Գլխավոր տեղեկություն
Համար
N 434
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.08.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.08.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.08.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.08.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«2» օգոստոսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 օգոստոսի 2000 թվականի N 434

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՈՆԱՑՎՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն Հայաստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև 1993 թվականի սեպտեմբերի 30-ի «Միջուկային զենքի  չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին» համաձայնագրի` Հայկական ԱԷԿ-ի աշխատած միջուկային վառելիքի տեսչական ստուգման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Թույլատրել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային կետում գտնվող և Հայպետատոմհսկողության համար նախատեսված (ստացող` Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակ) Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 9764/007 գույքահամարով 0,5576 գրամ ուրան պարունակող և 1,33 մեգաբեքերել ընդհանուր ակտիվությամբ «FORK» չափիչ սարքի մաքսային ժամանակավոր (մեկ տարի ժամկետով) ռեժիմով ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:

 2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված չափիչ սարքի ստացման և փոխադրման անվտանգությունը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Հայկական ԱԷԿ:

 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 2-ից: