Գլխավոր տեղեկություն
Համար
N 485
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.08.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.09.01/21(119)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.08.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.08.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.08.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.08.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 օգոստոսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 օգոստոսի 2000 թվականի N 485
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 311 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցի կանոնադրությունը հաստատելու մասին» N 311 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 14-ի N 566 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման վերնագրում և տեքստում, որոշմամբ հաստատված կանոնադրության վերնագրում և տեքստում «Բարձրագույն դպրոց», «Высшая школа», «High School» բառերը փոխարինել համապատասխանաբար` «Ակադեմիա», «Академия», «Academy» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 16-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան