Գլխավոր տեղեկություն
Համար
N 22
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.08.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.09.03/23(436)
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
14.08.2012
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
14.08.2012

Համաձայնեցված է
 ՀՀ ֆինանսների նախարարության հետ

__________________ Վ. Գաբրիելյան

  18 օգոստոսի 2012 թ.

ՀՀ կառավարությանն առընթեր պետական

 եկամուտների կոմիտեի նախագահի

  ժամանակավոր պաշտոնակատար

_____________________ Ա. Աֆրիկյան

14 օգոստոսի 2012 թ.

N 22

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի հունիսի 22-ի ՀՕ-166-Ն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հուլիսի 1-ից: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նախկինում ստացված արտոնագրերի համար վճարված արտոնագրային վճարների գումարների վերահաշվարկներ չեն կատարվում:»:

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (22.06.2012թ. ՀՕ-166-Ն) հրապարակվել է 2012 թվականի հուլիսի 11-ին «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» N 33(907) համարում:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 87-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի N 1007-Ն որոշմամբ հաստատված` հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթների վերաբերյալ պարզաբանումների տրման կարգի 6-րդ կետով` «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (22.06.2012թ. ՀՕ-166-Ն) ուժի մեջ մտնելու հետ կապված պաշտոնապես պարզաբանում եմ.

1. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (22.06.2012թ. ՀՕ-166-Ն) դրույթները տարածվում են 2012 թվականի հուլիսի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա:

2. Եթե իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) N 7 հավելվածով սահմանված գործունեության տեսակների համար արտոնագրային վճար վճարող համարվելու մասին հայտարարությունը ներկայացրել է 2012 թվականի հուլիսի 1-ից հետո և այդ հայտարարության համաձայն գործունեության իրականացման սկիզբ է համարվում 2012 թվականի հուլիս ամիսը, ապա այդ հայտարարությունում նշված ժամանակահատվածի համար արտոնագրային վճարի չափը հաշվարկվում է «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (22.06.2012թ. ՀՕ-166-Ն) սահմանված դրույքաչափերով:

3. Օրենքի N 7 հավելվածով սահմանված գործունեության տեսակների համար մինչև 2012թ. հունիսի 30-ը ներկայացված արտոնագրային վճար վճարող համարվելու մասին հայտարարությունների հիման վրա արտոնագրային վճարների չափերը հաշվարկվում են մինչև 2012 թվականի հուլիսի 1-ը գործող կարգին համապատասխան:

4. Մինչև 2012 թվականի հուլիսի 1-ը ստացված արտոնագրերի մասով 2012 թվականի հուլիսի 1-ից հետո ելակետային տվյալի ավելացման դեպքերում Օրենքի N 8 հավելվածի 8-րդ կետին համապատասխան լրացուցիչ վճարման ենթակա արտոնագրային վճարը հաշվարկվում է 2012 թվականի հուլիսի 1-ից հետո գործող դրույքաչափերով: