«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«29» մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2001 թվականի N 254
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Հաշվեկշռային մեթոդով 16278 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Քաշաթաղի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով Քաշաթաղի ճանապարհների շահագործման և շինարարական բաց բաժնետիրական ընկերության:
1.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 5139 հազ. դրամ, որը համապատասխանում է 5139 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 5139 հազ. դրամ է, որը համապատասխանում է 5139 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 2570 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:
1.5. «Քաշաթաղի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 11139 հազ. դրամ, այդ թվում`
հաշվարկներ մատակարարների և կապալառուների հետ` 11119 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստներ` 20 հազ. դրամ:
1.6. «Քաշաթաղի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:
1.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
1.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
1.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
1.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
1.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. «Վարչատնտեսական» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել ջերմոցային տնտեսության գույքը (Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ, N 1 ռադիոկայան):
2.2. Հաշվեկշռային մեթոդով 6745 հազ. դրամ գնահատված «Վարչատնտեսական» պետական փակ բաժնետիրական ընկերության ջերմոցային տնտեսության գույքն ամբողջությամբ մասնավորեցնել դասական աճուրդով:
2.3. Սահմանել «Վարչատնտեսական» պետական փակ բաժնետիրական ընկերության ջերմոցային տնտեսության գույքի վաճառքի մեկնարկային գինը` 3373 հազ. դրամ, որը համապատասխանում է գնահատված արժեքի 50 տոկոսին:
2.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` աճուրդն իրականացնել երկամսյա ժամկետում:
2.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. Հաշվեկշռային մեթոդով 8044 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Քարե Կամար» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Քարե կամար» բաց բաժնետիրական ընկերության:
3.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 7973 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 7973 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 7973 հազ. դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 7973 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.4. Սահմանել բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության կայացման նվազագույն սահմանը` 50 տոկոսի չափով:
3.5. «Քարե Կամար» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 71 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 43 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 16 հազ. դրամ.
կարճաժամկետ այլ պարտավորություններ` 9 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստներ` 3 հազ. դրամ:
3.6. «Քարե Կամար» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:
3.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` եռամսյա ժամկետում ապահովել «Քարե կամար» բաց բաժնետիրական ընկերության հայտարարագրի գրանցումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
3.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. «Դեբեդ» հյուրանոց պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել «Ճախրանք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալությամբ տրված գույքը և այն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել վարձակալին:
4.2. «Փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով 76518 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Դեբեդ» հյուրանոց պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Դեբեդ» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության:
4.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 72894 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 72894 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 72894 հազ. դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 72894 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4.5. «Դեբեդ» հյուրանոց պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 3624 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 20 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 2620 հազ. դրամ.
հաշվետու անձանց նկատմամբ` 45 հազ. դրամ.
տարբեր կրեդիտորների նկատմամբ` 81 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 858 հազ. դրամ:
4.6. «Դեբեդ» հյուրանոց պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:
4.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` եռամսյա ժամկետում ապահովել «Դեբեդ» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության հայտարարագրի գրանցումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:
4.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.9. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` «Դեբեդ» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության մասնավորեցման պայմանագրում որպես գնորդի պարտավորություն նախատեսել հյուրանոցում բնակեցված փախստականներին վերաբերող հետևյալ պայմանը`
«Դեբեդ» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության շենքում (Լոռու մարզ, քաղ. Ալավերդի) ապաստանած 2 փախստական ընտանիքի բնակության իրավունքը ապահովել 3 տարի ժամկետով: Բաժանորդագրության կայացման պահից 2,5 տարվա ընթացքում յուրաքանչյուր փախստական ընտանիքի հաշվով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հատուկ հաշվին փոխանցել 1200 հազ. դրամ: 3 տարվա ընթացքում փախստականներից կոմունալ ծառայությունների վարձը գանձել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5.1. «Ճախրանք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Դեբեդ» հյուրանոց պետական փակ բաժնետիրական ընկերությունից վարձակալած «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով 641 հազ. դրամ գնահատված արժեքով գույքը:
5.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի արժեքը` 641 հազ. դրամ, որը համապատասխանում է գնահատված արժեքի 100 տոկոսին:
5.3. Վճարումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարումը կատարելով մեկամսյա ժամկետում:
5.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
6.1. «Վանաձորի 2981 ավտոշարասյուն» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել բազայի գույքը (քաղ. Վանաձոր, Թևոսյան 7):
6.2. Հաշվեկշռային մեթոդով 17902 հազ. դրամ գնահատված «Վանաձորի 2981 ավտոշարասյուն» պետական փակ բաժնետիրական ընկերության բազայի գույքն ամբողջությամբ մասնավորեցնել դասական աճուրդով:
6.3. Սահմանել «Վանաձորի 2981 ավտոշարասյուն» պետական փակ բաժնետիրական ընկերության բազայի գույքի վաճառքի մեկնարկային գինը` 8951 հազ. դրամ, որը համապատասխանում է գնահատված արժեքի 50 տոկոսին:
6.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` աճուրդն իրականացնել երկամսյա ժամկետում:
6.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 29-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.12.2003, N 1931-Ն | 04.03.2004, N 254 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|