Գլխավոր տեղեկություն
Համար
N 357
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.04.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.10.18/32(164) Հոդ.356
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.04.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.04.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
28 ապրիլի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 ապրիլի 2001 թվականի N 357
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 167 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի աշխատանքային ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 167 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատանքային ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի 112-րդ կետում «2001 թ. մարտի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2001 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 28-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան