համարը, բնակության (հաշվառման) հասցեն, ստորագրությունը, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` նաև «անհատ ձեռնարկատեր» նշումը.

ակտիվներ ձեռք բերող (ստացող) իրավաբանական անձի (իրավաբանական անձանց հիմնարկների, իրավաբանական անձի մասնաճյուղի կամ ներկայացուցչության) կողմից տրված լիազորագրի (տեղեկանքի) դեպքում`

իրավաբանական անձի, իրավաբանական անձանց հիմնարկների, իրավաբանական անձի մասնաճյուղի կամ ներկայացուցչության լրիվ անվանումը, կնիք կամ դրոշմակնիք ունենալը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր լինելու դեպքում` հարկ վճարողի կնիքը և (կամ) դրոշմակնիքը, գտնվելու վայրը (հասցեն), ղեկավարի (սահմանված դեպքերում` այլ պաշտոնատար անձի կամ անձանց) պաշտոնը, անունը (անվան սկզբնատառը), ազգանունը և ստորագրությունը.

ակտիվներ ձեռք բերող (ստացող) ֆիզիկական անձի կողմից տրված լիազորագրի (տեղեկանքի) դեպքում`

ֆիզիկական անձի անունը (անվան սկզբնատառը), ազգանունը, անձնագրի, իսկ չափահաս և (կամ) Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսանալու դեպքում` անձը հաստատող այլ փաստաթղթի սերիան և համարը, բնակության (հաշվառման) հասցեն, ստորագրությունը, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` նաև «անհատ ձեռնարկատեր» նշումը:

Կազմվող հաշվարկային փաստաթղթում պարտադիր ներառվում են սույն կարգի 2-րդ կետում նշված մնացած վավերապայմանները, ինչպես նաև հղումը լիազորագրին (տեղեկանքին) և լիազորված ֆիզիկական անձի անունը (անվան սկզբնատառը), ազգանունն ու ստորագրությունը».

«5. Պարզեցված հարկ վճարող անձանց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնները (պարզեցված հարկ վճարող համարվելու ժամանակահատվածում) ընդունվում են որպես ծախսերը հիմնավորող փաստաթղթեր` դրանցում նշված համապատասխան գումարի չափով: Այդ դեպքում սույն կարգի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված համապատասխան տվյալները լրացվում են պարզեցված հարկ վճարող համարվողների կողմից ինքնուրույնաբար` ակտիվները մուտքագրելուց (ծառայությունների ընդունումը ձևակերպելուց) առաջ` անմիջականորեն կտրոնի վրա կամ դրան կցված փաստաթղթում:

Պարզեցված հարկ վճարող չհամարվող անձանց համար ձեռք բերված ապրանքների կամ ստացած ծառայությունների դիմաց, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններն ընդունվում են որպես ծախսերը հիմնավորող փաստաթղթեր` դրանցում նշված համապատասխան գումարի չափով, բայց ոչ ավելի, քան հաշվետու տարում մեկ միլիոն դրամի (հսկիչ-դրամարկղային բոլոր կտրոններում նշված համապատասխան գումարների հանրագումարը) չափով: Այդ դեպքում սույն կարգի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված տվյալները լրացվում են պարզեցված հարկ վճարող չհամարվողների կողմից ինքնուրույնաբար` ակտիվները մուտքագրելուց (ծառայությունների ընդունումը ձևակերպելուց) առաջ` անմիջականորեն կտրոնի վրա կամ դրան կցված փաստաթղթում:

Սույն կետի երկրորդ պարբերությունով նախատեսված կտրոնները` մեկ միլիոն դրամի չափով, ընդունվում են որպես ծախսերը հիմնավորող փաստաթղթեր` անկախ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածներին համապատասխան կատարված ու փաստաթղթերով չհիմնավորված ծախսերի ընդունումից:

6. Ծախսերը հաշվարկային փաստաթղթերով հարկման նպատակով հիմնավորված չեն համարվում (և, համապատասխանաբար, հարկային պարտավորությունը հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով հաշվարկելու համար հիմք չեն հանդիսանում, բացառությամբ հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերի), եթե էականորեն խախտվել են սույն կարգի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի պահանջները».

դ) ուժը կորցրած ճանաչել կարգի 9-րդ կետը:

2. Սույն որոշման գործողությունը տարածվում է որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի (հսկիչ-դրամարկղային կտրոնների) վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հոկտեմբերի 30-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան