«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
18 ապրիլի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 2001 թվականի N 323
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 167 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի աշխատանքային ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 167 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի աշխատանքային ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի`
ա) 15-րդ կետում «2001 թ. փետրվար» բառերը փոխարինել «2001 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ» բառերով.
բ) 50, 52, 53 և 59-րդ կետերում «2001 թ. մարտի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել համապատասխանաբար «2001 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ», «2001 թ. մայիսի 2-րդ տասնօրյակ», «2001 թ. մայիսի 1-ին տասնօրյակ» և «2001 թ. ապրիլի 2-րդ տասնօրյակ» բառերով.
գ) 77, 79 և 83-րդ կետերում «2001 թ. մարտի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել համապատասխանաբար «2001 թ. մայիսի 2-րդ տասնօրյակ», «2001 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ» և «2001 թ. մայիսի 2-րդ տասնօրյակ» բառերով.
դ) 91-րդ և 92-րդ կետերում «2001 թ. մարտի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել համապատասխանաբար «2001 թ. մայիսի 1-ին տասնօրյակ» և «2001 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 18-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|