Գլխավոր տեղեկություն
Համար
N 17
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.05.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.07.02/17(430)
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
14.05.2012
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.05.2012

Համաձայնեցված է

Հայաստանի Հանրապետության 

ֆինանսների նախարար

_____________ Վ. Գաբրիելյան

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահ

_____________ Գ. Խաչատրյան

14 մայիսի 2012 թ.

N 17

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ ՀԵՇՏԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական և տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» 1992 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների արտոնություններից օգտվելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ կետի «գ» ենթակետի, ինչպես նաև ՀՀ ՊԵՆ 15.09.2000թ. N 02/1054 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական և տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» 1992 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների արտոնություններից օգտվելու մասին» ՀՀ օրենքի կիրառման վերաբերյալ» հրահանգի 5.2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն ծրագրեր իրականացնողներն (ԱՄՆ կառավարություն, ԱՄՆ մասնավոր կազմակերպություններ և ֆիզիկական անձինք) համաձայնագրի շրջանակներում ազատվում են ՀՀ քաղաքացիներին եկամուտներ վճարելուց սոցիալական վճարները հաշվարկելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից:

Միաժամանակ՝ համաձայնագրի շրջանակներում ծրագիր իրականացնողների կողմից ՀՀ քաղաքացիներին վճարվող եկամուտներից պահվող (գանձվող) եկամտահարկի մասով նշված օրենքով հարկային արտոնություններ նախատեված չեն:

2. «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն գործատուների համար սահմանված ժամկետներում աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3%-ի չափով ինքնուրույնաբար սոցիալական վճարներ են կատարում վարձու աշխատողները, եթե օրենքներով և ՀՀ միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունը դրված է նրանց վրա: Այս դեպքում վարձու աշխատողների վճարած սոցիալական վճարները համարվում են նաև իրենց հաշվարկած սոցիալական վճարներ, որոնք կարող են ճշտվել նույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված տեղեկությունները գործատուից ստանալուց հետո:

Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի և ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի 30.05.2005թ. N 1-05/05-Ն հրամանով հաստատված «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 23-րդ կետի «ա» ենթակետի համաձայն, նշված համաձայնագրի շրջանակներում սոցիալական վճարները հաշվարկելու և պետական բյուջե փոխանցելու պարտականությունը դրված է վարձու աշխատողների վրա և գործատուն պարտավոր է մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը հարկային մարմին տեղեկություններ հայտնել վարձու աշխատողների, նրանց վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների մասին: Այդ պահանջը խախտելու համար գործատուն վճարում է տուգանք՝ հարկային մարմին չներկայացրած յուրաքանչյուր տեղեկության համար 25,0 հազ. դրամի չափով:

Միաժամանակ՝ նշված օրենքով նախատեսված չէ դրույթ, ըստ որի ծրագրեր իրականացնողները կարող են իրենց հայեցողությամբ վարձու աշխատողների փոխարեն հաշվարկել և վճարել սոցիալական վճարները:

3. «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետի և ՀՀ կառավարության 14.07.2011թ. «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1024-Ն որոշման հավելված 3-ի (գործատուի՝ վարձու աշխատողների ժամանակավոր անաշխատունակության նպաստների վճարմանն ուղղված միջոցները փոխհատուցելու կարգը) 10-րդ կետի համաձայն, եթե գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված է սոցիալական վճարներ կատարելու պարտավորությունից, ապա նպաստներն ամբողջությամբ վճարվում են գործատուի միջոցների հաշվին:

Գործատուների՝ իրենց վարձու աշխատողների նպաստները վճարելու ուղղությամբ կատարված ծախսերը չեն փոխհատուցվում:

4. «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 12-րդ և 17-րդ հոդվածների համաձայն հարկվող եկամուտը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հարկ վճարողի հաշվին կատարվող սոցիալական վճարների գումարի չափով, եթե այդ վճարների չափը հաշվարկելու, պահելու (գանձելու) պարտավորությունը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, կրում է ֆիզիկական անձին եկամուտներ վճարող տվյալ հարկային գործակալը:

Միաժամանակ՝ նույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն տարեկան եկամուտների մասին (պարզեցված) հաշվարկ կարող են չներկայացնել այն ֆիզիկական անձինք, որոնք հարկային տարվա ընթացքում ստացել են բացառապես այնպիսի եկամուտներ, որոնցից եկամտահարկը հաշվարկելու, պահելու (գանձելու) և պետական բյուջե վճարելու պարտավորությունը դրված է հարկային գործակալի վրա՝ անկախ հարկային տարվա ընթացքում հարկվող եկամտի մեծությունից, իսկ 3-րդ կետի համաձայն ֆիզիկական անձինք չեն հաշվարկում այդ ենթակետում նշված եկամուտները:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

Եթե համաձայնագրի շրջանակներում ծրագիր իրականացնողները վարձու աշխատողի փոխարեն հաշվարկում և վճարում են սոցիալական վճարներ՝ արտացոլելով այդ գումարները գործատուի պարտադիր սոցիալական ապահովության վճարների եռամսյակային հաշվետվությունում, ապա այդ գումարները նվազեցվում են վարձու աշխատողների համախառն եկամտից՝ ծրագիր իրականացնողների կողմից որպես հարկային գործակալ եկամտահարկի հաշվարկման ժամանակ, և վարձու աշխատողները սոցիալական վճարների վճարման պարտավորություն չեն կրում: Այդ դեպքում ծրագիր իրականացնողների՝ իրենց վարձու աշխատողների ժամանակավոր անաշխատունակության նպաստները վճարելու ուղղությամբ կատարված ծախսերը չեն փոխհատուցվում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան