«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2001 թվականի N 175
ԱՐՏԱՇԱՏԻ Ա. ԽԱՐԱԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՇԵՆՔԸ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության առաջարկությունը և Արտաշատի քաղաքային համայնքի ավագանու համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լիազորել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը Հայաստանի Հանրապետության անունից Արտաշատի քաղաքային համայնքի հետ կնքել պայմանագիր Արտաշատի Ա. Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքը և այլ գույքն անհատույց օտարելու մասին:
2. Արտաշատի Ա. Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքը և այլ գույքը, որպես պետական սեփականություն, հանձնել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության տնօրինությանը:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Արտաշատի քաղաքային համայնքի հետ համատեղ ապահովել Արտաշատի Ա. Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի և այլ գույքի` սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի «Համայնքների սեփականության գույքի ցանկը հաստատելու մասին» N 51 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման N 2 հավելվածի` Հայաստանի Հանրապետության Արտաշատի մարզի քաղաքային և գյուղական համայնքների սեփականության գույքի ցանկից հանել «Ա. Խարազյանի անվան միջշրջանային պետական դրամատիկական թատրոն» տողը:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Արտաշատի Ա. Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի ֆինանսավորումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 07 խմբի 06 ենթախմբի (Արվեստ) «3. Այլ թատրոնների և համերգային կազմակերպությունների սուբսիդավորում» տողով նախատեսված բյուջետային հատկացումների հաշվին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 9-ից:
|
Ա. Մարգարյան |