«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հուլիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2000 թվականի N 353
քաղ. Երևան
ՎԻԵՆՆԱՅԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԵԿՆՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Մինչև ուսման ավարտը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ Վիեննայի Մխիթարյան հոգևոր ճեմարանում սովորելու և աշխատելու նպատակով մեկնող հետևյալ քաղաքացիներին`
Մարկոսյան Արտակ Լևոնի | (ծնվ.` 1976 թ., քաղ. Վանաձոր) | |
Հովսեփյան Արթուր Աշոտի | (ծնվ.` 1979 թ., քաղ. Սիսիան) | |
Մեհրաբյան Արման Վիլյամսի | (ծնվ.` 1979 թ., քաղ. Երևան) | |
Թումասյան Խորեն Ստեփանի | (ծնվ.` 1978 թ., քաղ. Երևան) | |
Բարսեղյան Անուշավան Ալբերտի | (ծնվ.` 1979 թ., քաղ. Երևան) | |
Պողոսյան Միշա Մանվելի | (ծնվ.` 1979 թ., Վայոց ձորի մարզ) | |
Հովակիմյան Մայիլ Աշոտի | (ծնվ.` 1982 թ., Արմավիրի մարզ) |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 3-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |