«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 oգոստոսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 2000 թվականի N 514
քաղ. Երևան
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՍՆԱԿԻՑ ԲԱՆԿԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն» ծրագրի շրջանակներում անցկացված վարկային բաղադրիչի իրականացման նպատակով մասնակից բանկերի մրցույթի արդյունքում «Տրաստ», «Կոնվերս» բանկերը, Զարգացման հայկական բանկը և Հայագրոբանկը (2,8 մլն ԱՄՆ-ի դոլար) հաղթող ճանաչելու մասին ծրագրի կառավարման խորհրդի 2000 թվականի օգոստոսի 9-ի որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |