Գլխավոր տեղեկություն
Համար
N 325
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.06.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.07.10/15(113)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.06.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.06.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.06.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.2000

«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 հունիսի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հունիսի 2000 թվականի N 325
քաղ. Երևան

ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ՑՈՐԵՆՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԻՐԱՑՈՒՄԻՑ ԳՈՅԱՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Հունաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 1999 թվականի դեկտեմբերի 14-ին ստորագրված սննդամթերքի անվճար առաքման իրականացման հուշագրին (այսուհետև` հուշագիր) համապատասխան Հայաստանի Հանրապետություն ներկրված ցորենն օգտագործելու և դրա իրացումից գոյացող միջոցները տնօրինելու գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

ա) հուշագրին համապատասխան Հայաստանի Հանրապետություն ներկրված և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից լիազորված «Սերմեր ԱԱՖ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը պահպանության տրված ցորենի ամբողջ խմբաքանակի դասական աճուրդային վաճառքն իրականացնող գործակալն ընտրվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից անցկացվող մրցույթով.

բ) ցորենի մեկ տոննայի աճուրդային վաճառքի մեկնարկային նվազագույն գինը սահմանում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը` համաձայնեցնելով Եվրահանձնաժողովի պարենային ապահովության ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ: Ցորենի մեկ տոննայի աճուրդային վաճառքի մեկնարկային գինը սահմանվում է ցորենի պարիտետային գնից ոչ ցածր (CIP Այրում, երկաթուղու վճարը մինչև Մասիս, մինչաճուրդային վճար, պահպանության ծախս), եթե Եվրահանձնաժողովի հետ այլ բան համաձայնեցված չէ.

գ) գործակալը ցորենի աճուրդային վաճառքն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված կարգով.

դ) հուշագրին համապատասխան Հայաստանի Հանրապետությանը տրամադրված ցորենի իրացումից գոյացած միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված հատուկ հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկշաբաթյա ժամկետում «Սերմեր ԱԱՖ» պետական փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան պայմանագիր` ցորենի պահպանության մասին.

բ) դասական աճուրդային վաճառք իրականացնող գործակալի ընտրության համար անցկացվող մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված գործակալի հետ մրցույթի ավարտից հետո 3-օրյա ժամկետում կնքել գործակալության պայմանների մասին պայմանագիր, ըստ որի գործակալի մատուցած ծառայությունների դիմաց վարձատրության սահմանվելիք չափը կպարզվի մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո և չի կարող գերազանցել իրացման գնի 0,5 տոկոսը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունիսի 22-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան