Գլխավոր տեղեկություն
Համար
N 286
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.05.2001-10.04.2002)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.12.28/72(371) Հոդ.304
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.04.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.04.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.04.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2001

040.0286.12.04.01

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
 Նախագահ Ռ. Քոչարյան

12 ապրիլի 2001 թ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն


 Ո ր ո շ ու մ

 

12 ապրիլի 2001 թվականի N 286
քաղ. Երևան

 

պետական սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու եվ օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին

 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածին, «Քաղաքային և գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի օտարման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության հողային և քաղաքացիական օրենսգրքերին, «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» և «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի 1.15-րդ կետերին համապատասխան պետական սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու գործընթացները կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Հաստատել պետական սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը (կցվում է):

 2. Հաստատել պետական սեփականություն հանդիսացող հողամասերի առուվաճառքի, անհատույց օգտագործման և վարձակալության պայմանագրերի օրինակելի ձևերը (կցվում են):

 3. Սահմանել, որ`

 ա) պետական սեփականություն հանդիսացող հողամասերն օտարվում և (կամ) օգտագործման են տրամադրվում բացառապես հողերի օգտագործման սխեմաներով, անտառաշինարարական նախագծերով, բնակավայրերի գլխավոր հատակագծերով, մանրամասն հատակագծման նախագծերով, գոտևորման նախագծերով, դրանց բացակայության դեպքում` հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներով նախատեսված նպատակներով օգտագործելու համար, ինչպես նաևՀայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի «Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը հաստատելու մասին» N 479 որոշմամբ սահմանված կարգով.

 բ) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը վարձակալության տրամադրված հողատարածքների վարձակալության ժամկետն ավարտվելուց հետո հողօգտագործման պայմանագրերը կարող են վերակնքվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե այդ պայմանագրերով այլ բան նախատեսված չէ.

 գ) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը բնակելի տան կառուցման համար քաղաքացիներին և իրավաբանական անձանց օգտագործման իրավունքով տրամադրված, ինչպես նաև մասնավորեցված կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ոչ բնակելի տարածքները բնակելիի վերափոխելու արդյունքում ձևավորված` բնակելի տների պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը կարող են ուղղակի վաճառքի ձևով օտարվել դրանց օգտագործողներին` տվյալ հողամասի համար գործող կադաստրային արժեքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափերով.

 դ) պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս` նա հողամասի համապատասխան մասի օգտագործման իրավունք է ձեռք բերում նույն պայմաններով և ծավալով.

 ե) տնամերձ և անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար պետական սեփականություն հանդիսացող հողամասերն օտարվում են միայն աճուրդային կարգով` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սեփականության իրավունքի անհատույց փոխանցման կամ ուղղակի վաճառքի դեպքերի.

 զ) ընդհանուր օգտագործման տարածքները (զբոսայգիներ, պուրակներ, հրապարակներ, փողոցներ, մայթեր, գազոններ, գետափեր, լճափեր) ենթակա չեն օտարման:

 4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հողամասերի հատկացման վերաբերյալ միջնորդությունների հարուցման և քննարկման մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 166, ապրիլի 16-ի «Բնական արոտների, խոտհարքների և այլ հողատեսքերի վարձակալական վճարումների և օգտագործման կարգի մասին» N 282, Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 492,Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 3-ի «Գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերն օտարելու կարգի մասին» N 209, 1994 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական պահուստային ֆոնդի հողերի վարձակալության մասին» N 108 և 1997 թվականի դեկտեմբերի 26-ի «Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականության հողերից արոտազանգվածների հողատեսքերը վարձակալության հանձնելու մասին» N 610 որոշումները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
 ՀՀ կառավարության 2001 թվականի
ապրիլի 12-ի N 286 որոշմամբ

 

կ ա ր գ

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում է պետական սեփականություն հանդիսացող հողամասերը (այսուհետև` հողամասեր) օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը:

2. Հողամասերն օտարվում և օգտագործման են տրամադրվում բնակավայրերի գլխավոր հատակագծերին, մանրամասն հատակագծման նախագծերին, համայնքների հողերի օգտագործման սխեմաներին, գոտևորման նախագծերին և անտառաշինարարական նախագծերին, դրանց բացակայության դեպքում` հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի «Հաստատված քաղաքաշինական ծրագրերի փաստաթղթերի բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը հաստատելու մասին» N 479 որոշմամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված նպատակներով օգտագործելու համար:

3. Հողամասերն օտարվում ու օգտագործման են տրամադրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով` համայնքների վարչական տարածքների` համայնքների ղեկավարների, երևանում` երևանի քաղաքապետի (բացի օրենքով սահմանված դեպքերից), համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հաստատելով հողամասերի օգտագործման սխեմաները (այդ թվում` ժամանակավոր), գոտևորման նախագծերը և բնակավայրերի գլխավոր հատակագծերը, միաժամանակ հաստատում է նաև հողամասերի տրամադրման չափերն ու հերթականությունը` ըստ տարիների, նպատակային նշանակության փոփոխությունները:

5. Տարվա ընթացքում օտարված և օգտագործման տրամադրված հողամասերն օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքների պետական գրանցում ստանալուց հետո արտացոլվում են յուրաքանչյուր տարվա համար կազմվող հողային հաշվեկշռում (հաշվետվությունում), որը հողերի հաշվառում իրականացնող լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

6. Գյուղատնտեսական նշանակության հողամասերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացումը ոչ գյուղատնտեսական կարիքների, այդ թվում` քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար, կատարվում է աստիճանաբար` ըստ դրանց իրացման, և, որպես կանոն, աճեցված բերքը հավաքելուց հետո:

7. Հողամասերն օգտագործվում են իրավական ակտերով, քաղաքաշինական ու հողաշինական փաստաթղթերով և պայմանագրերով սահմանված նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան:

8. Գոյություն ունեցող օբյեկտների ընդլայնման համար անհրաժեշտ հողամասերը տրամադրվում են սույն կարգին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ:

9. Հողամասերի օտարման և օգտագործման տրամադրման համար հողաշինարարական ծառայությունների միջոցով կազմվում է հողաշինարարական գործ, որում ներառվում են իրավասու մարմինների որոշումները հողամասերի օտարման և օգտագործման տրամադրման մասին, հողամասի` սահմանված կարգով կազմված հատակագիծը` նշելով հողատեսքերն ու հողամասերի չափերը, օտարման կամ օգտագործման տրամադրման պայմանագրերի մեկական օրինակ:

10. Օտարված կամ օգտագործման տրամադրված հողամասերի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Օտարված կամ օգտագործման տրամադրված հողամասերում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու թույլտվությունը տրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. Հողամասերի օտարումն ու օգտագործման տրամադրումը

 

12. հողամասերն օտարվում են`

ա) սեփականության իրավունքն անհատույց փոխանցելու միջոցով.

բ) ուղղակի վաճառքի միջոցով.

գ) աճուրդով:

13. Հողամասերը տրամադրվում են`

ա) անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով.

բ) վարձակալությամբ:

 

III. Հողամասերի օտարումը` սեփականության իրավունքն անհատույց փոխանցելու միջոցով

 

14. Հողամասերի սեփականության իրավունքն անհատույց փոխանցվում է`

ա) «Քաղաքային և գյուղական համայնքների վարչական տարածքներում գտնվող` պետական սեփականություն համարվող հողերի օտարման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քաղաքացիների խմբերին` սույն որոշմամբ սահմանված կարգով.

բ) քարտեզագրումն ավարտված համայնքներում առաջին պետական գրանցման նպատակով կադաստրային քարտեզագրման արդյունքում հայտնաբերված` սեփականատերերի կողմից հողամասերի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթերում նշված չափից մինչև 20 տոկոս ավելի յուրաքանչյուր միավոր հողակտորի փաստացի ավելի օգտագործման դեպքում.

գ) օրենքով սահմանված այլ դեպքերում:

15. Համայնքի ղեկավարը հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու մասին իրազեկում է բնակչությանը` մամուլով և զանգվածային լրատվության մյուս միջոցներով:

16. Քաղաքացիներից հայտերն ընդունվում են հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու մասին հայտարարության հրապարակման օրվանից մեկ ամսվա ընթացքում, որից հետո 5 աշխատանքային օրում ամփոփվում են ընդունված հայտերը (N 1 ձևը կցվում է):

17. Գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար սեփականության իրավունքով անհատույց տրամադրվող հողամասի չափը որոշվում է տվյալ համայնքում սեփականաշնորհված հողաբաժնի չափից ոչ ավելի, ընտանիք (ծուխ) - անդամ (շունչ) հարաբերությամբ` «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

18. Հայտերի ամփոփման արդյունքների հիման վրա և մեկ հողաբաժնի համար ընդունված չափով ճշտվում են պահանջվող հողամասերն ըստ նպատակային օգտագործման`

ա) գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար.

բ) որպես տնամերձ:

Վերջնական ամփոփման արդյունքները համաձայնեցվում են համայնքի ավագանու հետ:

19. Զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքների` նախկինում սեփականաշնորհումից չօգտված անդամներին հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են առաջնահերթ, իսկ մյուս քաղաքացիներին վիճակահանությամբ:

20. Վիճակագրության արդյունքների հիման վրա կազմվում են համապատասխան արձանագրություններ (NN 2 և 3 ձևերը կցվում են), որոնցում նշվում են վիճակահանությամբ քաղաքացիների ձեռք բերած հողամասերի (չափի ու արժեքի, հողատեսքի, նպատակային նշանակության, օգտագործման նպատակի, հողօգտագործման պայմանների, ինչպես նաև սահմանափակումների` ներառյալ սերվիտուտի առկայությունը) մասին տեղեկություններ:

Արձանագրություններն ստորագրում է համայնքի ղեկավարը, Երևանում` Երևանի քաղաքապետը:

 

IV. Հողամասերի օտարումն ուղղակի վաճառքի միջոցով

 

21. Հողամասերի ուղղակի վաճառքը Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց և քաղաքացիներին կատարվում է`

ա) գոյություն ունեցող սակավաբնակարան բնակելի շենքերի ու շինությունների պահպանման ու սպասարկման համար.

բ) Հայաստանի Հանրապետության օրենքով և միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում.

գ) եթե անհատական բնակելի տների կառուցման և սպասարկման համար հողամասերը նախկինում տրամադրվել են օգտագործման իրավունքով.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ոչ բնակելի տարածքները բնակելիի վերափոխելու արդյունքում ձևավորված` բնակելի տների պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերն օտարելիս.

ե) անշարժ գույքի նկատմամբ առաջին պետական գրանցման նպատակով կադաստրային քարտեզագրման արդյունքում համայնքներում հայտնաբերված սեփականատերերի կողմից հողամասի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթերում նշված չափից 20 տոկոսից ավելի հողամասի փաստացի օգտագործման դեպքում:

22. Հողամասերի ուղղակի վաճառքը կատարվում է կադաստրային հաշվարկային արժեքով:

23. Սեփականատերերի կողմից սահմանված չափից ավելի օգտագործվող հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով ձեռք բերելուց կամ վարձակալելուց հրաժարվելու դեպքում` հողամասը վաճառվում է աճուրդային կարգով կամ տրվում է վարձակալության:

 

V. Հողամասերի օտարումն աճուրդային կարգով

 

24. Հողամասերն աճուրդային կարգով օտարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

25. Աճուրդն անցկացնելու նպատակով համայնքի ղեկավարը, Երևանում` Երևանի քաղաքապետը կարող են ստեղծել աճուրդային հանձնաժողով:

26. Աճուրդի անցկացման ձևի մասին նշվում է աճուրդի իրականացման մասին ծանուցման մեջ:

27. Աճուրդին մասնակցելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) հայտ` նշելով հողամասի ձեռքբերման նպատակը (N 4 ձևը կցվում է).

բ) մասնակցության համար սահմանված վճարի անդորրագիր.

գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթերը:

28. Աճուրդում հաղթած անձի կողմից հողամասի ձեռքբերումից հրաժարվելու դեպքում մուծված գրավը չի վերադարձվում:

Ինչպես սակարկությունների արդյունքների, այնպես էլ աճուրդը չկայանալու դեպքում կազմվում են համապատասխան արձանագրություններ (NN 5, 6 և 7 ձևերը կցվում են):

 

VI. Հողամասերի տրամադրումն անհատույց (մշտական) օգտագործման նպատակով

 

29. Հողամասերն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվում են`

ա) պետական և համայնքային հիմնարկներին ու կազմակերպություններին.

բ) համատիրություններին.

գ) բարեգործական, հասարակական միավորումներին և հիմնադրամներին` իրենց գործունեության ընթացքում ձեռնարկատիրության հետ չկապված գործունեություն իրականացնելու համար.

դ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

30. Հողամասն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է առանց մրցույթի:

31. Հողամասն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու համար կազմվող հողաշինական գործում լրացուցիչ ներառվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով հողամաս ձեռք բերելու մասին վերադաս պետական մարմնի կամ հիմնադիրների որոշումը.

բ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու դեպքում ֆինանսական միջոցներով ապահովված լինելու մասին երաշխիք` տրված համապատասխան բանկի կողմից.

գ) պահանջվող հողամասն այլ հողօգտագործողի տիրապետման տակ գտնվելու և օգտագործվելու դեպքում նաև` հողօգտագործողի գրավոր համաձայնությունը, որը ենթակա է նոտարական վավերացման (եթե հողօգտագործողը քաղաքացի է):

32. Հողօգտագործողի անհամաձայնության դեպքում նրա իրավունքները տվյալ հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ դադարում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և հողային օրենսգրքերով սահմանված կարգով:

33. Ներկայացված փաստաթղթերի հիման վրա համայնքի ղեկավարի (երևանի քաղաքապետի) կողմից ընդունվում է որոշում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվում հողամասն անհատույց (մշտական) օգտագործման տրամադրելու մասին պայմանագիր, որը ենթակա է պետական գրանցման:

34. Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից` սույն կարգին համապատասխան:

 

VII. Հողամասը վարձակալության տրամադրելը

 

35. Հողամասը վարձակալության է տրամադրվում ժամանակավոր օգտագործման համար:

Վարձակալության տրամադրման ժամկետը որոշվում է համայնքի ղեկավարի (Երևանի քաղաքապետի), Հայաստանի Հանրապետության մարզպետի, ըստ իրավասության, և վարձակալի միջև կնքված պայմանագրով:

36. Հողամասերը վարձակալության տրամադրվում են մրցույթով` բացառությամբ հետևյալ դեպքերի`

ա) սակավաբնակարան` պետական և հանրային սեփականաշնորհված բնակարանային ֆոնդի սեփականատերերին (բացի օրենքով սահմանված դեպքերից), եթե նրանք չեն ցանկացել ձեռք բերել սեփականության իրավունք, ինչպես նաև գոյություն ունեցող հասարակական ու արտադրական նշանակության օբյեկտների հողամասերն ընդլայնելու դեպքում.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի «Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 867 որոշմամբ հաստատված կարգով նախատեսված դեպքերում.

գ) մինչև 20 քառ. մետր մակերես ունեցող տաղավարների, կրպակների, ավտոտնակների, առևտրի ու սպասարկման այլ օբյեկտների տեղադրման կամ կառուցման դեպքում.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության մարզպետների, Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված հողամասի մի մասն այլ հողօգտագործողի տրամադրելու դեպքում` նախկին հողօգտագործողի իրավունքները սահմանված կարգով դադարեցնելուց հետո.

զ) մրցույթը երկրորդ անգամ չկայանալիս.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական անձանց կամ քաղաքացիներին օգտագործման իրավունքով տրամադրված կամ սեփականության իրավունքով պատկանող հողամասերի` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի հետ փոխանակման անհրաժեշտություն առաջանալիս:

37. Հողամասը վարձակալության իրավունքով տրամադրվում է`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին.

բ) Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց և օտարերկրյա կազմակերպություններին.

գ) օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց.

դ) օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին:

38. Հողամասը վարձակալության իրավունքով տրամադրվում է հետևյալ նպատակներով`

ա) գյուղատնտեսական գործունեության իրականացում.

բ) բնակելի (բացի անհատական բնակելի տներից), հասարակական, արտադրական նշանակության շենքերի, շինությունների կառուցում.

գ) ընդհանուր օգտագործման տարածքների (զբոսայգիներ, պուրակներ, ավտոկայանատեղեր)` դրանց նշանակությանը համապատասխան շահագործում և բնակչությանը ծառայությունների մատուցում.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ նպատակներով օգտագործում:

39. Հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու համար համայնքների ղեկավարների, Երևանի քաղաքապետի, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ստեղծվում են մրցութային հանձնաժողովներ:

40. Մրցութային հանձնաժողովներն ստեղծվում են համայնքի ղեկավարի (Երևանի քաղաքապետի), Հայաստանի Հանրապետության մարզպետների գլխավորությամբ, որոնց կազմում ընդգրկվում են համապատասխան աշխատակազմի մասնագետներ, ավագանու անդամներ, անհրաժեշտության դեպքում` նաև հանրապետական մարմինների տարածքային կառույցների աշխատողներ:

41. Մրցութային հանձնաժողովները հրապարակում են մրցույթի պայմանները, որոնք պետք է ներառեն`

ա) հողամասի չափը, նպատակային և գործառնական նշանակությունը.

բ) պահանջվող ներդրումների ծավալները և ժամկետները, վարձակալության իրավունքի տրամադրման ժամկետներն ու վարձավճարների մեկնարկային գները.

գ) հողամասի գտնվելու վայրը, ծածկագիրը.

դ) օգտագործման նպատակը, հաղորդակցուղիների առկայությունը.

ե) հողամասի նկատմամբ իրավունքների և օգտագործման սահմանափակումների, այդ թվում` սերվիտուտների առկայությունը.

զ) գյուղատնտեսական հողատեսքերի դեպքում` հողի որակական հատկանիշները, ագրոտեխնիկական պահանջները.

է) բնապահպանական և պատմամշակութային սահմանափակումները, հողերի պահպանությանը վերաբերող պահանջները.

ը) այլ լրացուցիչ պահանջներ և պայմաններ:

42. Քաղաքաշինական հողերի դեպքում (բնակելի շենքերի, հասարակական, արտադրական նշանակության շենքերի, շինությունների կառուցման համար) մրցույթի պայմաններում նշվում են նաև քաղաքաշինական նորմերին, կառուցապատման պայմաններին և քաղաքաշինական սահմանափակումներին վերաբերող հետևյալ լրացուցիչ պահանջները`

ա) հողամասի նկարագրությունը (կողմնորոշումը, թեքությունը, բարեկարգման վիճակը, հաղորդակցուղիների և իրացման ենթակա կառույցների առկայությունը).

բ) կառույցի (կառույցների) հարկայնությունը, մոտավոր տեղադրումը հատկացվող հողամասում, կառուցապատման տոկոսը.

գ) շինարարության սկզբի և ավարտի ժամկետները.

դ) տարածքի բարեկարգմանը, պահպանմանը և սպասարկմանը ներկայացվող պահանջները:

43. Զբոսայգիների, պուրակների տարածքների վարձակալության մրցույթի պայմաններում նշվում են նաև`

ա) կանաչապատ մակերեսի հարաբերությունը կառուցապատված (անջրանցիկ) մակերեսին (փաստացի և հեռանկարային).

բ) տարածքի այլ սեփականատերերի և օգտագործողների տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի միավորների, դրանց առկայությամբ պայմանավորված` սահմանափակումների ու սերվիտուտների մասին տեղեկությունները.

գ) տնտեսական գործունեության` արգելվող տեսակների ցանկը:

44. Մրցույթների պայմաններով նախատեսված քաղաքաշինական նորմերն ու սահմանափակումները, կառուցապատման պայմանները մրցութային հանձնաժողովի որոշմամբ կարող են դիտարկվել որպես ճարտարապետահատակագծային առաջադրանք:

45. Մրցույթն անցկացնում է մրցութային հանձնաժողովը:

46. Մրցութային հանձնաժողովը մրցույթի անցկացումից մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակում է մրցույթի անցկացման տեղը, օրը, ժամը և իր կողմից մշակված մրցույթի պայմաններն ու պահանջները` ապահովելով մրցույթի մասնակիցների համար հավասար պայմաններ:

47. Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են`

ա) հայտ.

բ) գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար 3.0 հեկտարից ավելի հողամասի պահանջի, ինչպես նաև քաղաքաշինական գործունեության դեպքում` բիզնես ծրագիր` նշելով հողամասի օգտագործման տեխնիկատնտեսական հիմնավորումները.

գ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու դեպքում իրավաբանական անձինք` նաև համապատասխան բանկի կողմից հաստատված` օբյեկտի կառուցման համար ֆինանսական միջոցներով ապահովվածության (վարձավճարի մեկնարկային գնի 2 տարվա գումարի չափով) մասին տեղեկանք.

դ) մրցույթին մասնակցելու համար մուծված կանխավճարի անդորրագիրը.

ե) իրավաբանական անձինք` իրենց հիմնադիր փաստաթղթերը կամ դրանց` սահմանված կարգով հաստատված պատճենները:

Մրցույթի մասնակիցները պատասխանատվություն են կրում իրենց ներկայացրած փաստաթղթերի արժանահավատության համար:

48. Եթե մրցույթի մասնակիցը մրցույթի արդյունքներով չի հաղթել, ապա կանխավճարը վերադարձվում է նրան, իսկ հաղթելու դեպքում այն հաշվարկվում է վարձավճարի մեջ:

49. Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից երեք օր առաջ:

Մրցույթն անցկացվում է բաց:

Մրցույթն սկսվում է, եթե մրցույթի մասնակիցների թիվը մեկից ավելի է:

Առաջին անգամ մրցույթը չկայանալու դեպքում երկրորդ մրցույթը կազմակերպվում և անցկացվում է 7 աշխատանքային օրվա ընթացքում` ապահովելով անհրաժեշտ տեղեկատվության հրապարակայնությունը:

Երկրորդ անգամ մրցույթը չկայանալու դեպքում հողամասը կարող է տրամադրվել առանց մրցույթի` հողօգտագործման հայտի հիման վրա:

50. Մրցույթից հանվում են այն հայտերը`

ա) որոնց մեջ բացահայտվել են կեղծ տեղեկություններ,

բ) որոնց հետ չեն ներկայացվել սույն կարգով սահմանված փաստաթղթերը:

51. Մրցույթի արդյունքներն ամփոփելիս և մրցույթի հաղթողին որոշելիս` մրցութային հանձնաժողովը հաշվի է առնում առաջարկվող վարձավճարի չափը:

Առանձին դեպքերում կարող են հաշվի առնել նաև`

ա) բիզնես ծրագիրը և հողամասի օգտագործման տեխնիկատնտեսական հիմնավորումները.

բ) հողերի բարելավման, կուլտուր-տեխնիկական միջոցառումների իրականացման, նոր հողերի յուրացման, բնապահպանական և պատմամշակութային միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկությունները.

գ) արտադրության կազմակերպման, քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար ֆինանսական անհրաժեշտ միջոցների առկայությունը, օբյեկտի կարճ ժամանակում կառուցման և շահագործման հնարավորությունը.

դ) հողամասի ռացիոնալ օգտագործման երաշխիքները, տվյալ համայնքի, մարզի սոցիալ-տնտեսական զարգացման, ազատ աշխատուժի օգտագործման նախատեսումը.

ե) տվյալ համայնքի, մարզի մշտական բնակիչ լինելու կամ իրավաբանական անձի գրանցման հանգամանքը:

52. Մրցութային հանձնաժողովը սույն կարգին համապատասխան ամփոփում է մրցույթի արդյունքները, որոշում մրցույթի հաղթողին:

Մրցույթի արդյունքներն ամփոփելիս այլ հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է տվյալ համայնքի բնակչին կամ տվյալ համայնքում գրանցված իրավաբանական անձին:

53. Մրցութային հանձնաժողովի որոշումը ձևակերպվում է արձանագրությամբ:

Արձանագրությունն ստորագրվում է հանձնաժողովի անդամների, ցանկության դեպքում` նաև մրցույթի մասնակիցների կողմից:

Մրցույթի հաղթողին որոշելիս` առաջացած հարցերը նշվում են արձանագրության մեջ` հատուկ կարծիքի տեսքով:

Արձանագրության մեջ նշվում են մրցույթի հաղթողի տվյալները, հողամասի վարձակալության ժամկետները, հողամասի և վարձավճարի չափերը, հողամասի օգտագործման նպատակային և գործառնական նշանակությունը, հողամասի օգտագործման պայմանները, մրցույթի հաղթողին տրվող իրավունքները, ինչպես նաև մրցույթում սահմանված այլ պայմանները:

54. Արձանագրության հիման վրա համայնքի ղեկավարի (Երևանի քաղաքապետի), Հայաստանի Հանրապետության մարզպետի կողմից` սահմանված կարգով կնքվում է հողամասի վարձակալության պայմանագիր, որին կցվում է տրամադրվող հողամասի հատակագիծը:

55. Մրցույթը համարվում է չկայացած, եթե`

ա) մրցույթի հաղթողը հրաժարվել է հողամասը վարձակալելուց.

բ) մրցութային հանձնաժողովի կողմից չի որոշվել մրցույթի հաղթողը.

գ) մրցույթին ներկայացվել է մեկ հայտ:

56. Մրցույթի հաղթողի` վարձակալության պայմանագիրը կնքելուց հրաժարվելու դեպքում կանխավճարը չի վերադարձվում:

Մրցույթի չկայացման մասին կազմվում է համապատասխան արձանագրություն:

57. Հողամասի վարձակալության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքերով սահմանված կարգով:

58. Վարձակալության իրավունքով տրամադրված հողամասի դիմաց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գանձվող վարձավճարի չափը և վճարման պայմանները սահմանվում են պայմանագրով` մրցույթի արդյունքների հիման վրա:

59. Համայնքների վարչական սահմաններում (Երևան քաղաքում) գտնվող հողամասերը մրցույթներով տրամադրելու համար վարձավճարի մեկնարկային չափը սահմանվում է համայնքի ղեկավարի (Երևանի քաղաքապետի) կողմից, իսկ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի համար` Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից, որը չպետք է պակաս լինի տվյալ հողամասի համար սահմանված հողի հարկի դրույքաչափից:

60. Հողամասերը վարձակալության տրամադրելու համար կազմվում է հողաշինարարական գործ, որում ներառվում են մրցույթի պայմաններով նախատեսված փաստաթղթերը:

61. Մրցույթների արդյունքների հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:

 

 VIII. Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերը տրամադրելու կարգը

 

62. Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերն այդ տարածքների հողերի օգտագործման սխեմաներին համապատասխան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և իրավաբանական անձանց են տրամադրվում`

ա) գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու, այդ թվում` հեռագնա անասնապահության,

բ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու,

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ նպատակներով օգտագործելու համար:

63. Հողամասերը Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից անհատույց օգտագործման և վարձակալության իրավունքներով տրամադրվում են սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան:

64. Հողամասերը հեռագնա անասնապահության համար վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակով մրցութային հանձնաժողովների կողմից մշակվում են մրցույթի պայմաններ և մրցույթի հաղթողին որոշելու չափանիշներ:

65. Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, որին կից ներկայացնում են`

ա) տեղեկանք անասնագլխաքանակի մասին` ըստ տեսակների և սեռահասակային խմբերի.

բ) պահանջվող հողամասի չափը, օգտագործման նպատակը.

գ) անասնագլխաքանակի մասին տեղեկանք` տրված անասնաբուժական ծառայությունների կողմից.

դ) երեք տարվանից ավելի վարձակալության ժամկետի դեպքում` հողերի բարելավման, կուլտուր-տեխնիկական, բնապահպանական և պատմամշակութային միջոցառումների իրականացման բիզնես ծրագիր` տարածքի օգտագործման տեխնիկատնտեսական հիմնավորումներով.

ե) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից տրված` անասնագլխաքանակի տեղափոխման երթուղու մասին փաստաթուղթը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ:

66. Մրցույթների արդյունքների հիման վրա կազմվում է արձանագրություն, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից սահմանված կարգով կնքվում են հողամասերի վարձակալության պայմանագրեր, որոնք ենթակա են պետական գրանցման:

67. Հողամասը վարձակալության տրամադրելու համար կազմվում է հողաշինարարական գործ, որում ներառվում են մրցույթի պայմաններով սահմանված փաստաթղթերը:

 

IX. Հողամասերն ըստ հողերի նպատակային նշանակության տրամադրելու առանձնահատկությունները

 

68. Գյուղատնտեսական նշանակության հողամասերը սեփականության կամ օգտագործման իրավունքով տրամադրվում են`

ա) գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար` ելնելով բիզնես ծրագրից և քաղաքաշինական կամ հողաշինարարական փաստաթղթերով սահմանված` հողամասերի տրամադրման պայմաններից, բայց տվյալ համայնքում սեփականաշնորհված մեկ հողաբաժնի չափից ոչ պակաս.

բ) ելնելով մեկ անասնագլխաքանակի համար սահմանված նորմերից:

Մեկ անասնագլխաքանակի համար անհրաժեշտ հողատարածության չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը.

գ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար` ելնելով հաստատված քաղաքաշինական և հողաշինարարական փաստաթղթերի, քաղաքաշինական, բնապահպանական, պատմամշակութային միջավայրի պահպանման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ նորմերից ու նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներից.

դ) հնագիտական հետախուզության և պեղումների համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

69. Լքված, լեռնային, բարձր լեռնային, սահմանամերձ ու աղետի գոտու համայնքների վարչական սահմաններում և համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են սահմանվել հողաբաժնի այլ չափեր:

70. Հողամասերում հետախուզական, երկրաբուսաբանական, երկրաբանական և այլ բնույթի աշխատանքները կարող են իրականացվել միայն համայնքների ղեկավարների (Երևանի քաղաքապետի), Հայաստանի Հանրապետության մարզպետների` սահմանված կարգով տված թույլտվության հիման վրա:

71. Նշված աշխատանքների իրականացման, ինչպես նաև հողամասերը սեփականության կամ օգտագործման տրամադրելու դեպքում նախկին հողօգտագործողներին պատճառված վնասները ենթակա են հատուցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

72. Հատուցման ենթակա են վարձատուի համաձայնությամբ գույքի անբաժանելի բարելավումների համար վարձակալի ներդրած միջոցները:

73. Հողամասերի օտարման կամ օգտագործման տրամադրման պայմանագրերում նշվում են նաև գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման այլ պայմաններ և սահմանափակումներ:

74. Գյուղատնտեսական նշանակության հողերի վրա քաղաքաշինական գործունեություն իրականացնելու դեպքում նոր սեփականատերը պարտավոր է հանել հողամասի բերրի շերտը և հանձնել համայնքի ղեկավարին կամ մարզպետին` հողերի իրացման, բարելավման, կանաչապատման աշխատանքներ իրականացնելու ժամանակ օգտագործելու համար:

75. Այն համայնքների ցանկը, որոնց տարածքում արգելվում է գյուղատնտեսական նշանակության հողերի վրա հասարակական և արտադրական նշանակության շենքերի, շինությունների կառուցումը, հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

76. Գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերի տեղափոխումն ավելի ցածրարժեք հողատեսքերի, այդ թվում` պտղատու և խաղողի այգիների քանդումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մարզպետի համապատասխան որոշմամբ` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության եզրակացության հիման վրա:

77. Գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերի` ավելի ցածրարժեք հողատեսքերի, ինչպես նաև հողերի յուրացման, բարելավման, կուլտուր-տեխնիկական միջոցառումների իրականացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

78. Հողամասերն անհատական բնակելի տների, այգետնակների կառուցման համար տրամադրվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով նախատեսված չափերով:

79. Բազմաբնակարան շենքերին, բնակելի նշանակության առանձին շենքերի, շինությունների, ինչպես նաև համատիրություններին հողամասերը տրամադրվում են քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված չափերով:

80. Հողամասերը հասարակական, արտադրական, հատուկ նշանակության շենքերի, շինությունների կառուցման և ընդհանուր օգտագործման համար տրամադրվում են քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված չափերով:

81. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող կամ մասնակիորեն սեփականաշնորհված բազմաբնակարան բնակելի շենքերով զբաղեցված և դրանց օգտագործման համար անհրաժեշտ հողամասերը համայնքների ղեկավարների (Երևանում` Երևանի քաղաքապետի) կողմից տրամադրվում են այդ շենքերի կառավարումն իրականացնող կազմակերպություններին` անհատույց օգտագործման իրավունքով:

82. Նշված հողամասերի օգտագործումը կարգավորվում է բնակավայրերի` հաստատված քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված կարգով և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման պայմանագրով: Այդ հողամասերի վարձակալության տրամադրումը թույլատրվում է միայն համայնքների ղեկավարների, Երևանում` Երևանի քաղաքապետի գրավոր համաձայնությամբ:

83. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով հողամասերը տրամադրվում են վարձակալության իրավունքով` սույն կարգին համապատասխան:

Հողամասերը տրամադրելու նպատակով ներկայացվում են նաև օգտակար հանածոների պաշարների մասին համապատասխան լիազորված պետական մարմինների կողմից տրված տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից տրված լիցենզիան, ընդերքի օգտագործման և ռեկուլտիվացիայի նախագծերը, ընդերքի օգտագործման ու լեռնահատկացման մասին ակտերը, որոնք ներառվում են հողաշինարարական գործում: Հայաստանի Հանրապետության մարզպետների և համապատասխան լիազորված պետական մարմինների միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել հողամասի` առանց մրցույթի տրամադրումը:

84. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով հողամասերը տրամադրվում են միայն նախկինում նրանց օգտագործման հատկացված և շահագործումն ավարտած հողամասերի վերականգնման, ռեկուլտիվացիայի ենթարկելու և նախկին կամ նախագծով նախատեսված տեսքին բերելուց հետո:

Ընդերքի օգտագործման հետևանքով խախտված հողերի վերականգնման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

85. Երկրաբանական և այլ հետախուզական աշխատանքներ կատարելու թույլտվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվում է համայնքների ղեկավարների (Երևանի քաղաքապետի), Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից` հողամասի օգտագործողի կողմից տրված գրավոր համաձայնության հիման վրա:

Սեփականատերերի հողամասերում հետախուզական աշխատանքները կարող են իրականացվել սերվիտուտի պայմանագրի հիման վրա` նշելով աշխատանքներն սկսելու և ավարտելու ժամկետները, տեղը, վճարի և վնասի չափերը, հողերի վերականգնման ու պատճառված վնասների հատուցման պայմանները և օգտագործման վերադարձնելու պարտականությունները, այլ պայմաններ:

Նույն կարգով տրվում է թույլտվություն` նաև հնագիտական հետախուզական պեղումներ իրականացնելու համար:

Այդ տարածքում հայտնաբերված պատմամշակութային անշարժ արժեքների պահպանության կամ թանգարանացման անհրաժեշտության դեպքում հողամասը կարող է օրենքով սահմանված կարգով հետ վերցվել սեփականատիրոջից կամ օգտագործողից` հատուցելով վնասները:

Սույն կետով սահմանված փաստաթղթերը ներառվում են հողաշինարարական գործում:

86. Անտառային հողերը գյուղատնտեսական կարիքների համար, առանց քաղաքաշինական գործունեություն իրականացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի կողմից, սույն կարգին համապատասխան, վարձակալության են տրամադրվում մրցույթով:

Սույն կետում նշված հողամասերն օգտագործման նպատակներին համապատասխան տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի կողմից հաստատված տարեկան ծավալներով, վարձավճարների դրույքաչափերով, որոնք չպետք է պակաս լինեն տվյալ հողամասի հողի հարկի դրույքաչափից: սույն կետում նշված հողամասերը Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ կարող են տրամադրվել նաև առանց մրցույթի`Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի միջնորդությամբ:

87. Անտառային հողերը բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի, շինությունների կառուցման նպատակով տրամադրվում են սեփականության կամ օգտագործման իրավունքով, քաղաքաշինական, հողաշինարարական, հաստատված անտառաշինական փաստաթղթերին համապատասխան` սույն կարգով սահմանված կարգով, տվյալ բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի գրավոր համաձայնությամբ:

88. Բնապահպանական նշանակության հողամասերը տրամադրվում են սույն կարգի 86-րդ և 87-րդ կետերին համապատասխան, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հողաշինարարական գործում ներառվում են նաև տրամադրվող հողատարածքի ու դրա օգտագործման նպատակի, առանձնահատուկ պայմանների հիմնավորումը և օգտագործման նկատմամբ սահմանափակումները:

Սույն կետով սահմանված կարգով տրամադրվում են նաև պատմամշակութային նշանակության հողերը:

89. Այլ նշանակության հողերը տրամադրվում են սույն կարգի պահանջներին համապատասխան:

90. Սույն կարգով նախատեսված դեպքերում ու կարգով օտարված և օգտագործման տրամադրված հողամասերը տրամադրման օրվանից սկսած երկու տարի շարունակ նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան չօգտագործվելու, տրամադրված հողամասից հրաժարվելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության և պայմանագրի պահանջներին համապատասխան չօգտագործելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հետ են վերցվում և միացվում պետական սեփականություն հանդիսացող հողերին` ըստ գտնվելու վայրի:

91. Սույն կարգին համապատասխան տրամադրված հողամասի սեփականության կամ օգտագործման իրավունքը ձևակերպվում է համապատասխան պայմանագրով, որը ենթակա է նոտարական կարգով վավերացման և պետական գրանցման:

Պետական գրանցման ենթակա են նաև հողամասի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների, օգտագործման նպատակի, օգտագործման նկատմամբ սահմանափակումների ծագումը, փոփոխումը, դադարումը:

92. Հողամասերի` սույն կարգով սահմանված կարգով տրամադրման արդյունքում, ըստ իրավասության, համայնքների ղեկավարների (Երևանի քաղաքապետի), Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ընթացիկ հաշվառման նպատակով փոփոխություններ են կատարվում համայնքների, Հայաստանի Հանրապետության մարզերի կադաստրային քարտեզներում և հողերի ընթացիկ հաշվառման մատյաններում ու սահմանված կարգով արտահայտվում հողային հաշվեկշիռներում:

93. Հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո, սեփականատիրոջ և օգտագործողի ցանկությամբ` իրենց միջոցների հաշվին անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի կողմից սահմանված կարգով իրականացվում է հողամասի սահմանազատում` սահմաններն ամրացնելով համապատասխան սահմանասյուներով:

Հողամասի սահմանազատման փաստաթղթերը ներառվում են տվյալ հողամասի համար կազմված կադաստրային գործում:

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի

ապրիլի 12-ի N 286 որոշմամբ

 

Ձև

պ ա յ մ ա ն ա գ ի ր  N

 

Հողամասի առուվաճառքի

 

_____________
(կնքման վայրը)

______ _______  200 թ.

 

_____________________________________________________________________

(գույքն օտարող անձի անվանումը)

_____________________________________________

(այսուհետև` վաճառող), մի կողմից, և

_____________________________________________________________________

(անձի անվանումը կամ անունը, ազգանունը)

____________________________________________

(այսուհետև`

գնորդ), մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

 

I. Պայմանագրի առարկան

 

1. Սույն պայմանագրով վաճառողը պարտավորվում է գնորդին որպես սեփականություն հանձնել ___հա հողամաս (այսուհետև` գույք), իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ գույքը և դրա համար վճարել ____Հայաստանի Հանրապետության դրամ:

2. Գույքի համար վճարված գինը որոշված է հողամասն աճուրդով վաճառելու արդյունքների մասին N __արձանագրությամբ, որը կցվում է սույն պայմանագրին և հանդիսանում է նրա անբաժանելի մասը: Սույն պայմանագրի կնքման պահին գույքի գինը գնորդի կողմից վճարված է:

3. Գույքի հատակագիծը կցվում է սույն պայմանագրին և հանդիսանում է նրա անբաժանելի մասը:

4. Վաճառողը երաշխավորում է, որ սույն պայմանագիրը կնքելու պահին գույքը վաճառված, նվիրված կամ գրավ դրված չէ և արգելանքի տակ չի գտնվում:

 

II. Կողմերի իրավունքները և պարտականությունները

 

5. Վաճառողը պարտավոր է՝

5.1. սույն պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման պահից երկօրյա ժամկետում գնորդին՝ հանձնման-ընդունման ակտով հանձնել գույքը, ինչպես նաև՝ գույքի նկատմամբ գնորդի՝ գրանցված իրավունքները հավաստող փաստաթղթերը.

5.2. գնորդին հանձնել գույքի օգտագործման նպատակի, չափերի, կարգի, ճանապարհների, ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի (գյուղատնտեսական հողերի դեպքում՝ նաև որակական հատկանիշների), ինչպես նաև սահմանափակումների (ներառյալ սերվիտուտները) առկայության մասին

 

___________________________________________________________________

 (նշել աճուրդի անցկացման տեղը, օրը, ժամը)

___________________________________________________________________

 

կայացած աճուրդից մեկ ամիս առաջ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տվյալներին համապատասխան գույք:

6. Եթե վաճառողը գնորդին հանձնել է սույն պայմանագրի 5.2-րդ կետում նշված պահանջներին չհամապատասխանող գույք, ապա գնորդն իրավունք ունի պահանջելու փոխարինել այդ գույքը կամ հրաժարվելու հանձնված գույքից և պահանջելու վերադարձնել գույքի համար վճարված գինը։

 

III. Սեփականության իրավունքի փոխանցումը

 

7. Սույն պայմանագիրը ենթակա է պարտադիր նոտարական վավերացման:

8. Գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքը ծագում է սույն պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման պահից:

 

IV. Կողմերի պատասխանատվությունը

 

9. Կողմերը սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու համար կրում են գույքային պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

V. Պայմանագրի գործողությունը

 

10. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքվելու, նոտարական կարգով վավերացվելու և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնում պայմանագրից ծագող իրավունքների գրանցման պահից և գործում է մինչև կողմերի՝ սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների պատշաճ կատարումը:

 

VI. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը

 

11. Սույն պայմանագրով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնար են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը՝ դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

VII. Եզրափակիչ դրույթներ

 

12. Սույն պայմանագրով չնախատեսված դեպքերում կողմերն իրենց պարտականությունները չկատարելու համար պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

13. Սույն պայմանագրում բոլոր փոփոխությունները և լրացումները կատարվում են կամ պայմանագիրը լուծվում է գրավոր համաձայնությամբ կամ դատարանի վճռով:

14. Սույն պայմանագիրը կնքված է ____օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկական օրինակ:

15. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները՝

 

Վաճառող ________________
(հասցեն)

 

Գնորդ ___________________
(հասցեն)

________________________
(բանկային վավերապայմանները)

 

________________________
(բանկային վավերապայմանները)

________________________

 

________________________

     

________________________
(ստորագրությունը)

 

________________________
(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

 

Կ.Տ.

 

     

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի

ապրիլի 12-ի N 286 որոշմամբ

 

Ձև

 

պ ա յ մ ա ն ա գ ի ր  N

 

Հողամասի անհատույց օգտագործման

 

___________ ______   _____________  200  թ.

 

_____________________________________ (այսուհետև՝ փոխատու), մի կողմից, և

(անունը, ազգանունը)

 

___________________________________________________________________

(փոխառուի անվանումը)

 
(այսուհետև՝ փոխառու), հանձին

______________________________
(անունը, ազգանունը)

մյուս կողմից, 200  թ. ___________  _____ - ի N _____________ որոշման հիման վրա


կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

I. Պայմանագրի առարկան

 

1. Սույն պայմանագրին համապատասխան փոխատուն մրցույթում հաղթող ճանաչված անձի՝ փոխառուի անհատույց տիրապետմանը և օգտագործմանն է տրամադրում ______վայրում գտնվող՝ ____ քառ. մ մակերեսով հողամասը՝ համաձայն սույն պայմանագրի հավելվածը կազմող հողամասի հատակագծի, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը:

2. Հողամասը տրամադրվում է

 

__________________________________
(հողամասի տրամադրման նպատակը,

___________________________________________________________________
պայմանները (ներդրումները, դրանց ժամկետները, կառուցման ժամկետները և այլն)

___________________________________________________________________

___________________________________________________________________
(հողամասի օգտագործման նկատմամբ սահմանափակումները)

3. Հողամասի նկարագիրը

___________________________________________

___________________________________________________________________

 

II. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

 

4.  Փոխառուն իրավունք ունի՝

4.1. տիրապետելու և օգտագործելու հողամասը՝ սույն պայմանագրին և հողի նպատակային նշանակությանը համապատասխան.

4.2. հողամասը ենթարկելու բարելավումների և փոփոխությունների (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն)՝ դրա նպատակային օգտագործմանը համապատասխան.

4.3. միայն փոխատուի համաձայնությամբ և նրա կողմից սահմանված պայմաններով ու ժամկետներով հողը հանձնելու երրորդ անձի.

4.4. պայմանագրի ժամկետի ավարտմանը կամ պայմանագրի վաղակետ դադարեցմանը նախորդող մեկ ամսվա ընթացքում միջոցներ ձեռնարկելու սույն պայմանագրի պայմաններին համապատասխան անհատույց օգտագործվող գույքը ժամանակին փոխատուին վերադարձնելու համար, հանելու փոխատուի գրավոր համաձայնությամբ իր կողմից հողի վրա կատարված բաժանելի բարելավումները, իսկ ամրակայված անշարժ գույքը՝ կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու փոխատուին.

4.5. փոխատուից պահանջելու պատճառված վնասների հատուցում՝ պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ լուծելու դեպքում.

4.6. փոխատուի համաձայնությամբ, նախապատվության իրավունքով շարունակելու սույն պայմանագիրը՝ դրա ժամկետի ավարտից հետո:

5. Փոխառուն պարտավոր է՝

5.1. ժամանակին և  սահմանված կարգով ապահովել հողահատկացման մասին որոշմամբ և սույն պայմանագրով նախատեսված հողամասի օգտագործմանը ներկայացվող պահանջները, հողամասի օգտագործման նկատմամբ սահմանափակումները և պահպանման  միջոցառումները.

5.2. թույլ չտալ հողամասի այնպիսի փոփոխություն, որը կհանգեցնի դրա արժեքի նվազեցմանը, կամ բնութագրերի վատթարացմանը.

5.3. փոխատուի համաձայնությամբ փոփոխությունների ենթարկել հողամասը՝ Հայաստանի Հանրապետության  օրենսդրությանն ու սույն պայմանագրին համապատասխան.

5.4. մինչև պայմանագրով նախատեսված անհատույց օգտագործման ժամկետը լրանալը կամ պայմանագրի վաղաժամկետ դադարեցումը միջոցներ ձեռնարկել փոխատուի գրավոր համաձայնությամբ իր կողմից հողի վրա կատարված բաժանելի բարելավումները հանելու և ամրակայված անշարժ գույքը փոխատուին օտարելու, անբաժանելի բարելավումները և առանց փոխատուի գրավոր համաձայնության իր կողմից կատարված հողի բարելավումներն ու ամրակայված գույքը (բաժանելի և անբաժանելի) փոխատուի պահանջով թողնելու կամ վերացնելու միջոցով հողամասը ժամանակին ազատելու համար.

5.5. հողամասի վրա գտնվող և փոխատուին սեփականության իրավունքով պատկանող ամրակայված գույքը երրորդ անձի մոտ գրավ դնելու կամ օտարելու դեպքում նախապես գրավոր տեղյակ պահել փոխատուին.

5.6. արգելվում է ինքնակամ կերպով անհատույց օգտագործման իր իրավունքը լրիվ կամ մասնակիորեն երրորդ անձի փոխանցելը կամ զիջելը, հողը կամ դրա նկատմամբ գույքային իրավունքները գրավ դնելը, իրավաբանական անձի կանոնադրական կապիտալը ներդնելը կամ հողամասը երրորդ անձի՝ օգտագործման իրավունքով (հատուցմամբ կամ անհատույց) տրամադրելը:

6. Փոխատուն իրավունք ունի՝

6.1. փոխառուից պահանջելու հողն օգտագործել սույն պայմանագրով սահմանված նպատակներով և պայմաններին համապատասխան, պահպանելու հողի օգտագործման նկատմամբ սահմանափակումները, իրականացնելու հողի բարելավման  միջոցառումներ.

6.2. փոխառուի կամ նրա ներկայացուցչի հետ միասին մուտք գործելու օգտագործվող հողամաս՝ օգտագործման պայմանները հսկելու նպատակով, չխոչընդոտելով փոխառուի բնականոն գործունեությունը.

6.3. օգտագործվող հողն օտարելու հօգուտ երրորդ անձի, եթե այդ օտարումը չի խախտում հողի ձեռքբերման փոխառուի նախապատվության իրավունքը և չի անդրադառնում սույն պայմանագրի վրա.

6.4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն պայմանագրով սահմանված դեպքում և կարգով վաղակետ լուծելու պայմանագիրը.

6.5. օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից.

6.6. անհատույց  օգտագործման ժամկետն ավարտվելուց կամ պայմանագիրը վաղակետ դադարեցվելուց հետո իր հայեցողությամբ տնօրինելու իր պահանջով փոխառուի կողմից թողնված հողամասի բարելավումները և ամրակայված գույքը (բաժանելի և անբաժանելի):

7. Փոխատուն պարտավոր է՝

7.1. չմիջամտել փոխառուի տնտեսական գործունեությանը, եթե այն վնաս չի պատճառում շրջակա միջավայրին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը.

7.2. նախօրոք տեղեկացնել փոխառուին հողամասն այլ անձանց տնօրինությանը կամ սեփականությանը փոխանցելու մասին.

7.3. սույն պայմանագիրը կնքման և նոտարական վավերացման օրվանից 30-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ իրավունքների պետական գրանցման համար, և իր ֆինանսական միջոցների հաշվին կատարել սույն պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված բոլոր ծախսերը, այդ թվում՝ վճարել պետական տուրքը:

 

III. Պայմանագրի գործողության ժամկետը

 

8. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից սկսած և գործում է մինչև 200  թ.  ___ (կամ անորոշ ժամկետով):

9. Կողմերից յուրաքանչյուրը ցանկացած ժամանակ կարող է հրաժարվել պայմանագրից՝ մեկ ամիս առաջ դրա մասին ծանուցելով մյուս կողմին:

 

IV. Պայմանագրի դադարումը

 

10. Սույն պայմանագիրը դադարում է`

10.1. պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում.

10.2. կողմերի փոխադարձ համաձայնությամբ.

10.3. պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքում և կարգով վաղաժամկետ լուծվելու դեպքում:

 

V. Անհաղթահարելի ուժը

 

11. Սույն պայմանագրով անհաղթահարելի ուժ ասելով հասկացվում է ջրհեղեղ, պայթյուն, հրդեհ, երկրաշարժ, այլ տարերային աղետներ, պատերազմ, ռազմական գործողություններ, զինված հարձակում, զանգվածային անկարգություններ, մայրուղային խողովակաշարերի վթար կամ նման այլ իրադարձություններ:

12. Կողմերն ազատվում են իրենց պարտականությունների մասնակի կամ լրիվ չկատարելու համար սույն պայմանագրով նախատեսված պատասխանատվություններից, եթե դա տեղի է ունեցել սույն պայմանագիրը կնքելուց հետո ծագած այնպիսի անհաղթահարելի ուժի հետևանքով, որը կողմերը չէին կարող կանխել կամ կանխագուշակել, և որի պատճառով փոխառուն չի կարող շարունակել հողի բնականոն օգտագործումը:

13. Անհաղթահարելի ուժի ազդեցության ժամանակահատվածը մեկ ամսվանից ավելի երկարաձգվելու կամ դրա հետևանքները 6 ամսվա ընթացքում չվերացվելու դեպքում կողմերը պետք է ընդունեն սույն պայմանագիրը շարունակելու մասին որոշում:

 

VI. Եզրափակիչ դրույթներ

 

14. Սույն պայմանագիրը կնքվում  և վավերացվում է նոտարական կարգով _____հավասարազոր օրինակից, որոնցից  մեկական օրինակը պահվում է կողմերի մոտ, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական  գրանցման  լիազորված պետական մարմնում:

15. Սույն պայմանագիրը պարտադիր է կողմերի իրավահաջորդների համար:

16. Փոխառուի կողմից օգտագործվող հողամասին ամրակայված գույքը հօգուտ երրորդ անձի օտարելու դեպքում վերջինիս են անցնում նաև հողի նկատմամբ փոխառուին՝ նախքան ամրակայված գույքի օտարումը պատկանող իրավունքները և պարտականությունները:

17. Հողի սեփականատիրոջ կողմից հողը երրորդ անձի օտարելիս՝ փոխառուն պահպանում է օգտագործվող հողի նկատմամբ՝ մինչև հողի օտարումն իր ունեցած իրավունքները և պարտականությունները:

18. Կողմերի միջև ծագած տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Կողմերի վավերատարրերը՝

 

Փոխառու _____________________
(անունը, հայրանունը)

 

Փոխառու ______________________
(անունը, հայրանունը)

________________________
(ազգանունը)

 

________________________
(ազգանունը)

     

________________________
(ստորագրությունը)

 

________________________
(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

 

Կ.Տ.

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի

ապրիլի 12-ի N 286 որոշմամբ

 

Ձև

 

պ ա յ մ ա ն ա գ ի ր  N

 

Հողամասի վարձակալության

 

      
  ______   _____________  200  թ.


 

________________________
(անունը, ազգանունը)

(այսուհետև՝ վարձատու), մի կողմից, և

_________________________________________________________________(վարձակալի անունը, ազգանունը, անվանումը)

_________________________________________________________________


(այսուհետև՝ վարձակալ), մյուս կողմից, 200   թ. _______ __ -ի  N _____որոշման և մրցույթի արդյունքների մասին N _____ արձանագրության հիման վրա կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

I. Պայմանագրի առարկան

 

1. Սույն պայմանագրին համապատասխան՝ վարձատուն մրցույթում հաղթող ճանաչված անձին՝ վարձակալին, համապատասխան վարձավճարի դիմաց նրա տիրապետմանը և օգտագործմանն է տրամադրում______________________վայրում գտնվող ____ քառ. մ մակերեսով հողամասը՝ համաձայն սույն պայմանագրի հավելվածը կազմող հողամասի հատակագծի, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը:

2. Հողամասը տրամադրվում է

 

___________________________________
(հողամասի տրամադրման նպատակը,

___________________________________________________________________
պայմանները (ներդրումները, դրանց ժամկետները, կառուցման ժամկետները և այլն)

___________________________________________________________________
(հողամասի օգտագործման նկատմամբ սահմանափակումները)

___________________________________________________________________

3. Հողամասի նկարագիրը

__________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

 

II. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

 

4. Վարձակալն իրավունք ունի`

4.1. տիրապետելու և օգտագործելու վարձակալած հողամասը՝ սույն պայմանագրին ու հողի նպատակային նշանակությանը համապատասխան.

4.2. վարձակալված հողամասը ենթարկելու բարելավումների և փոփոխությունների (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն)՝ դրա նպատակային օգտագործմանը համապատասխան.

4.3. միայն վարձատուի համաձայնությամբ և նրա կողմից սահմանված պայմաններով ու ժամկետներով վարձակալված հողամասը ենթավարձակալության հանձնելու երրորդ անձի.

4.4. հողամասի վարձակալության ժամկետի ավարտմանը կամ պայմանագրի վաղաժամկետ դադարեցմանը նախորդող երեք ամսվա ընթացքում միջոցներ ձեռնարկելու սույն պայմանագրի պայմաններին համապատասխան վարձակալված գույքը ժամանակին վարձատուին վերադարձնելու համար, հանելու վարձատուի գրավոր համաձայնությամբ իր կողմից հողի վրա կատարված բաժանելի բարելավումները, իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին.

4.5. վարձատուից պահանջելու պատճառված վնասների հատուցում՝ պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ լուծելու դեպքում.

4.6. վարձատուի համաձայնությամբ, նախապատվության իրավունքով շարունակելու սույն պայմանագիրը՝ դրա ժամկետի ավարտից հետո:

5. Վարձակալը պարտավոր է՝

5.1. ժամանակին և սույն պայմանագրով սահմանված կարգով մուծել վարձավճարը.

5.2. ժամանակին և սահմանված կարգով ապահովել հողահատկացման մասին որոշմամբ ու սույն պայմանագրով նախատեսված հողամասի օգտագործմանը ներկայացվող պահանջները և պահպանման միջոցառումները.

5.3. թույլ չտալ վարձակալված հողամասի այնպիսի փոփոխություն, որը կհանգեցնի հողի արժեքի նվազեցմանը  կամ բնութագրերի վատթարացմանը.

5.4. վարձատուի համաձայնությամբ փոփոխությունների ենթարկել վարձակալած հողամասը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն պայմանագրին համապատասխան.

5.5. մինչև պայմանագրով նախատեսված վարձակալության ժամկետի լրանալը կամ պայմանագրի վաղաժամկետ դադարեցումը միջոցներ ձեռնարկել վարձատուի գրավոր համաձայնությամբ իր կողմից հողի վրա կատարված բաժանելի բարելավումները հանելու և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու, անբաժանելի բարելավումները և առանց վարձատուի գրավոր համաձայնության իր կողմից հողի վրա կատարված բարելավումներն ու ամրակայված գույքը (բաժանելի և անբաժանելի) վարձատուի պահանջով թողնելու կամ վերացնելու միջոցով հողամասը ժամանակին ազատելու համար.

5.6. վարձակալված հողամասի վրա գտնվող և վարձակալին սեփականության իրավունքով պատկանող ամրակայված գույքը երրորդ անձի մոտ գրավ դնելու կամ օտարելու դեպքում նախապես գրավոր տեղյակ պահել վարձատուին.

5.7. արգելվում է ինքնակամ կերպով վարձակալության իր իրավունքը լրիվ կամ մասնակիորեն երրորդ անձի փոխանցելը կամ զիջելը, հողը կամ դրա նկատմամբ գույքային իրավունքները գրավ դնելը, իրավաբանական անձի կանոնադրական կապիտալը ներդնելը կամ հողամասը երրորդ անձի օգտագործման իրավունքով (հատուցմամբ կամ անհատույց) տրամադրելը։

6. Վարձատուն իրավունք ունի՝

6.1. վարձակալից պահանջելու հողն օգտագործել սույն պայմանագրով սահմանված նպատակներով և պայմաններին համապատասխան, պահպանելու հողի օգտագործման նկատմամբ սահմանափակումները, իրականացնելու հողի բարելավման միջոցառումներ.

6.2. վարձակալի կամ նրա ներկայացուցչի հետ միասին մուտք գործելու վարձակալված հողամաս՝ օգտագործման պայմանները հսկելու նպատակով՝ չխոչընդոտելով վարձակալի բնականոն գործունեությունը.

6.3. վարձակալված հողամասն օտարելու հօգուտ երրորդ անձի, եթե այդ օտարումը չի խախտում վարձակալի՝ հողի ձեռքբերման նախապատվության իրավունքը և չի անդրադառնում վարձակալության պայմանագրի վրա.

6.4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն պայմանագրով սահմանված դեպքում և կարգով վաղաժամկետ լուծելու պայմանագիրը.

6.5. օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից.

6.6. հողամասի վարձակալության ժամկետն ավարտվելուց կամ պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվելուց հետո իր հայեցողությամբ տնօրինելու իր պահանջով վարձակալի կողմից թողնված հողի բարելավումները և ամրակայված գույքը (բաժանելի և անբաժանելի):

7. Վարձատուն պարտավոր է՝

7.1. չմիջամտել վարձակալի տնտեսական գործունեությանը, եթե այն վնաս չի պատճառում շրջակա միջավայրին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը.

7.2. նախօրոք տեղեկացնել վարձակալին հողամասն այլ անձանց տնօրինությանը կամ սեփականությանը փոխանցելու վերաբերյալ.

7.3. սույն պայմանագիրը կնքման և նոտարական վավերացման օրվանից 30-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ իրավունքների պետական գրանցման համար, և իր ֆինանսական միջոցների հաշվին կատարել սույն պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված բոլոր ծախսերը, այդ թվում՝ վճարել պետական տուրքը:

 

III. Վարձավճարը

 

8. Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի______տոկոսը, որը կազմում է______________Հայաստանի Հանրապետության դրամ: Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը կազմում է _____________Հայաստանի Հանրապետության դրամ:

9. Հողի կադաստրային արժեքի փոփոխման դեպքում վարձատուն պարտավոր է նոր կադաստրային արժեքի մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել վարձակալին: Հողի կադաստրային արժեքի աճի դեպքում նոր կադաստրային արժեքի հիման վրա հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը սույն պայմանագրի 19.2-րդ կետով նախատեսված կարգով վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման մասին:

10. Բացառությամբ սույն պայմանագրի 9-րդ կետով նախատեսված դեպքերի, վարձավճարի չափը կարող է փոփոխվել միայն սույն պայմանագրի կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ:

Վարձավճարի փոփոխման վերաբերյալ փոխադարձ համաձայնության բացակայության դեպքում կողմերը կարող են դադարեցնել պայմանագիրը՝ սույն պայմանագրի 18.2-րդ կամ 19.2-րդ կետերով նախատեսված կարգով:

11. Վարձակալական ընթացիկ վճարումները վարձակալի կողմից մուծվում են հավասար չափերով՝ ըստ տարվա օրացուցային եռամսյակների, ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը: Առաջին  վարձակալական  վճարումները կատարվում են որպես կանխավճար, ոչ ուշ, քան պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրվա ընթացքում: Վերջին վարձակալական վճարումը  կատարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 25-ը:

12. Սույն պայմանագրով վարձակալական վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում __________ հաշվի համարին: Վարձատուն նշված հաշվի համարի կամ վճարումների կատարման կարգի փոփոխման մասին նախապես տեղյակ է պահում վարձակալին:

13. Ոչ լրիվ վճարային ժամանակաշրջանների համար վարձավճարը հաշվարկվում է ելնելով տվյալ օրացուցային եռամսյակի օրերի փաստացի թվին համապատասխանող օրական վարձավճարի վերահաշվարկից:

 

IV. Տույժերը և տուգանքները

 

14. Վարձակալը վարձավճարների ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար  վճարում է տուգանք՝ վարձատուին չվճարված գումարի 0.05 տոկոսի չափով:

 

V. Պայմանագրի ժամկետները

 

15. Սույն պայմանագիրը կնքվում է__________ժամկետով և ուժի մեջ է մտնում սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումում իրավունքների պետական գրանցման պահից:

16. Պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնության դեպքում:

17. Սույն պայմանագրով սահմանված ժամկետի ավարտից հետո վարձակալված հողամասի տիրապետումն ու օգտագործումը վարձակալի կողմից չդադարեցվելը պայմանագրի նորոգման կամ վարձակալության ժամկետի երկարաձգման համար հիմք չի հանդիսանում: Վարձակալի պարտականությունները պահպանվում են նրա կողմից վարձակալված հողամասի ժամկետանց տիրապետման և օգտագործման  ամբողջ ընթացքում:

 

VI. Պայմանագրի դադարումը

 

18. Սույն պայմանագիրը դադարում է՝

18.1. պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում.

18.2. կողմերի փոխադարձ համաձայնությամբ.

18.3. պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքում և կարգով պայմանագիրը վաղաժամկետ լուծվելու դեպքում:

19. Սույն պայմանագիրը կարող է միակողմանի  վաղաժամկետ լուծվել վարձակալի կողմից՝

19.1. եթե հողը վարձակալից անկախ պատճառով դարձել է օգտագործման համար ոչ պիտանի.

19.2. ցանկացած այլ հիմքերով՝ դրա մասին մեկ ամիս առաջ գրավոր ծանուցելով վարձատուին:

20. Սույն պայմանագիրը կարող է միակողմանի  վաղաժամկետ լուծվել վարձատուի կողմից, եթե՝

20.1. վարձակալը երեք ամիս ուշացնում է վարձավճարի մուծումը.

20.2. վարձակալի հողամասն օգտագործվում է ոչ նպատակային, խախտվում են օգտագործման պայմանները.

20.3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հիմքերով կամ սույն պայմանագրի խախտումների դեպքում։

 

VII. Անհաղթահարելի ուժը

 

21. Սույն պայմանագրով անհաղթահարելի ուժ ասելով հասկացվում է ջրհեղեղ, պայթյուն, հրդեհ, երկրաշարժ, այլ տարերային աղետներ, պատերազմ, ռազմական գործողություններ, զինված հարձակում, զանգվածային անկարգություններ, մայրուղային խողովակաշարերի վթար կամ նման այլ իրադարձություններ:

22. Կողմերն իրենց պարտականությունները մասնակիորեն կամ լրիվ չկատարելու համար ազատվում են սույն պայմանագրով սահմանված պատասխանատվություններից, եթե դա տեղի է ունեցել սույն պայմանագիրը կնքելուց հետո ծագած այնպիսի անհաղթահարելի ուժի հետևանքով, որը կողմերը չէին կարող կանխել կամ կանխագուշակել, և որի պատճառով վարձակալը չի կարող շարունակել հողի բնականոն օգտագործումը:

23. Անհաղթահարելի ուժի ազդեցության ժամանակահատվածը մեկ ամսվանից ավելի երկարաձգվելու կամ դրա հետևանքները վեց ամսվա ընթացքում չվերացվելու դեպքում կողմերը պետք է ընդունեն սույն պայմանագրի շարունակման մասին որոշում:

 

VIII. Եզրափակիչ դրույթներ

 

24. Սույն պայմանագիրը կնքվում է_________հավասարազոր օրինակից, որոնցից մեկական օրինակը պահվում է կողմերի մոտ, ինչպես նաև անշարժ գույքի գրանցման լիազորված պետական մարմնում:

25. Սույն պայմանագիրը պարտադիր է կողմերի իրավահաջորդների համար:

26. Վարձակալի կողմից վարձակալված հողամասի վրա ամրակայված գույքը հօգուտ երրորդ անձի օտարելու դեպքում վերջինիս են անցնում նաև հողի նկատմամբ վարձակալին՝ նախքան ամրակայված գույքի օտարումը պատկանող իրավունքները և պարտականությունները:

27. Հողի սեփականատիրոջ կողմից հողը երրորդ անձի օտարելիս՝ վարձակալը պահպանում է վարձակալված հողի նկատմամբ մինչև հողի օտարումն իր ունեցած իրավունքները և պարտականությունները:

28. Կողմերի միջև ծագած տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Կողմերի վավերատարրերը՝

 

Վարձատու _____________________
(անունը, հայրանունը

 

Վարձակալ ______________________
(անունը, հայրանունը

________________________
ազգանունը)

 

________________________
ազգանունը)

Հ/հ _____________________

Հ/հ _____________________

Վարձատու _____________________
(անունը, հայրանունը

Վարձակալ ______________________
(անունը, հայրանունը

________________________
ազգանունը)

________________________
ազգանունը)

     

________________________
(ստորագրությունը)

 

________________________
(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

 

Կ.Տ.

 

Ձև N 1

Հայաստանի Հանրապետության

__________ մարզի____________ համայնքի ղեկավար______________

                                 (անունը, ազգանունը)

    

 

 

      

Հ Ա Յ Տ

 

Պետական սեփականություն հանդիսացող հողերից սեփականության իրավունքով անհատույց տրամադրման

 

_________________________________________________________

(հայտը ներկայացնող քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն) __________________________________________________________

 

Ծանոթանալով 200_ թ. _____________ ____ -ին համայնքի ղեկավարի (Երևանում՝ Երևանի քաղաքապետի)՝ պետական սեփականություն հանդիսացող հողերից սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու մասին հայտարարությանը՝ խնդրում եմ իմ _______ շնչից բաղկացած ընտանիքին սեփականության իրավունքով տրամադրել համապատասխան չափի հողամաս՝ ներառյալ տնամերձը (եթե դրա անհրաժեշտությունը կա՝ ընդգծել):

Հայտնում եմ, որ ես և իմ ընտանիքի անդամները նախկինում չենք օգտվել հողի սեփականաշնորհումից:

 

Դիմող __________________________________________________ (ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

Անձնագիր _________________________________________________

(համարը, երբ և ում կողմից է տրված)

 

Հայտն ընդունված է 200__ թ. ___________________ _____ -ին և գրանցված է հայտերի հաշվառման մատյանի ______________ համարով:

 

Ընդունող ________________________________________________ (ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

_______________________________________________________

 

——————————————————————————————————————————————-

(կտրման գիծ)

 

Հայտն ընդունված է 200 թ. _________________ _____ -ին և գրանցված է հայտերի հաշվառման մատյանի _______________ համարով:

 

Ընդունող __________________________________________________ (ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

 

(կտրոնը հանձնվում է դիմողին):


Ձև N 2

«Հաստատում եմ» 

Համայնքի ղեկավար

_________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

_________________________

(ստորագրությունը)

 

 

 

 

 

 

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N

 

Հողամասը վիճակահանությամբ սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու մասին

 

___ _________________ 200__թ.

 

1. Հողամասի չափը _____________________________ հեկտար

2. Հողատեսքերը _______________________________________________

3. Հողամասի օգտագործման նպատակը և գտնվելու վայրը __________________________________________________________

4. Հողամասը վիճակահանությամբ սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու

մասին համապատասխան որոշման համարը և ամսաթիվը __________________________________________________________ __________________________________________________________ __________________________________________________________

5. Անհատույց տրամադրվող հողամասի համարը (ինդեքսը) _____________________

6. Վիճակահանության մասնակիցների թիվը _______________________________

7. Վիճակահանության տոմսի համարը __________________________________

8. Վիճակահանության մասնակցի անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի տվյալները,

հասցեն և հեռախոսահամարը _______________________________ __________________________________________________________

Վիճակահանության մասնակից _______________________________________

                    (անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)

Վիճակահանությունը կազմակերպող ___________________________________

                     (անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)

Վիճակահանության մասնակիցներ _____________________________________

                    (անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)

__________________________________________________________ 

                    (անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)

__________________________________________________________

                    (անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)

 

(Լրացվում է վիճակահանության անցկացման օրը՝ ըստ վիճակահանության արդյունքների)

 

Ձև N 3

«Հաստատում եմ» 

Համայնքի ղեկավար

_________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

_________________________

(ստորագրությունը)

Կ. Տ.

 

 

 

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N

 

Հողամասը վիճակահանությամբ սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու արդյունքների մասին

 

___ _________________ 200__թ.

 

Վիճակահանության անցկացման տարեթիվը ____ _______________200__թ.

Վիճակահանության վայրը ____________________________________ ____________________________________________________

Վիճակահանությունն անցկացնող հանձնաժողովի՝ _____________________

նախագահ _____________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

անդամներ_____________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

______________________________________________________

 (անունը, հայրանունը, ազգանունը)

___________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

Վիճակահանության ներկայացված հողամասերի թիվը և մակերեսը (հա)՝ ըստ հողատեսքերի_____________________________________________ ______________________________________________________

 

Վիճակահանության արդյունքները

NN ը/կ

Վիճակահանության մասնակցի անունը, հայրանունը, ազգանունը

Հասցեն

Հողամասի՝

Հողամասի օգտագործման նպատակը

     

հողատեսքը

մակերեսը(հա)

այդ թվում՝ տնամերձ

 

1

2

3

4

5

6

7

             

Վիճակահանությունն անցկացնող համայնքի ղեկավար (Երևանում՝ Երևանի քաղաքապետը) _______________________________________________________

(անունը, հայրանունը, ________________________________________________________ ազգանունը, ստորագրությունը)

Վիճակահանության մասնակիցներ _____________________________________

                    (անունը, հայրանունը, ազգանունը)

__________________________________________________________

                    (անունը, հայրանունը, ազգանունը)

__________________________________________________________

 

(լրացվում է վիճակահանության անցկացման օրը՝ ըստ վիճակահանության արդյունքների)


Ձև N 4

Հ Ա Յ Տ

 

Հողամասերի աճուրդով վաճառքին մասնակցելու

 ________________________________________________________

(հայտը ներկայացնող քաղաքացու կամ իրավաբանական անձի ղեկավարի անունը,

________________________________________________________

հայրանունը, ազգանունը, հասցեն)

 

1. Ծանոթանալով 200 թ. _______________ _____ _ ին կայանալիք աճուրդում

_________________________________________________համար

(վաճառվող հողամասի օգտագործման նպատակը)

վաճառվող հողամասերի մասին հրապարակված տեղեկություններին՝ ցանկանում եմ

մասնակցել աճուրդին և գնել ___________________ հողաբաժին:

2. Աճուրդի ընթացքում հողամաս գնելու դեպքում պարտավորվում եմ 10 օրվա ընթացքում

կնքել առուծախի պայմանագիր:

3. Համաձայն եմ, որ 10 օրվա ընթացքում պայմանավորված գումարը չմուծելու կամ

սահմանված ժամկետում պայմանագիրը չկնքելու դեպքում մասնակցության վճարը

չվերադարձվի:

Դիմող _____________________________________________________

(ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

Անձնագիր __________________________________________________

(համարը, երբ և ում կողմից է տրված)

Հայտն ընդունված է _____ ______________ 200 թ.

Ընդունող ___________________________________________________

(ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

————————————————————————————————————— —————————

(կտրման գիծ)

Հայտն ընդունված է 200 թ. _____________ _____ _ ին և գրանցված է հայտերի

 հաշվառման մատյանի __________ համարով: Ընդունող___________________________________________________

(ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

 

(կտրոնը հանձնվում է դիմողին)

«Հաստատում եմ» ______________________ (աճուրդային հանձնաժողով ստեղծող

____________________

լիազորված մարմնի ղեկավար)

____________________

(ստորագրությունը)

Կ. Տ.

___ __________ 200  թ.

 

 

 

 

 

 

 

 

                       

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N

 

հողամասն աճուրդով վաճառելու մասին

___ _________ 200 թ.

 

1. Հողամասի օգտագործման նպատակը, հասցեն

___________________________________

 

2. Հողամասն աճուրդով վաճառելու մասին
համապատասխան որոշման համարը և

տարեթիվը ____________________________

 

3. Վաճառվող հողամասի համարը, ինդեքսը _______

 

4. Հողամասի մեկնարկային գինը (հազ. դրամ)______

 

5. Աճուրդային քայլի չափը (հազ. դրամ) _________

     

  Ձև N 5

6. Աճուրդում առաջարկված հողամասի առավելագույն
(վաճառքի) գինը (հազ. դրամ) _______________

 

7. Գրավի չափը (հազ. դրամ) ______________

 

8. Աճուրդի մասնակիցների թիվը ____________

 

9. Գնորդի տոմսի համարը ________________

 

10. Գնորդի անունը, հայրանունը, ազգանունը,
անձնագրային տվյալները, իրավաբանական անձի
անվանումը, հասցեն, հեռախոսահամարը _______

 

Գնորդ _____________________________

_________________________________

 

Աճուրդային հանձնաժողովի _______________

 

նախագահ ________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

անդամներ ________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

__________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

(Գրանցվում է աճուրդի կայացման օրը ըստ աճուրդի արդյունքների)

                 

«Հաստատում եմ» ______________________

(աճուրդային հանձնաժողով ստեղծող

____________________

լիազորված մարմնի ղեկավար)

____________________

(ստորագրությունը)

Կ. Տ.

___ __________ 200  թ.

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N

հողամասերի՝ աճուրդով վաճառքի արդյունքների

___ _________ 200 թ.

 

Աճուրդի անցկացման տարեթիվը __ _______ 200 թ.

 

Անցկացման վայրը_______________________ 

 

Աճուրդային հանձնաժողով ստեղծելու մասին տվյալները _____________________________

 

Աճուրդային հանձնաժողովի կազմը

_____________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

_____________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

Աճուրդի հանված հողամասերի թիվը և մակերեսը ____

 

    

  Ձև N 6

Վաճառված հողամասերի թիվը և մակերեսը _______

 

Մասնակցության վճարի ընդհանուր գումարը ______

 

Աճուրդի չկայացման հետևանքով մասնակցության վճարի վերադարձված գումարի չափը ___________

 

Հանձնաժողովը որոշեց հաստատել աճուրդի հետևյալ արդյունքները

 

NN ը/կ

Հողամասի օգտա-գործման նպատակը 

Հասցեն

Վաճառքի գինը (հազ. դրամ)

Տեղեկու-թյուններ գնորդի մասին

Վճարում-ների  կարգը

1

2

3

4

5

6

           
           
           
           
           

 

Աճուրդային հանձնաժողովի 

 

նախագահ _________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

անդամներ _________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

                   __________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

                   __________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

(լրացվում է աճուրդի կայացման օրը ըստ աճուրդի արդյունքների)

«Հաստատում եմ» ______________________

(աճուրդային հանձնաժողով ստեղծող

____________________

լիազորված մարմնի ղեկավար)

____________________

(ստորագրությունը)

Կ. Տ.

___ __________ 200  թ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N

աճուրդը չկայացած համարելու մասին

___ _______ 200 թ.

 

Աճուրդային հանձնաժողովը՝ ստեղծված համաձայն __

________________________________

(տվյալներ հանձնաժողովի ստեղծման մասին)

 

հանձնաժողովի 

նախագահ ____________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

անդամներ ____________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

                   ____________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

                   ____________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

____ _________ 200  թ. կայացած աճուրդի արդյունքներով որոշեց հետևյալ հողամասերի վաճառքը համարել չկայացած։

    

  Ձև N 7

 

NN ը/կ

Հողամասի օգտա-գործման նպատակը 

Հասցեն

Մեկնար-կային  գինը (հազ.դրամ)

Աճուրդում առա-ջարկված առավելա-գույն գինը (հազ.դրամ)

Աճուրդի չկայաց-ման պատճառ-ները

1

2

3

4

5

6

            
           
           

 

 

Աճուրդային հանձնաժողովի 

 

նախագահ __________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

անդամներ __________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

                   ____________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

                  

 

 

 

 

 

 

(լրացվում է աճուրդի կայացման օրը ըստ աճուրդի արդյունքների)