040.0192.14.03.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
14 մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մարտի 2001 թվականի N 192
քաղ. Երևան
ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայ մշակույթի, գիտության, հասարակական-քաղաքական գործիչների հուղարկավորության ծախսերի փոխհատուցման հետ կապված հարցերը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայ մշակույթի, գիտության, հասարակական-քաղաքական գործիչների մահվան կապակցությամբ կառավարական հանձնաժողովներ ստեղծելու դեպքում հուղարկավորության հետ կապված ծախսերը, հանձնաժողովի ներկայացրած ծախսերի նախահաշվի հիման վրա, կատարել Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` յուրաքանչյուրի համար 500,0 հազ. դրամից ոչ ավելի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 14-ից:
ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.01.2015, N 4-Ն | 30.01.2015, N 192 | |
22.02.2008, N 165-Ա | 23.02.2008, N 192 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|