Գլխավոր տեղեկություն
Համար
N 315
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.04.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.04.12/12(187) Հոդ.263
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.04.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.04.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.04.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 ապրիլի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 ապրիլի 2002 թվականի N 315
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 694 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախությունների բաշխման ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձր հաճախության սարքավորումների օգտագործումը կարգավորելու մասին» N 694 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախության տիրույթի բաշխման և օգտագործման, ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձր հաճախության սարքավորումների ձեռքբերման, ներմուծման և շահագործման, ինչպես նաև դրանց արտադրության դեպքում՝ մշակման, նախագծման ու արտադրության պայմանների՝

ա) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն պայմանները պարտադիր են բոլոր իրավաբանական (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ու ֆիզիկական անձանց համար (այդ թվում՝ օտարերկրյա), որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում և իրականացնում են ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձր հաճախության սարքավորումների նախագծում, արտադրություն, ձեռքբերում, ներմուծում ու շահագործում (ռադիոկապի ցանցերի կառուցում)՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարական և այլ հատուկ ծառայությունների կապի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (բացի վերգետնյա տեխնոլոգիական ռադիոկապ ապահովող սարքավորումներից), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության և այդ մարմինների պատվերն իրականացնող իրավաբանական անձանց։

Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ռադիոհաճախության տիրույթի օգտագործման հարցերը համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության հետ».

բ) 4, 5, 6, 8, 10, 12, 13, 18 և 19-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի» բառերով.

գ) 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան