Գլխավոր տեղեկություն
Համար
N 334
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.04.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.10.18/32(164) Հոդ.349
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.04.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.04.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2001

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
21 ապրիլի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ապրիլի 2001 թվականի N 334
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման N 1 հավելվածում`

պետական արժեթղթերի գծով 2001 թվականի առաջին և երրորդ եռամսյակներում նախատեսված մուտքերի գումարներն ավելացնել համապատասխանաբար 800,800.0 հազ. և 101,300.0 հազ. դրամով` նշված մուտքերի գծով 2001 թվականի երկրորդ և չորրորդ եռամսյակներում նախատեսված գումարները պակասեցնելով համապատասխանաբար 364,000.0 հազ. և 538,100.0 հազ. դրամով.

այլ ներքին աղբյուրների գծով 2001 թվականի առաջին եռամսյակում նախատեսված մուտքերի գումարը պակասեցնել 596,330.0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով նշված մուտքերի գծով 2001 թվականի չորրորդ եռամսյակում նախատեսված գումարը.

օտարերկրյա պետությունների միջոցների հաշվին ստացված վարկերի մարումների գծով 2001 թվականի առաջին եռամսյակում նախատեսված հատկացումների գումարը պակասեցնել 446,067.7 հազ. դրամով` նշված ծրագրով 2001 թվականի երրորդ և չորրորդ եռամսյակներում նախատեսված հատկացումների գումարն ավելացնելով համապատասխանաբար` 275,637.7 հազ. և 170,430.0 հազ. դրամով.

բ) որոշման N 5 հավելվածում`

01 խմբի 04 ենթախմբի «1. Բյուջետային վարկի տրամադրում ԼՂՀ-ին» ծրագրի գծով 2001 թվականի երկրորդ եռամսյակում նախատեսված հատկացումների գումարն ավելացնել 500,000.0 հազ. դրամով` նույն չափով պակասեցնելով նշված ծրագրով 2001 թվականի չորրորդ եռամսյակում նախատեսված հատկացումների գումարը.

02 խմբի 01 ենթախմբի «1. Ռազմական կարիքների բավարարում» ծրագրի գծով 2001 թվականի երկրորդ եռամսյակում նախատեսված հատկացումների գումարը պակասեցնել 600,000.0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով նշված ծրագրով 2001 թվականի չորրորդ եռամսյակում նախատեսված հատկացումների գումարը.

04 խմբի 08 ենթախմբում «4. Նորավանք» գիտակրթական հիմնադրամ» ծրագրի գծով 2001 թվականի առաջին եռամսյակում նախատեսված հատկացումների գումարը պակասեցնել 15,000.0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով նշված ծրագրով 2001 թվականի երրորդ եռամսյակում նախատեսված հատկացումների գումարը.

08 խմբի 04 ենթախմբի «2. Հայջրմուղկոյուղի» ՊՓԲԸ սուբսիդավորում» ծրագրով 2001 թվականի երկրորդ եռամսյակում նախատեսված հատկացումների գումարն ավելացնել 50,000.0 հազ. դրամով` նույն չափով պակասեցնելով նշված ծրագրի գծով 2001 թվականի երրորդ եռամսյակում նախատեսված գումարը.

10 խմբի 07 ենթախմբի «1. «Ոռոգում» ՊՓԲԸ սուբսիդավորում» ծրագրով 2001 թվականի առաջին և երկրորդ եռամսյակներում նախատեսված հատկացումների գումարներն ավելացնել համապատասխանաբար 2,100,000.0 հազ. և 50 մլն դրամով` նշված ծրագրի գծով 2001 թվականի երրորդ և չորրորդ եռամսյակներում նախատեսված գումարները պակասեցնելով համապատասխանաբար 1,215,067.7 հազ. և 934,932.3 հազ. դրամով.

14 խմբի 01 ենթախմբի «1. ՀՀ գանձապետական պարտատոմսերի սպասարկում (տոկոսավճար)» ծրագրի գծով 2001 թվականի առաջին, երկրորդ և չորրորդ եռամսյակներում նախատեսված հատկացումների գումարները պակասեցնել համապատասխանաբար 217,900.0 հազ., 375,400.0 հազ. և 312,000.0 հազ. դրամով` նշված ծրագրով 2001 թվականի երրորդ եռամսյակում նախատեսված հատկացումների գումարն ավելացնելով 905,300 հազ. դրամով.

14 խմբի 01 ենթախմբի «2. Օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի սպասարկում (տոկոսավճար)» ծրագրի գծով 2001 թվականի առաջին և երկրորդ եռամսյակներում նախատեսված հատկացումների գումարները պակասեցնել համապատասխանաբար 355,610.0 հազ. և 414,500.0 հազ. դրամով` նշված ծրագրով 2001 թվականի չորրորդ եռամսյակում նախատեսված հատկացումների գումարն ավելացնելով 770,110.0 հազ. դրամով.

14 խմբի 06 ենթախմբի «10. Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրի գծով 2001 թվականի երկրորդ եռամսյակում նախատեսված հատկացումների գումարը պակասեցնել 170,430.0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով նշված ծրագրով 2001 թվականի երրորդ եռամսյակում նախատեսված հատկացումների գումարը.

2001 թվականի առաջին եռամսյակում բոլոր ծրագրերի գծով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ» հոդվածով նախատեսված հատկացումների գումարները պակասեցնել 264,622.3 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով համապատասխան ծրագրերի գծով նշված հոդվածով 2001 թվականի չորրորդ եռամսյակում նախատեսված հատկացումների գումարները:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին իրազեկել իրենց կողմից իրականացվող ծրագրերի գծով` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ» հոդվածով նախատեսված հատկացումների գումարների, սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետի վերջին մասի համաձայն, 2001 թվականի առաջին եռամսյակից 2001 թվականի չորրորդ եռամսյակ տեղաշարժվող գումարների մասին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 21-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան